Jump to content

Հերթա Միւլըր

Հերթա Միւլըր
գերմաներէն՝ Herta Müller
Ծնած է 17 Օգոստոս 1953(1953-08-17)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր Նիչիդորֆ, Տիմիշ, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիութիւն  Գերմանիա և  Ռումանիա[4]
Մայրենի լեզու գերմաներէն[5]
Ուսումնավայր Թիմիսոարայի արեւմտեան համալսարան
Երկեր/Գլխաւոր գործ Ընկճուածութիւն, Անցագիրը, Սրտի կենդանին և Սովի հրեշտակը
Տեսակ նախափորձ
Մասնագիտութիւն գրագէտ, լեզուաբան, բանաստեղծուհի, թարգմանիչ, վիպասան և ակնարկագիր
Աշխատավայր Պերլինի ազատ համալսարան և Nikolaus Lenau երկրորդական վարժարան
Անդամութիւն Ռումանիոյ գրողներու միութիւն, Literaturkreis Adam Müller-Guttenbrunn և Լեզուի եւ Բանաստեղծութեան Գերմանիոյ կաճառ
Ամուսին Ռիչարտ Վակներ և Հարի Մերքլէ
Ստորագրութիւն

Հերթա Միւլլըր (գերմ․՝ Herta Müller, 17 Օգոստոս 1953, Նիչիտորֆ, Ռումանիա)․ գերմանացի վիպագիր եւ Գրականութեան Նոպէլեան Մրցանակին դափնեկիր (2009)։

Ան ծնած է Նիչիտորֆ, Ռումանիա, Օգոստոս 17, 1953-ին։ Կը պատկանի Ռումանիոյ արեւմուտքը գտնուող (Պանաթի շրջան) գերմանախօս փոքրամասնութեան։ 1987-էն ի վեր կ'ապրի Գերմանիա։

1990-ականներու սկիզբէն իր գործը միջազգային ճանաչում գտած է եւ թարգմանուած է 20 լեզուներու։ Սկիզբը հանդէս եկաւ պատմուածքներու ժողովածոյով մը (1982), մինչ իր առաջին վէպը կը կոչուէր «Հանդիպումը»։ Իր ուրիշ վէպերն են «Աղուէսն արդէն որսորդն էր», «Սրտի անասունը», եւ «Երկնաքարային ճամբորդներ»։

Հերթա Միւլըր արժանացած է 20 մրցանակներու, ինչպէս օրինակ՝ «Քլայսթ Մրցանակը»( 1994), «Արիսթիոն» (1995), «Տապլին Միջազգային Գրական Մրցանակ» (1998) եւ «Ֆրանց Վերֆել Մարդկային Իրաւունքներու Մրցանակ» (2009)։

Պատմուածքներ, վէպեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Տափաստաններ Niederungen, 1982
  • Ճնշող Թանկօ Drückender Tango, 1984
  • Մարդը աշխարհի մէջ մեծ փասիան մըն է Der Mensch ist ein großer Fasan auf der Welt, 1986
  • Մերկոտ Փետրուար Barfüßiger February, 1987
  • Մէկ ոտքի վրայ ժամբորդ մը Reisende auf einem Bein, 1989
  • Թէ ինչպէս ընկալումը ինքզինք կը հնարէ Wie Wahrnehmung sich erfindet, 1990
  • Բանսարկուն նստած է հայելիին մէջ Der Teufel sitzt im Spiegel, 1991
  • Աղուէսը արդէն այն ժամանակ որսորդն էր Der Fuchs war damals schon der Jäger, 1992
  • Տաք գետնախնձոր մը, տաք անկողին մըն է Eine warme Kartoffel ist ein warmes Bett, 1992
  • Պահապանը կը քաշէ իր սանտրը Der Wächter nimmt seinen Kamm, 1993
  • Հասաւ՝ կարծես չէի հասած Angekommen wie nicht da, 1994
  • Սրտենի Herztier, 1994 - ստացած է՝ «Kleist Prize» (1994), «Արիսթիոն» (1995), «Ida-Dehmel Literature Prize» (1998) եւ «Տապլին Միջազգային Գրական Մրցանակ» (1998)
  • Ծուղակին մէջ In der Falle, 1996
  • Ասօր նախընտրելի էր ինծի չհանդիպէի Heute wär ich mir lieber nicht begegnet, 1997
  • Օտար հայեացք մը, կամ կեանքը լապտերի մէջ փուշ մըն է Der fremde Blick oder das Leben ist ein Furz in der Laterne, 1999
  • Հայրենիքը խօսուած լեզուն է Heimat ist das, was gesprochen wird, 2001
  • Բարի մարդը հա՛ցի կտորի մը արժէքը ունի. Կէնթ Քլիշի «Չաուշեսկուի Երեխաները» գիրքի նախաբան A Good Person Is Worth as Much as a Piece of Bread, foreword to Kent Klich's Children of Ceausescu, 2001
  • Սովի հրեշտակը, Atemschaukel Միւնիխ, 2009։

Բանաստեղծութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մազափունջիս մէջ տիկին մը կը բնակի Im Haarknoten wohnt eine Dame, 2000
  • Մոքքայի բաժակներով գունատ պարոնները Die blassen Herren mit den Mokkatassen, 2005
  • Este sau nu este Ion, 2005
  • Յիշողութեան արկածախնդրութիւնը Das Wagnis der Erinnerung, 2010
  • Հայրս հեռաձայնով ճանճերուն հետ կը խօսի Vater telefoniert mit den Fliegen, 2012
  • Մեծ Քաղց եւ Մետաքս Hunger und Seide, 1995
  • Թագաւորը Խոնարհում Եւ Սպաննում Է Der König verneigt sich und tötet, 2003
  • Միշտ Նոյն Ձիւնը Եւ Միշտ Նոյն Հօրեղբայրը Immer derselbe Schnee und immer derselbe Onkel, 2011

[6] [7] [8] [9]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1993.
  3. FemBio տվյալների շտեմարան
  4. LIBRISՇուէտի Ազգային Գրադարան, 2012.
  5. Herta Müller – DAADDAAD, 2015.
  6. Նոպելի մրցանակ - Հերթա Միւլըր․ իրողութիւն(անգլերէն)
  7. lifo - Հերթա Միւլըր․ Իրողութեան գրագիտուհին, որ ուրուագծեց «զրկուածներուն տիեզերքը», Էւի Մալիարու, 20-3-2018(յունարէն)։
  8. Η ΑΥΓΗ թերթ․ «Հերթա Միւլըր / Գրելը զիս չ'ազատեր։»23-3-2018, Մանոլիս Ղասբարաքիս(յունարէն)
  9. Քաթիմերինի թերթ․ Մշակութային, Օլղա Սելա, 22-6-2013 - Հերթա միւլըր(յունարէն)