Հեթում Պատմիչ
| Հեթում Պատմիչ | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1235[1] |
| Մահացած է | անհայտ[2] |
| Մահուան վայր | Պուատիե[3] |
| Երկեր/Գլխաւոր գործ | La flor des estoires d'Orient? և Chronological table of events in Syria, Palestine and Armenia from 1076 to 1307? |
| Մասնագիտութիւն | պատմաբան, պետական գործիչ և զինուորական |
| Վարած պաշտօններ | սպարապետ[2] |
| Ամուսին | Իզաբելլա Իբելինա? |
| Ծնողներ | հայր՝ Օշին Հեթումյան? |
| Երեխաներ | Օշին Պայլ և Կոնստանդին Գունդստաբլ? |
Հեթում Պատմիչ (1235[1] - անհայտ[2], Պուատիե[3]), 13-14-րդ դարերու Կիլիկեան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։ Հեթումեաններու տոհմէն։ 1294-1305-ին՝ հայոց սպարապետ։ Շարք մը յաղթական ճակատամարտեր մղած է դրացի իսլամական իշխանութիւններուն (մանաւանդ Եգիպտոսի սուլթանութեան) դէմ։ 1305-ին սպարապետութիւնը յանձնած է իր որդի Օշինին, ընդունած է կաթոլիկութիւնը եւ մեկնած է Կիպրոս՝ կրօնաւորելու։ 1307-ին, Կղեմես V պապի յանձնարարութեամբ, գրած է թաթար-մոնկոլներու պատմութիւնը, որ արժէքաւոր տեղեկութիւններ կը պարունակէ միջնադարեան Արեւելքի, Հայաստանի, Կովկասի ու դրացի երկիրներու մասին։ Միջնադարեան ֆրանսերէնով գրած անոր երկը վերածուած է լատիներէնի, ապագային թարգմանուած է ֆրանսերէն, իտալերէն, անգլերէն, Dutch հոլանտերէն եւ այլն։ 1842-ին Մկրտիչ Աւգերեանը լատիներէնէ գրաբար թարգմանած է Հեթումի երկը՝ ատոր միանալով Հեթումի անունով յայտնի ժամանակագրութիւնը, որ կ'ընդգրկէ կարեւոր տեղեկութիւններ Հայաստանի եւ ասիական ու Եւրոպական շարք մը պետութիւններու 1096-1307-ի պատմութիւնէն։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901։
- Абгарян Г.В., Архетип "Татарской хроники" Гетума, использованный “Любексой хронике” Детмара, ՊԲՀ, 1978, № 1
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #10097015X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- 1 2 3 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 — հատոր 6. — է. 331–332.
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
|
| Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ |