Jump to content

Հարաւային Օսիոյ Հանրապետութիւն

Հարաւային Օսիոյ Հանրապետութիւն
Հարաւային Օսիոյ Հանրապետութեան դրօշ Զինանշանը


Կը ներառնէ Dzau District?, Զնաուրի շրջան?, Leningor District?, Ցխինվալի շրջան? և Ցխինվալ?
Պետական լեզու ռուսերէն[1], օսերեն?[1] և Վրացերէն[1]
Մայրաքաղաք Ցխինվալ?
Օրէնսդիր մարմին Parliament of South Ossetia?
Երկրի ղեկավար Alan Gagloyev?
Կառավարութեան ղեկավար Constantine Dzhussoev?
Ազգաբնակչութիւն 56 520 մարդ (2022)
Օրհներգ National Anthem of South Ossetia?
Հիմնադրուած է 20 Սեպտեմբեր 1990 թ.
Արժոյթ Ռուսական ռուբլի? և Commemorative coins of South Osetia?
Ժամային համակարգ UTC+3։00
Հեռաձայնային համակարգ +7 9971[2], +7 9976[3], +7 99744[3] և +7 995344[3]

Հարաւային Օսիա (օսերէն՝ Хуссар Ирыстон, Խուսսար Իռըստօն; վրացերէն՝ სამხრეთ ოსეთი, Սամխրեթ Օսեթի; ռուսերէն՝ Южная Осетия, Յուժնայայ Օսեդիա), 2017 թուականէն նաեւ Ալանիոյ պետութիւն, հանրապետութիւն է Հարաւային Կովկասի մէջ, որ կը գտնուի Վրաստանի հիւսիսը եւ Ռուսաստանի հարաւը[4]։ Ճանչցուած է միայն Ռուսաստանի, Վենեզուելայի, Նիքարակուայի եւ Նաուրուի կողմէ։ Երկրի մայրաքաղաքն է Ցխինուալը։ 1990 թուականներու սկիզբէն ի վեր Վրաց-օսական պատերազմի ժամանակ, երկրի տարածքի մեծամասնութիւնը կը կառավարէ Հարաւային Օսիոյ կառավարութիւնը, իսկ Վրաստանը կը վերահսկէր Հարաւային Օսիոյ աւելի փոքր մասը։ 2008 թուականի ռուս-վրացական պատերազմէն յետոյ Հարաւային Օսիոյ կառավարութիւնը կը վերահսկէ հանրապետութեան ողջ տարածքը։

Հարաւային Օսեթիոյ տարածքին մեծ մասը կը գրաւեն Մեծ Կովկասի լեռնաշղթաները։ Հիւսիսը լեռնագագաթները կը հասնին 3000-3500 մեթր եւ աւելի բարձրութեան (Խալացայ լեռ՝ 3938 մեթր)։ Հարաւային մասը, 700-900 մեթր բարձրութեամբ, կը կազմէ Ներքին Քարթլիի հարթավայրին հիւսիսային եզրամասը։ Մարզի տարածքին աւելի քան 90%-ը կը գտնուի ծովու մակերեւոյթէն 1000 մեթր բարձրութեան վրայ։ Կլիման կը փոխուի ըստ բարձրութեան. հարաւը տաք ամրան կը յաջորդէ չափաւոր ցուրտ ձմեռը, միջլեռնային գօտիին մէջ կը տիրէ չափաւոր ցուրտ կլիման, իսկ ծայր հիւսիսը՝ ցուրտ կլիման։ Տարեկան տեղումները 500-1000 մմ են[5]։

Գետերը կը պատկանին Կուրի աւազանին (Մեծ Լիախուի, Կսանի, Լեխուրա, Մեջուտա), ունին հիդրոէներգէտիկ զգալի պաշարներ։ Առաւել խոշոր լիճերն են Կելիստբան եւ Էրցոն։

Բնակչութեան մեծ մասը (64,3 %) կը կազմեն օսերը, վրացիները կը կազմեն 25 %, ռուսերը՝ 2,8 %, հայերը՝ 1,5 %, հրեաները՝ 0,9 %, այլ ժողովուրդները կը կազմեն 5,8 % (ըստ 2008 թուականի տուեալներու)[6]։

1990-ականներու սկիզբը պատերազմի պատճառով մեծ թիւով օսեր գաղթեցին Ռուսաստան՝ յատկապէս Հիւսիսային Օսեթիա։ 2008 թուականի Օգոստոսին զինուած հակամարտութեան պատճառով վրացի բնակչութեան 80 %-ը (15 հազար մարդ) եւ օս բնակչութեան 70 %-ը (34 հազար մարդ) գաղթեցին այլ վայրեր։ Ըստ 2009 թուականի տուեալներուն՝ Հարաւային Օսեթիոյ բնակչութեան 80 %-ը կը կազմեն օսերը[7]։

Ազգային Կազմը Հարավային Օսիայի մէջ 1926-2012 թուականներուն[8]

1926 1939 1959 1970 1979 1989 2008 2012
Օսեր 60 351 (69,1 %) 72 266 (68,1 %) 63 698 (65,8 %) 66 073 (66,5 %) 65 077 (66,4 %) 65 233 (66,2 %) 46 289 (64,3 %)¹ 45 950 (89,1 %)
Վրացիներ 23 538 (26,9 %) 27 525 (25,9 %) 26 584 (27,5 %) 28 125 (28,3 %) 28 187 (28,8 %) 28 544 (28,9 %) 18 000 (25,0 %)¹ 4 590 (8,9 %)
Ռուսեր 0 157 (0,2 %) 2 111 (2,0 %) 2 380 (2,5 %) 1 574 (1,6 %) 2 046 (2,1 %) 2 128 (2,1 %) 2 016 (2,8 %)¹ 500 (1,0 %)
Հայեր 1 374 (1,6 %) 1 537 (1,4 %) 1 555 (1,6 %) 1 254 (1,3 %) 953 (1,0 %) 984 (1,0 %) 871 (1,21 %)¹
Հրեաներ 1 739 (2,0 %) 1 979 (1,9 %) 1 723 (1,8 %) 1 485 (1,5 %) 654 (0,7 %) 396 (0,4 %) 648 (0,9 %)¹
այլ ժողովուրդներ 216 (0,2 %) 700 (0,7 %) 867 (0,9 %) 910 (0,9 %) 1 071 (1,1 %) 1 242 (1,2 %) 4 176 (5,8 %)¹ 500 (1,0 %)
ընդհանուր 87 375 106 118 96 807 99 421 97 988 98 527 72 000¹ 51 572

Նկատառում։ ¹ - տուեալները մօտաւոր են.

Օսերը կամ ովսուրները հին ալաններ ժողովուրդի յետնորդներն են։

Մինչեւ 1991 թուականը Հարաւային Օսեթիոյ մէջ պաշտօնապէս գործող ոչ մէկ եկեղեցի կար։ 1990-ականներու վերջը տէր Գէորգիի կողմէ բացուած են 10 ռուսական ուղղափառ վանքեր։

2008 թուականին կը գործէր հայ առաքելական եկեղեցի։ Հարաւային Օսեթիան պաշտօնապէս կը գտնուէր վրացական ուղղափառ եկեղեցւոյ տարածքին մէջ։ Շրջանին մէջ կան շարք մը հին, չգործող եկեղեցիներ, որոնք գլխաւորաբար կը վերագրուին Վրաստանի «Ոսկեդարուն»՝ Դաւիթ Շինարար թագաւորի եւ Թամար թագուհիի ժամանակաշրջանին (10-13 դարեր)։ 2008 թուականի զինուած հակամարտութեան արդիւնքով եկեղեցիներէն մէկ քանին աւերուեցան։ Աւերուեցաւ Նիկոզի գիւղի վրացական եկեղեցին (10-րդ դար)։

2008 թուականին գործած են հայկական Սուրբ Աստուածածին եկեղեցին եւ սինագոգը[9]։

Հարաւային Օսիոյ զինուած ուժերը 2009 թուականին մասնակիօրէն ճանչցուած Հարաւային Օսիոյ պետութեան ռազմական անվտանգութեան ապահովման համար ստեղծուած զինուած կազմակերպութիւն են։ Ստեղծուած են 1991 թուականին եւ մասնակցած են երկու ռազմական պատերազմի՝ 1991-1992 թուականներու հարաւ-օսական պատերազմին եւ 2008 թուականի հնգօրեայ պատերազմին Հարաւային Օսիոյ մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 http://cominf.org/node/1166488810
  2. https://web.archive.org/web/20091010033710/http://gazeta.ru/politics/2009/10/01_kz_3268634.shtml
  3. 1 2 3 https://www.webcitation.org/617XDsvBg
  4. «Partial recognition can come in different degrees through official recognition by any number of UN member states, with or without the agreement of all the UNSC permanent members, and the number is maybe some guide to the strength of the case.», The Struggle for a Civilised Wider European Order Archived 2014-02-23 at the Wayback Machine., стр. — 19, CEPS Working Document No. 307/October 2008, Michael Emerson — Associate Senior Research Fellow Կաղապար:Не переведено 3
  5. «О Республике Южная Осетия»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007 թ․ մարտի 12-ին։ արտագրուած է՝ 2015 թ․ նոյեմբերի 20
  6. Республика Южная Осетия на сайте МИД РФ
  7. «Республика» Archived 2013-03-27 at the Wayback Machine. — Официальный сайт Президента Республики Южная Осетия
  8. «РГАЭ: Российский государственный архив экономики» Сайт Этнокавказ
  9. Александр СОЛДАТОВ Горячие точки православия Archived 2011-09-27 at the Wayback Machine.