Հեղարիւնութեան Համաշխարհային Օր
Հեմոֆիլիայի (հեղարիւնութիւն)համաշխարհային օր (անգլ.՝ World Hemophilia Day), միջազգային օր, որ ամբողջ աշխարհին մէջ կը նշուի ամէն տարի՝ 17 Ապրիլին[1]։ «Հեմոֆիլիայի օրը» ոչ աշխատանքային օր չէ, եթէ, ըստ տարուայ, չի համընկնիր հանգստեան օրերուն հետ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին անգամ «Հեմոֆիլիայի համաշխարհային օրը» նշուած է 1989 թուականին։
Միջազգային օրուայ նշելու նախաձեռնութիւնը կը պատկանի երկու յայտնի միջազգային կազմակերպութիւններու՝ «Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեանը» եւ «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիային» (WFH): Ապրիլի 17-ը որպէս «Հեմոֆիլիայի օր» նշելուհամար կազմակերպիչները ընտրած են ոչ պատահական. այս իւրօրինակ յարգանքի տուրք է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենք Շնայպելին, որ ծնւած է հայդ օրը։
«Հեմոֆիլիայի համաշխարհային օրը», «Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան» եւ «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի» մտայղացմամբ, նպատակ ունի համաշխարհային հանրութեան, առողջապահութեան ոլորտի քաղաքական գործիչներու, պաշտօնեաներու եւ շարքային բժշկական անձնակազմի ուշադրութիւնը հրաւիրել այն խնդիրներու վրայ, որոնց ամէն օր կը բախուին հեմոֆիլիայով հիւանդները, եւ բարձրացնել անոնց իրազեկութիւնը արեան մակարդման գործընթացի խախտման հետ կապուած այդ ժառանգական հիւանդութեան մասին[2]։
«Հեմոֆիլիայի համաշխարհային օրը» ամէն տարի կը նշուի նոր կարգախօսով, որ շեշտը կը դնէ հեմոֆիլիայի հետ կապուած այս կամ այն խնդրի վրայ։ Այսպէս, 2009 թուականին այդ օրուայ կարգախօսն էր՝ «Բուժենք միասին»[3][4] (կամ «Միասին մենք հոգ կը տանինք»[5][6]), իսկ 2011 թուականին՝ «Քո օգնութիւնը մէզ շատ պէտք է»[7]։ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի բժշկական հարցերով փոխնախագահ Էլիսոն Սթրիթը մանրամասն նկարագրած է, թէ ինչ կը նշանակոեն այդ բառերը. «Հեմոֆիլիայով հիւանդներու կարիքները համակողմանիօրէն բաւարարելու համար անհրաժեշտ է արդիւնաւէտօրէն կիրառել արիւնաբաններու, օրթոպեդներու, ատամնաբոյժներու, ֆիզիոթերապեւտներու, հոգեբաններու, սոցիալական ոլորտի աշխատակիցներու ջանքերու համակարգման հետ աշխատանքի միջդիսցիպլինար սկզբունքը»։
«Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան», «Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի», «Հեմոֆիլիայով հիւանդներու հասարակութեան», գիտնականներու եւ բժիշկներու ջանքերու շնորհիւ հեմոֆիլիայի ախտորոշումը դադարած է մահուան դատավճիռ համարուիլ[5][8], բայց նաեւ վաղ է խօսիլ հիւանդութեան նկատմամբ վերջնական յաղթանակի մասին։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Всемирный день гемофилии — 17 апреля. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
- ↑ «Статистика распространения заболевания в России и мире» (ռուսերեն)։ hemocom.spb.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ «Всемирный день гемофилии» (ռուսերեն)։ dislife.ru։ 2009 թ․ ապրիլի 17։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ «Международный день гемофилии — 17 апреля» (ռուսերեն)։ hemophilia.ru։ 2009 թ․ ապրիլի 17։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ 5,0 5,1 «Общество Больных Гемофилией Санкт-Петербурга» (ռուսերեն)։ hemophilia.spb.ru։ 2009 թ․ ապրիլի 16։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ «World Hemophilia Day 2009 - Together We Care» (անգլերեն)։ wfh.org։ 2009-08։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ «Международный день гемофилии - 17 апреля» (ռուսերեն)։ hemophilia.ru։ 2009 թ․ ապրիլի 12։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
- ↑ «Гемофилия - царская болезнь в современной России» (ռուսերեն)։ hemocom.spb.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ հունիսի 18-ին։ արտագրուած է՝ 2012 թ․ ապրիլի 18
Տես նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հեմոֆիլիայի համաշխարհային օր
- «World Hemophilia Day» Archived 2016-03-21 at the Wayback Machine.(անգլերէն)