Հուրի Պէրպէրեան
| Հուրի Պէրպէրեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Դեկտեմբեր 1966[1] (59 տարեկան) |
| Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
| Ուսումնավայր | Քալիֆորնիոյ Համալսարան, Պըրքլի և Քալիֆորնիա Համալսարան (Լոս Անճելըս) |
| Կոչում | փրոֆեսոր |
| Մասնագիտութիւն | պատմաբան և համալսարանի դասախօս |
Հուրի Պէրպէրեան (5 Դեկտեմբեր 1966[1], Պէյրութ, Լիբանան), հայ պատմաբան։ Պատմական գիտութիւններու դոկտոր (1997), փրոֆեսէօր (1998):
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պէյրութ։ 1988 թուականին աւարտած է Քալիֆորնիոյ Պըրքլի համալսարանը։
1993 թուականին աւարտած է Քալիֆորնիոյ համալսարանի (Լոս Անճելըս) մագիստրոսականը։
1998 թուականէն կը դասախօսէ Քալիֆորնիոյ պետական համալսարանին մէջ[2][3][4]։
Պէրպէրեան Միջին Արեւելքի ուսմանց վարիչը եղած է Գալիֆորնիոյ Նահանգային համալսարանի Լոնկ Պիչի մասնաճիւղին մէջ եւ մասնագիտացած է յատկապէս Հայաստանի եւ Իրանի պատմութեանց տարբեր բնագաւառներուն մէջ։ Ան ուսումնասիրած է 20-րդ դարու Ռուսաստանի, Պարսկաստանի եւ Օսմանեան կայսրութեան մէջ յեղափոխութիւնները[5]։
2016-ին կը միանայ Գալիֆորնիոյ համալսարանի Ըրվայնի մասնաճիւղի համալսարանի դասախօսական անձնակազմին, իբրեւ Հայագիտական ուսմանց Մեղրունի ընտանիքի նախագահական ամպիոնի վարիչ[5]։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատութիւնները կը վերաբերին իրանահայ գաղութի 20-րդ դարու 1-ին տասնամեակի ընկերատնտեսական, քաղաքական հիմնահարցերուն։
Հեղինակ է «Հայերը եւ 1905-1911 թուականներու Իրանական սահմանադրական յեղափոխութիւնը. Ազատութեան նկատմամբ սէրը չունի հայրենիք» (անգլերէն, 2001) աշխատութեան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 http://am.hayazg.info/index.php?curid=774
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 228:
- ↑ «Houri Berberian»։ AGBU | Armenian non-profit organization։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019 թ․ օգոստոսի 28-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 13
- ↑ «Houri Berberian | University of California, Irvine - Academia.edu»։ uci.academia.edu։ արտագրուած է՝ 2019 թ․ հունիսի 13
- 1 2 «ՓՐՈՖ. Հուրի Պէրպէրեան՝ Ամպիոնի Վարիչ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2026-03-16