Հայկուշ Օհանեան
Արտաքին տեսք
Հայկուշ Օհանեան | |
|---|---|
| Ծննդեան անուն | հայ.՝ Հայկուշ Հակոբի Խաչատրյան |
| Ծնած է | 6 Մայիս 1958 (68 տարեկան) |
| Ծննդավայր | Գորիս, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մասնագիտութիւն | գրագէտ |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Կրթութիւն | Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան |
Հայկուշ Յակոբի Օհանեան (Խաչատրեան), (6 Մայիս 1958, Գորիս, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն), հայ գրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1976—1978 թուականներուն ուսանած է Վ․ Բրիւսովի անուան ռուսաց եւ օտար լեզուներու ինստիտուտին մէջ։ 1978-1995 թուականներուն աշխատած է Հայաստանի «Աւիահամալիր» բաժնետիրական ձեռնարկութեան մէջ։
Հեղինակ է 11 հեղինակային գիրքերու`
- «Եզերք»1995թ,
- «Ծաղկանոցի փերին» 1996թ,
- «Սրտիս ձայնը» 1997թ.,
- «Անմահ հրէշտակները»1999թ.,
- «Յոյսի ծառերը կխօսեն դարերում» 2001թ.,
- «Ճերմակ աղաւնիները» 2009թ.,
- «Լուսէ հեքիաթներ» 2010թ.,
- «Գանձասարի մանուշակը» 2011թ.,
- «Սիւնեաց աշխարհի թագաւորութիւնը» 2012թ.,
- «Հայի զօրեղ արմատներ» 2016թ.,
- «Ոսկու կարասի առեղծուածը» 2021թ.,
- «Համազարկ վասն նահատակեաց» համահեղինակային գիրք առաջին հատոր,
- «Գրական մեղեդիներ» Գ.Լ. ալմանախներուն մէջ,
- «Յաւերժի բանաստեղծ՝ Եղիշէ Չարենց» համահեղինակային գիրք,
- «Հայուհի» երկհատորեայ հանրագիտարան,
- «Արցախեան պատերազմ» հանրագիտարան,
- «Գորիս» ալմանախ,
- «Հրաշէկ լեռներ» ալմանախ,
- «Մանկան ուրախ կանչ» համահեղինակային գիրք։
Հրատարակուած է մամուլին մէջ անոր բազմաթիւ յօդուածները։ 2018-էն համահայկական գրողներու միութեան ՀԿ-ի անդամ է, արժանացած է «Յովհաննէս Թումանեան» ոսկի մետալի, Պն-ի կողմէ «Մոնթէ Մելքոնեան» ոսկի մետալի, «ԵՈՒՆԵՍՔՕ»-ի շրջանակին մէջ արժանացած է «GOLDEN PEN»-մրցանակի։ «Super star - 2022» մրցանակին արժանացած է Պաթումի մէջ կայացած փառատօնի ժամանակ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Karabakh War 1988–1994 — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2004. — 865 է.
| Այս յօդուածի կամ անոր որոշակի հատուածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը առնուած է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |