Հապիպ Նազարեան
| Հապիպ Նազարեան | |
|---|---|
| Ծնած է | 1881 |
| Ծննդավայր | Կեսարիա, Թուրքիա |
| Մահացած է | 1915 |
| Մահուան վայր | Կեսարիա, Թուրքիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | բժիշկ |
Հապիպ Նազարեան (1881, Կեսարիա, Թուրքիա - 1915, Կեսարիա, Թուրքիա), հայ բժիշկ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1881 թուականին Անգարայի նահանգի Կեսարիոյ գաւառի Կեսարիա քաղաքը / Կեսարիոյ գաւառի Էվերեկի գաւառակի կեդրոն Էվերեկ աւանը / Էվերեկի գաւառակի Ֆենեսէ գիւղը՝ աղքատ ընտանիքի մէջ։ Նախնական կրթութիւնը ծննդավայրին մէջ ստացած է։ 1906 թուականին աւարտած է Կ. Պոլսոյ Օսմանեան կայսերական բժշկական վարժարանը։ Իբրեւ բժիշկ աշխատած է եւ շուտով բոլորէն յարգուած մասնագէտ դարձած։ Ամուսնացած է եւ զաւակներ ունեցած։ Եղած է Գէորգ Փամպուքճեանի մօր՝ Նազելի-Հաճիկիւլ հանըմի առաջին ամուսինը։ Եղած է ՀՅԴ անդամ եւ աչքի ինկած իր ազգային ազատական գաղափարներով։ Եղած է թիկնէղ եւ կրակոտ երիտասարդ, կորովի կամքի տէր, անվախ, առաջնակարգ ատենաբան եւ հաւատացած է խօսքի ազատութեան ու Սահմանադրութեան։
Պալքանեան պատերազմներուն ատեն որպէս զինուորական բժիշկ ծառայած է օսմանեան բանակին մէջ։ 1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմին, զօրակոչուած է օսմանեան բանակ եւ Տարտանելի ճակատը իբրեւ զինուորական բժիշկ ծառայած։ 1915 թուականին ընկերներու մատնութեամբ ձերբակալուած է։ Ի թիւս 36 ձերբակալուածներու, Կ. Պոլսէն տարուած է Էվերեկի բանտը, ուր հարցաքննութեան ենթարկուած է։ Այնուհետեւ խիստ հսկողութեան տակ Կեսարիոյ բանտը փոխադրուած են։ Ըստ տոքթ. Լեփսիուսի՝ 1915 թուականի այն օրը, երբ Կ. Պոլսոյ մէջ 20 հնչակեաններ կախաղան հանուեցան, Կեսարիոյ մէջ 12 կուսակցական հայեր՝ իբրեւ յեղափոխական, մահուան դատապարտուեցան։ Վերջիններուս շարքին էր նաեւ բժիշկ Թորոս Նազլըեանը։ 1915 թուականի Յուլիս 30/31-ին Պատերազմական ատեանի դատավճիռով Կեսարիոյ մէջ կախաղան բարձրացուած է 34 տարեկանին։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ալպոյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, հ. Բ, Գահիրէ, 1937։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Գալֆայեան Կարապետ աւագ քահանայ, Գիրք ելից հայոց, Պէյրութ, 1955։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հին եւ նոր Կեսարիա։ Յուշամատեան, Փարիզ, 1989։
- Գէորգ Միքայէլի Փամպուքճեան, (Ինքնակենսագրութիւն), «Սուրբ Փրկիչ», Իսթանպուլ, մարտ-ապրիլ, 2003։
- Փամպուքճեան Գէորգ, Հայերը իրենց կենսագրականներով (թրքերէն), Իսթանպուլ, 2003։
- Շահպազեան Յասմիկ եւ Միրզոյեան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերու (1915-1923 թթ.), հ. 3, Անգարայի նահանգ, Երեւան, 2006։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014, 520 էջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայերեն Վիքիպեդիա — 2005.