Հայ Մամուլ
Հայ մամուլը հայ կեանքէն ներս ծնունդ առաւ 1794-ին, երբ հրատարակուեցաւ առաջին պարբերականը՝ «Ազդարար»ը Հնդկաստանի Մատրաս քաղաքին մէջ՝ Յարութիւն Շմաւոնեանի ջանքերով։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», լոյս տեսած է 1794-96 թուականներուն (Մատրաս, Հնդկաստան) Յարութիւն Շմաւոնեանի ջանքերով։ Տպագրուած է 18 համար (տետրակ), իւրաքանչիւրը՝ մօտ 50 էջ։ Հետագայ տասնամեակներուն թերթեր ու հանդէսներ հրատարակուած են աշխարհի հայահոծ վայրերու հայկական տպարաններուն՝ Վենետիկի 1799-ի «Տարեգրութիւն»ը, Մոսկուայի՝ 1829-ի «Մուզայք Արարատեան»ը, Զմիւռնիոյ՝ 1830-ի «Ազգասէր»ը, Թիֆլիսի՝ 1846-ի «Կովկաս»ը, Վիեննայի՝ 1847-ի «Եւրոպան», Փարիզի՝ 1855-ի «Արեւելքը», Թէօդոսիոյ՝ 1859-ի «Մասեաց Աղաւնի»ն, Մանչեսթըրի՝ 1863-ի «Երկրագունդը» եւ այլ վայրերու մէջ։ Ամենաերկարակեաց հայկական պարբերականը «Բազմավէպ»ն է, որ կը գործէ 1843-էն մինչեւ օրս։ Արեւելահայ առաջին պարբերականը «Արեւելեան Ծանուցմունք» շաբաթաթերթն է (1816, Աստրախան)։ Հայաստանի Հանրապետութեան տարածքին հրատարակուած առաջին պարբերականը Էջմիածինի «Արարատ» հանդէսն է (1868-1919)։ Երեւանի առաջին պարբերականը «Պսակ» լրագիրն է (1880), Շուշիինը՝ «Հայկական աշխարհ» հանդէսը (1874)։
Պարբերականները ըստ շարադրական խորագիրներու բաժնուած են՝ թերթ, ամսագիր, տարեգիր, ել. թերթ եւ էլ. ամսագիր[1]:
Հայկական թերթերու ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արցախի հանրապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի Հանրապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւմրի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երեւան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ազգ (վերլուծական)[2]
Սփիւռք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամերիկա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միացեալ Նահանգներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոսթոն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոս Անճելէս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Եւրոպայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արեւմտեան Ասիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Սուրիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հալէպ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լիբանան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ
- ↑ «ԱԶԳ Վերլուծական»։ Ազգ (հայերեն)։ արտագրուած է՝ 2025-05-26