Jump to content

Հայֆայի Արուեստի Թանգարան

Հայֆայի Արուեստի Թանգարան
Տեսակ թանգարան
Երկիր  Իսրայէլ
Տեղագրութիւն Հայֆա?
Վայր Իսրայէլ
Նստավայր Հայֆա, Իսրայէլ
Հիմնադրուած է 1951
32°48′54″N 34°59′33″E / 32.81500°N 34.99250°E / 32.81500; 34.99250
Կայքէջ www.hma.org.il
Քարտէս
Քարտէս

Հայֆայի արուեստի թանգարան (անգլերէն՝ Haifa Museum of Art; եբր.՝ מוזיאון חיפה לאמנות‎), հիմնադրուած է 1951 թուականին Մարք Շակալի պատուին կազմակերպուած մեծածաւալ ցուցահանդէսի կապակցութեամբ[1]։ Սկզբը թանգարանը տեղակայուած էր Հայֆայի քաղաքապետարանի շէնքը, իսկ 1977 թուականէն անիկա սկսաւ գործել Ուատի Նիսնասի շրջանը գտնուող շէնքին մէջ։

Հայֆայի Արուեստի Թանգարանը հիմնադրուած է 1951-ին, Հայֆայի մէջ, Մարք Շակալի (Marc Chagall) մեծ ցուցահանդէսին առթիւ։ Թանգարանը իր ներկայի քարաշէն շէնքը փոխադրուած է 1977-ին, որ կը գտնուի Վատի Նիսնաս (Wadi Nisnas) թաղամասին մէջ։

Շէնքը կառուցուած է 1920-ական թուականներու վերջաւորութեան եւ բացումը կատարուած է 1930-ականներու սկիզբը՝ իբրեւ անկլիքան աղջկանց վարժարան։ Իսրայէլ Պետութեան հիմնադրութենէն ետք, անիկա ծառայած է իբրեւ ներգաղթողներու կեդրոն, իսկ 1950-ականներու սկիզբէն ի վեր հիւրընկալած է «Բանուորներու Զաւակներու Երկրորդական Վարժարան» կոչուող մասնաւոր դպրոցը, որ կը կառավարուէր ուսուցչական կոոպերատիւի մը կողմէ եւ կը պատկանէր Բանուորական Շարժումին։ 1960-ական թուականներու վերջաւորութեան, կէսօրէ ետք շէնքին մէջ սկսաւ գործել Հիսթատրութի «Միշլաւ» դպրոցի մասնաճիւղը, որ չափահաս ուսանողները կընախապատրաստէր պետական աւարտական քննութիւններուն (matriculation exams)։ 1978-ին, ցուցասրահներն ու պատկերասրահները պատրաստելու նպատակով կատարուած լայնածաւալ վերանորոգումէ մը ետք, տարածքը իբրեւ քաղաքապետական թանգարան բացուեցաւ հանրութեան առջեւ[3]։

Մշտական Հաւաքածոն[2]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մշտական հաւաքածոն կը ներառէ Եոսէֆ Զարիցքիի (Joseph Zaritsky), Մորտեխայ Արտոնի (Mordechai Ardon), Լէա Նիքելականի (Lea Nikel), Ռաֆֆի Լավիի (Raffi Lavie), Մոշէ Կերշունիի (Moshe Gershuni), Միխալ Նաամանի (Michal Na'aman), Փինխաս Քոհեն Կանի (Pinchas Cohen Gan), Ցիպի Կեւայի (Tsibi Geva), Եխիէլ Շեմիի (Yechiel Shemi), Իցխակ Տանցիկերականի (Yitzhak Danziger), Դաւիթ Ատիկայի (David Adika), Իկոր Զէյկերի (Igor Zeiger), Ռանան Լուրիի (Ranan Lurie), Մարկ Շակալի (Marc Chagall), Օնորէ Տոմիէի (Honoré Daumier), Օտիլոն Ռըտոնի (Odilon Redon), Խանա Օրլոֆի (Chana Orloff) եւ Անտրէ Մասոնի (André Masson) գործերը։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ «About Haifa Museums»։ Haifa Museums - Six Museums in One Frame (անգլերէն)։ արտագրուած է՝ 2026-09-29
  2. 1 2 3 (անգլերեն) Haifa Museum of Art, 2026-05-31, https://en.wikipedia.org/w/index.php?title=Haifa_Museum_of_Art&oldid=1357117980, վերցված է 2026-10-02
  3. ↑ "Haifa Museum of Art". Retrieved 2017-09-08.