Հիշամ Հատտատ
| Հիշամ Հատտատ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 12 Օգոստոս 1978 (48 տարեկան) |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | դերասան |
Հիշամ Հատտատ (արաբերէն՝ هشام حداد, 12 Օգոստոս 1978), լիբանանցի կատակերգակ, դերասան եւ հեռուստահաղորդավար է, որ ներկայիս կը ներկայացնէ «Քթիր Հալքատ» (Ktir Hal2ad) հաղորդումը։
Կենսագրական գիծեր[1]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան գործարար վարչագիտութիւն (Business Administration) ուսանած է Սէն Ժոզեֆ համալսարանին մէջ, եւ 1999 թուականէն ան բժշկական գործիքներու վաճառքի ընկերութեան սեփականատէր է[2]։
Ասպարէզ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008 թուականին, Հատատի ընկերը՝ բեմադրիչ Շատի Հաննան, անոր առաջարկեց դեր մը՝ ներկայացնելու «Օվրիրա» հաղորդումը «Օ-Թի-Վի» (OTV) կայանէն։ Աւելի ուշ, ան իր գործընկերոջ՝ Արզէ Շիտիաքի հետ սկսաւ ներկայացնել «ԼՕԼ» երգիծական կատակերգական հաղորդումը, որ մեծ յաջողութիւն արձանագրեց Լիբանանի եւ Սուրիոյ մէջ։ 2012-էն մինչեւ 2015 թուական, ան իր եղբօր՝ Մահերի հետ կը ներկայացնէր «Հարթաքժի» հարցազրոյցի հաղորդաշարը, որմէ ետք հեռացաւ «Օ-Թի-Վի»-էն՝ միանալու համար «Էլ-Պի-Սի-Այ» (LBCI) կայանին, որ զինք նշանակեց ներկայացնելու «Լահոն ուպաս» կատակերգական-ժամանցային հաղորդումը[4]։
Անձնական կեանք[5]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ան ամուսնացած էր Նաթալի Զարքայի հետ 2012 թուականին, եւ անոնք ամուսնալուծուեցան 2024-ին։ Ունին երկու որդի։
Ան 1996 թուականէն ի վեր «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցութեան համակիր էր, բայց աւելի ուշ հեռացաւ կուսակցութենէն։
Միջադէպեր եւ վէճեր[6]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016-ի Ապրիլին, իր «Լահոն ուպաս» հաղորդման ընթացքին, ան ծաղրեց էմիրաթցի երգչուհի Ահլամը՝ տաղաւարին մէջ կով մը ներկայացնելով։
2018-ի Յունուարին, Լիբանանի իշխանութիւնները դատական հայց ներկայացուցին անոր դէմ՝ հիմնուելով արդարադատութեան նախարար Սալիմ Ժրէյսաթիի յուշագրին վրայ, ուր ան կը մեղադրուէր նոյն հաղորդման մէկ դրուագին ընթացքին Սէուտական Արաբիոյ գահաժառանգ Մուհամմատ պըն Սալմանը վիրաւորելու յանցանքով։
Գործունէութիւն / Աշխատանքներ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2008 – «Օվրիրա» (Ovrira, հեռուստահաղորդում)
- 2009-2011 – Թատերախաղեր՝ Արզէ Շիտիաքի հետ
- 2009-2011 – «ԼՕԼ» (LOL, հեռուստահաղորդում)
- 2011 – «Քէշ Ֆլօ 1» (Cash Flow 1, ժապաւէն)
- 2012-2014 – «Հարթաքժի» (Hartakji, հեռուստահաղորդում)
- 2014 – «Սամիր եւ Միշէլ» (թատերախաղ)
- 2015–2022 – «Լահոն ուպաս» (Lahonwbas, հեռուստահաղորդում)
- 2016 – «Քէշ Ֆլօ 2» (Cash Flow 2, ժապաւէն)
- 2016 – «Ակնթարթի մը մէջ» (In the Blink of an Eye, ժապաւէն)
- 2017 – «Լաֆ սթորի» (Laugh story, թատերախաղ)
- 2018 – «Թահսիլ Հասիլ» (Tahsil Hasil, հեռուստահաղորդում)
- 2018 – «Քարամելի հատիկը» (Caramel Bean, ժապաւէն)
- 2018 – «Խամսէ ու խամսիէ» (Khamse W Khamsieh, հեռուստաշարք)
- 2019 – «Լահոն ու հապս» (Lahon W Habs, ժապաւէն)
- 2020 – «Ռահեթ ալայնա» (Rahit Alayna, հեռուստահաղորդում)
- 2020 – «Հիշամ պէյ» (Hisham Beik, հեռուստահաղորդում)
- 2020 – «Եօմ էհ եօմ լա» (Yom Eh Yom La2, ժապաւէն)
- 2023 – «Քթիր Հալքատ» (Ktir Hal2ad, հեռուստահաղորդում)
Մրցանակներ[8]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արաբական Միացեալ Էմիրութիւններ (2017) – Լաւագոյն արաբ հեռուստահաղորդավար՝ «Զահրաթ էլ Խալիժ» (Zahrat Al Khaleej) պարբերաթերթին կողմէ։
- Լիբանան (2018) – «Պիաֆ» փառատօն (BIAF)՝ «Լահոն ուպաս» հաղորդման համար։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14
- ↑ اليوسف ديما։ «عن الممثل والإعلامي اللبناني هشام حداد في يوم مولده»։ فينكس | FENEKS (արաբերէն)։ արտագրուած է՝ 2026-07-05
- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14
- ↑ هشام حداد من اوتيفي الى ال بي سي-القدس العربي Archived 29 January 2018[Date mismatch] at the Wayback Machine.
- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14
- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14
- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14
- ↑ (անգլերեն) Hicham Haddad, 2026-05-24, https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211, վերցված է 2026-07-14