Հայկաւ
Jump to navigation
Jump to search
Հայկաւ, կաւի տեսակ, որ կոչուած է նաեւ հայոց կաւ, մութ կարմիր գոյնով կաւաքար (ocre) է, որ կը գործածուէր հին բժշկութեան մէջ՝ վէրքերը ցամքեցնելու կամ սպիացնելու նպատակով, ինչպէս նաեւ՝ իբրեւ արիւնարգել, զօրացուցիչ եւ պորոմիչ (astrigent)։
Ժամանակին հայկաւը կ՛արտադրուէր Հայաստանի եւ Պարսկաստանի մէջ։ Ներկայիս այն առկայ է Իտալիոյ Տոսկանա գաւառին եւ Ֆրանսայի Սոմիւռ եւ Բլուա քաղաքներուն շրջակայքը։ Ֆրանսայի մէջ հայկաւով պատրաստուած դեղահատները ժամանակին ծանօթ եղած են հայկաւի դեղահատները (pilules de bol d'Armenie) անունով։
Հայկաւը զանազան լեզուներով[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ֆրանսերէն bol d'Armenie
- Անգլերէն Armenian bole
- Գերմաներէն Armenischer Bolus
- Հոլանտերէն Armeniaansche bolus
- Իտալերէն Bolo d'Armenia
- Սպաներէն Bolo de Aremnia
- Պարսկերէն կիլ Էրմէնի
- Արաբերէն հաճր-ը-էրմէնի
- Թրքերէն քիլ էրմէնի