Հրանուշ Մարգարեան
Արտաքին տեսք
| Հրանուշ Մարգարեան | |
|---|---|
| Ծնած է | 8 Նոյեմբեր 1921 |
| Ծննդավայր | Թիֆլիս, Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւն |
| Մահացած է | 8 Յունիս 2005 (83 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Կոչում | փրոֆէսոր |
| Մասնագիտութիւն | լեզուաբան |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Հրանուշ Արայի Մարգարեան (8 Նոյեմբեր 1921, Թիֆլիս, Վրաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւն - 8 Յունիս 2005, Երեւան, Հայաստան), հայ լեզուաբան։ Բանասիրական գիտութիւններու դոկտոր (1975), փրոֆեսոր (1978)։ ՀԽՍՀ բարձրագոյն դպրոցի վաստակաւոր գործիչ (1981)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրանուշ Մարգարեան ծնած է 1921 թուականին Թիֆլիս։ 1945 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանը եւ նոյն թուականէն սկսած է դասաւանդել ԵՊՀ–ի մէջ։ 1978–1988 թուականներուն եղած է ռուսաց լեզուի ամբիոնի վարիչ։
Զբաղած է ռուսերէնի տեսական քերականութեան, ձեւաբանութեան եւ բառակազմութեան փոխյարաբերութիւններու, ինչպէս նաեւ ռուսերէնի եւ հայերէնի զուգադրական բառագիտութեան ու ձեւաբանութեան հարցերով[1]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իմաստաբանական հակազդեցութեան տեսակները ձեւակազմութեան եւ բառակազմութեան ոլորտին մէջ (ռուսերէն, 1970)
- Ակնարկ ռուսերէնի ձեւաբանութեան՝ հայերէնի ձեւաբանութեան զուգադրութեամբ (ռուսերէն, 1987)
- Բառային նշանակութեան տեսակը եւ քերականական հարացոյցը (ռուսերէն, 1988)
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մահացած է 2005 թուականին Երեւանի մէջ։ Թաղուած է Թոխմախի գերեզմանատան մէջ[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «The memorial of Margaryan Hranush (Հրանուշ Մարգարյան Արայի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018 թ․ հունվարի 19