Հարաւային Կովկաս

Հարաւային Կովկաս (վրաց.՝ სამხრეთი კავკასია, «Սամխրեթի Կաւկասիայ», օսերէն՝ Фæскавказ, ազրպ.՝ Cənubi Qafqaz, «Ջա̈նուբի Գաֆգազ»), նաեւ՝ Այսրկովկաս կամ Անդրկովկաս[1], երկրամաս Արեւելեան Եւրոպայի ու Ասիոյ մէջ, Մեծ Կովկասի լեռնաշղթայէն հարաւ։ Ըստ որոշ օտար գիտնականներու, Հարաւային Կովկասի մէջ կը գտնուի Կոլխիդայի ու Կուր-Արաքսեան դաշտավայրերը, Փոքր Կովկասի լեռնաշղթան, Արցախի լեռնաշղթան, Հայկական լեռնաշխարհի մէկ հատուածը, Թալիշի լեռները, Սեւանայ լիճը եւ այլն։
Իրականութեն մէջ Հայկական լեռնաշխարհը ամբողջութեամբ առանձին աշխարհագրական միաւոր է, որ իր տարածքով՝ գրեթէ 450 հազար քառակուսի քիլոմեթր, եթէ չի գերազանցէր, ապա գոնէ չի զիջիջ ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին եւ Հիւսիսային Կովկասին, այլեւ ամբողջ Կովկասին՝ միասին վերցուցած[2]։ Աւելին, այսպէս կոչուած Հարաւային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղած է Հայկական քաղաքակրթական գօտիի մէկ մասը եւ յաճախ ալ պարզապէս հայկական պետութեան մաս կազմած է[3], մասնաւորապէս՝ Արարատեան կամ Վանի թագաւորութեան (Ք.ա. 9-7-րդ դարեր), Երուանդունիներու Միացեալ Հայկական թագաւորութեան, Արտաշէսեաններու Մեծ Հայքի թագաւորութեան[4] (Ք.ա. I դ. գրեթէ ամբողջութեամբ ներառուելով Տիգրան Բ Մեծի տէրութեան կազմի մէջ), Արշակունիներու Մեծ Հայքի թագաւորութեան (I-V դդ.), Բագրատունիներու համադաշնային տէրութեան (IX-XI դդ.) ժամանակներուն մէջ[5]։ Ամբողջ Հարաւային Կովկասը դարեր շարունակ գտնուած է Հայաստանի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, կրօնական բաւական զօրեղ ազդեցութեան ներքոյ[6][7][8][9]։
Հարաւային Կովկասի մէջ կը գտնուին 3 ճանչցուած (Հայաստանի, Վրաստանի, Ազրպէյճանի) եւ 3 չճանչցուած կամ մասամբ ճանչցուած (Արցախի, Հարաւային Օսիոյ եւ Ապխազիոյ) հանրապետութիւններ։ Երկրամասը հիւսիսիէն սահմանակից է Ռուսաստանին, արեւմուտքէն եւ հարաւ-արեւմուտքէն՝ Թուրքիոյ, հարաւէն՝ Իրանին։
Այսրկովկաս, Կովկասեան պարանոցի մասը Սեւ ու Կասպից ծովերու, Կովկասեան գլխաւոր ջրբաժանի, Հայաստանի, Թուրքիոյ եւ Իրանի պետական սահմանի միջեւ։ Կ՚ընդգրկէ Ազրպէյճանի եւ Վրաստանի հիմնական մասը եւ Հայաստանը։ Տարածքը 186,1 հզ. քառ. կմ է, բնակչութիւնը՝ 15,5 միլիոն մարդ (1987 թուական)։ Լեռնային երկիր է, նուազագոյն բարձրութիւնը՝ 29 մ (Կասպից ծովի ափ), առաւելագոյնը՝ 5058 մ (Շխարայ լիճ)։
Երկիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անկախ պետութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Չճանչցուած կամ մասամբ ճանչցուած երկիրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տես Նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Յովհաննէս Բարսեղեան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու։ Երեւան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Ամբողջ Կովկասի տարածքը կազմում է 444 հազ. 400 կմ²։ Այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքը կազմում է 186 հազար 100 կմ² (որից՝ Հայաստանի Հանրապետությունը՝ 29 հազ. 800 կմ², Արցախի Հանրապետությունը՝ 12 հազ. կմ², Վրաստանը՝ 57 հազ. 700 կմ², Ադրբեջանը՝ 74 հազ. 600 կմ², Աբխազիան՝ 8 հազ. 700 կմ², Հարավային Օսիան՝ 3 հազ. 900 կմ²), իսկ Հյուսիսային Կովկասի տարածքը, որը ամբողջությամբ ներկայումս մտնում է Ռուսաստանի մեջ, կազմում է 258 հազար 300 կմ² ըստ ռուսական հավաստի աղբյուրների։ Տե՛ս Энциклоедия «Вокруг света». [1] Archived 2015-05-11 at the Wayback Machine.
- ↑ Ուշագրավ է, որ Հարավային Կովկասի պետություններից մեկը՝ Աղվանքը կամ այսպես կոչված Կովկասյան Ալբանիան պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է որպես վասալ պետություն՝ Տիգրան Մեծի տերության կազմում։ «Albania first appears in history as a vassal state in the empire of Tigranes the Great of Armenia (95-56 BC)» : Տե՛ս Robert Hewsen, Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, page 40, isbn: 0-226-33228-4.
- ↑ Ք.ա. II դ. Հարավային Կովկասի հարևան ժողովուրդների, մասնավորապես Ալբանիայի տարածքի մի մասը նվաճվեց կամ ազատագրվեց Մեծ Հայքի թագավորության կողմից, ենթադրելի է՝ խլելով Մարաստանից։ Թեպետ հնարավոր է, որ մինչև Արտաշիսյաններն էլ Աղվանքի մի մասը պատկանում էր Երվանդունիների հայկական թագավորությանը։ Տե՛ս Robert Hewsen. Armenia: A Historical Atlas. University of Chicago Press. Chicago. 2001, pages 32, 58, isbn: 0-226-33228-4.
- ↑ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
- ↑ Համեմատիր՝ Minorsky. Sherwan. Encyclopædia Britannica. Article: Azerbaijan
- ↑ Walker, Christopher J. Armenia and Karabagh: The Struggle for Unity. London: Minority Rights Group Publications, 1991, p. 10.
- ↑ "kulichki.com">Istorija Vostoka. V 6 t. T. 2, Vostok v srednije veka Moskva, «Vostochnaya Literatura», 2002. ISBN 5-02-017711-3.
- ↑ Robert H. Hewsen. "Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians", in: Samuelian, Thomas J. (Ed.), Classical Armenian Culture. Influences and Creativity, Chicago: 1982