Հինտա Տէպայ Իթնօ
| Հինտա Տէպայ Իթնօ Hinda Déby Itno | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 Ապրիլ 1980 (46 տարեկան) |
| Ծննդավայր | Նջամենա, Չատ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Կիրարկական Ճարտարագիտութեան Հիմնարկ |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և թագաւորական ամուսին |
| Ամուսին | Իտրիս Տեպայ[1] |
Հինտա Տէպայ Իթնօ (արաբերէն՝ هندة ديبي إتنو, 5 Ապրիլ, 1980) Չատի նախկին առաջին տիկին, որ ծառայեց 2005-էն մինչեւ 2021։ Ան նախկին նախագահ Իտրիս Տէպայի կինն էր։
Կենսագրական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իթնօ ծնած է 1980-ին Չատի մայրաքաղաք Նճամենայի մէջ: Հայրը դիւանագէտ էր եւ աշխատած էր Ուաշինկթըն Տի. Սի.ի Չատի դեսպանատան մէջ։ Ան 1976 Յուլիսէն մինչեւ 1978 Սեպտեմբեր, Հանրային Առողջապահութեան, Աշխատանքի եւ Ընկերային հարցերու պետական քարտուղարն էր։ Իսկ քանի մը տարի Նճամենայի մէջ խորհրդատու ծառայելէ ետք հանգստեան կոչուեցաւ, սակայն 2010-ին Սուտանի մէջ Չատի դեսպան նշանակուեցաւ։
2 Հոկտեմբերի 2005-ին ան դարձաւ Չատի նախագահին կինը եւ ներկայացուեցաւ որպէս Առաջին Տիկին, քանի որ ան արդէն ուրիշ կիներ ունէր: 2017-ին ան իր հինգ զաւակներուն հետ ստացաւ Ֆրանսական հպատակութիւնը։
Իթնօ նշանակուած է ՄԱԺ (ՄարդկայինԱնբաւարարութեան ժահր / HIV ) կանխարգելման յատուկ դեսպան՝ Ամերիկեան UNAIDS բարեսիրական կազմակերպութեան կողմէ, որ նպատակ ունի հիւանդութիւնը արմատախիլ ընել մինչեւ 2030-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://www.unaids.org/fr/aboutunaids/unaidsambassadors/hinda-deby-itno
- ↑ tchadrevolution Չատ․ Հինտա Իթնօի հիանալի կենսագրականը, 25-1-2017(ֆր.)
- ↑ presidence.td Չատի նախագահութեան պաշտօնական կայքէջ, 15-11-2015(ֆր.)
- ↑ JeuneAfrique.com Չատի առաջին տիկինիը ինչպէս ունեցաւ ֆրանսական հպատակութիւնը, 27-1-2017(ֆր.)
- ↑ unaids.org Իթնօ նշանակուած է ՄԱԺ (ՄարդկայինԱնբաւարարութեան ժահր / HIV ) կանխարգելման յատուկ դեսպան՝ Ամերիկեան UNAIDS բարեսիրական կազմակերպութեան, 15-11-2019(ֆր.)