Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան (Ստեփանակերտ)

Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան
Պատկեր:Հայոց ցեղասպանության խաչ-հուշարձան (Ստեփանակերտ).jpg
'
Կը Գտնուի Կաղապար:Դրօշավորում, Ստեփանակերտ
Ներկայ վիճակ Կանգուն

Հայոց Ցեղասպանութեան Խաչ-Յուշարձան, Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին նուիրուած խաչ-յուշարձան Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի բարձունքներէն մէկուն վրայ։

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յուշարձանը նուիրուած է 1915-ի Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին։ Տեղադրուած է 6 Մայիս 2015-ին Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասին մէջ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներու շրջանակէն ներս[1]։

Միջոցառման մասնակցած են Արցախի նախագահ Բակօ Սահակեանը, Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պաշտօնատար անձինք[2]։ Խաչ-յուշարձանի տեղադրումը նախաձեռնած է «Առաջ Արցախ» երիտասարդական կազմակերպութիւնը իր անդամներու սեփական միջոցներով ու բարերարներու աջակցութեամբ։

Գիշերային ժամերուն խաչ-յուշարձանը կը լուսաւորուի։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]