Հրանդ Դարպասեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Հրանդ Դարպասեան
Ծնած է 1887
Ծննդավայր Կարին
Մահացած է անհայտ
Ազգութիւն Հայ
Մասնագիտութիւն բժիշկ

Հրանդ Դարպասեան (1887, Կարին - անյայտ), հայ բժիշկ, դեղագործ, ազգային եւ հասարակական գործիչ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հրանդ Դարպասեան ծնած է 1887 թուականին, Կարին։ Աւարտած է Կարնոյ Արծնեան վարժարանը։ 1908 թուականին աւարտել է Կոստանդնուպոլսոյ Օսմանեան դեղագործական վարժարանը։ Կարնոյ, Եգիպտոսի եւ Կ. Պոլ­սոյ մէջ, դեղագործ աշխատած է։ 1914 թուականին, Առաջին աշխարհամարտի ժամանակ, ծառայած է Օսմանեան բանակի 2-րդ զօրաբանակի դեղապահեստէն ներս։ 1918 թուականին անցսծ է Հայաստանի Հանրապետութիւն եւ ծառայածէ հայկական բանակին։ 1920 թուականի Հոկտեմբեր 30-ին, Կարսի գրաւման ժամանակ, գերի ինկած է թուրքերուն։ 1922 թուականի վերջերը, Վրաստանի ճամբով անցած է Կ. Պոլիս, ապա՝ Չանաքգալէ, ապա՝ Յունաստանի Սալոնիկ քաղաքը, ուր բժիշկ Հ. Գալենտերեանի օգնականը դարձած է՝ Խնամատարական առողջապահական ճիւղին մէջ։ Խնամատարութիւնը լուծարուելէ ետք, պաշտօնավարած է Հայ Կարմիր խաչի մէջ։

Շարք մը ազգային պաշտօններ վարած է եւ եղած՝ շարք մը միութիւններու վարչութիւններու անդամ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։