Հայկ Գիւլիքեւխեան
| Հայկ Գիւլիքեւխեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 7 Յունուար 1886[1] |
| Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1951[2] |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Շուշիի Realni ուսումնարան[1] և Հայտելպըրկի Համալսարան |
| Կոչում | փրոֆէսոր[1] |
| Մասնագիտութիւն | գրաքննադատ, փիլիսոփայ, հանրային գործիչ և դասախօս |
| Աշխատավայր | Գոլոս Արմենիի?[1], Բանուոր, Վերելք (ամսագիր, Երեւան)[1], Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան[1], «Սովետական Հայաստան», Հ.Հ. ԳԱԱ Գրականութեան համալսարան[1] և Երեւանի Թատրոնի եւ Շարժապատկերի Պետական Հիմնարկ[1] |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1] |
Հայկ Գիւլիքեւխեան (7 Յունուար 1886[1], Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 1951[2], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրականագէտ, փիլիսոփայ, հասարակական գործիչ, փրոֆեսէօր (1929), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ՝ 1934 թուականէն։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Շուշի: Թէեւ համայնավար եղած է, բայց «թեքումներ» ունեցած է։
Հայկ Գիւլիքեւխեան իր բարձրագոյն ուսումը ստացած է Գերմանիա: Ատեն մը (խորհրդայնացման սկզբի շրջանին) Կուսակցութեան մէջ կարեւոր դիրքեր գրաւած եւ դարձած է նոյնիսկ Կենտկոմի Բ. քարտուղար, բայց ետքը մեղադրուած է զանազան թեքումներու մէջ։
1937-1938 թուականներուն սարսափելի հալածանքներու ժամանակ, երբ ջարդի ենթարկուած են անոր գրեթէ բոլոր հին համայնավար ընկերները, ինք կրցած է փրկել իր գլուխը: Կուսակցական ակտիւ գործունէութեան ասպարէզը, սակայն, գոցուած է անոր առջեւ եւ նոր դարձած է փրոֆեսէօր դասախօս:
Աշխատակցած է «Սով. Գրակ. եւ Արուեստ» ամսագիրին գրաքննադատական յօդուածներով:
Անոր գրական աշխատասիրութիւններու շարքին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւեն Րաֆֆիի «Կայծերի» եւ Ռափայէլ Պատկանեանի գեղարուեստական արձակի մասին գրուած ծաւալուն գործերը։