Հաուըրտ Հյուզ

Jump to navigation Jump to search
Հաուըրտ Հյուզ
անգլերէն՝ Howard Hughes
Howard Hughes 1938.jpg
Ծնած է 24 Դեկտեմբեր 1905(1905-12-24)[1][2][3]
Ծննդավայր Հյուստոն, Տեխաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Վախճանած է 5 Ապրիլ 1976(1976-04-05)[4][1][2][3] (70 տարեկանում)
Վախճանի վայրը Հյուստոն, Տեխաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[5]
Քաղաքացիութիւն Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Կրօնք մեթոդիզմ
Կրթութիւն Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Ռայսի անվան համալսարան և The Thacher School
Մասնագիտութիւն կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, ճարտարագետ, օդաչու, բիզնես մագնատ, ավիատիեզերքային ճարտարագետ, ձեռնարկատեր, գյուտարար, ֆինանսիստ, սցենարիստ, գործարար, ռեստորատոր, բարեգործ և դիզայներ
Պարգեւներ և
մրցանակներ
Congressional Gold Medal և Ազգային ավիացիայի պատվի սրահ
Կուսակցութիուն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Ամուսին Էլա Պոց Ռայս (1925-1929)
Ճին Փիթըրզ (1957-1971)
Ծնողներ հայր՝ Howard R. Hughes, Sr.
Կայքէջ hhmi.org
Ստորագրութիւն
Howard Hughes signature.svg

Հաուըրտ Ռոպարտ Հիւզ (անգլերէն՝ Howard Robard Hughes Jr., 24 Դեկտեմբեր, 1905, Համպըլ, Թեքսաս, ԱՄՆ5 Ապրիլ, 1976) Ամերիկացի տնտեսագէտ, առեւտրական, դրամարկու, ֆիլմի արտադրիչ եւ ֆիլմի բեմադրիչ: Իր ժամանակին ան նկատուած էր իբրեւ աշխարհի ամէնէն նիւթապէս յաջող անձը: Ան սկզբնականօրէն ճանչցուած էր իբրեւ ֆիլմի արտադրիչ, որմէ ետք ան դարձեալ դարձաւ ճանչցուած օդանաւային ճարտարարուեստի աշխարհին մէջ: Աւելի ուշ, ան ճանչցուած էր իր տարօրինակ ապրելակերպին համար, ինչ որ վատացաւ իր շարունակական ցաւէն որուն պատճառն էր օդանաւի արկած է:

Անոր հռչակը սկսաւ վաղ 1920ական թուականներուն ԱՄՆ-ի ֆիլմի աշխարհին մէջ, երբ բարձր պիւտճէյով լաւ մակարդակի ֆիլմեր արդադրեց, ինչպէս The Racket (1928), Hell's Angels (1930), եւ Scarface (1932): Այս բոլորէն ետք ան տնօրինեց RKO ֆիլմի ընկերութինը:

Հյուզը հիմնեց Hughes Aircraft Company օդաաւային ընկերութիւնը 1932-ին, գործի առնելով բազմաթիւ ճարտարապետներ եւ ձեւաւորողներ: Ան կ'անցնէ 1930ականները օդանաւային նոր մրցանիշներ կոտրած է, ինչպէս նաեւ շինած է Hughes H-1 Racer եւ H-4 Hercules (Spruce Goose) օդանաւները: Ան ստանցնեց եւ բարելաւեց Trans World Airlines ընկերութիւնը, որմէ ետք ան գնեց Air West ընկերութիւնը եւ զայն վերանուանեց Hughes Airwest: Հյուզ նաեւ կար Flying թերթին «51 Հերոսները Օդանաւային Սաւառնումի» ("51 Heroes of Aviation"), տեղադրուած 25րդ դիրքին վրայ:[6] Այսօր ան իր անուամբ ունի «Հաուըրտ Հյուզի Բժշկական Ուսումնարան»-ը (Howard Hughes Medical Institute):

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]