Jump to content

Ձիու Արձանիկ (Ք.Ա. 6-5-րդ դարեր, Այրում)

Ձիու արձանիկ
բարձրութիւն 7 սանտիմետր
լայնութիւն 4 սանտիմետր

Քարայծի արձանի, Ք.Ա. 6-5-րդ դարերու արձանիկ, որ գտնուած է Հայաստանի Այրում քաղաքին մէջ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2225-9 համարի ներքոյ[1]։

Կանգնած ձիու ձուլածոյ քանդակ է։ Կարճ խուզած բաշով, երկար պարանոցով գլուխը պարզած է վեր։ Ականջները կարճ են ու ցից, աչքերը կլոր են՝ շրջանով ընդգծուած, բերանը թեթեւակի բաց է։ Իրանը տրուած է սահուն անցումներով, առջեւի ոտքերը մեկնած են առաջ, ընդգծուած են սմբակները։ Պոչը երկար է, սեղմուած ոտքերուն։ Հայկական լեռնաշխարհին մէջ ձին յայտնի էր դեռեւս վաղ պրոնզի ժամանակաշրջանէն եւ համարուած է արեւի աստուածութեան առնչուող սրբազան կենդանի[2]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Ձիու արձանիկ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 20 
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։
GLAM
GLAM