Հայկանուշ Դանիէլեան

Jump to navigation Jump to search
Հայկանուշ Պաղտասար Դանիէլեան
267x400px
Ծնած է Դեկտեմբեր 3, 1893
Ծննդավայր Թիֆլիս
Վախճանած է Ապրիլ 19, 1958
Վախճանի վայրը Երեւան, (Հայաստան)
Քաղաքացիութիւն Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւններու Միութիւն
Ազգութիւն հայ
Ուսումնավայր Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Ժանրեր օփերա
Մասնագիտութիւն Օփերայի երգչուհի
Աշխատավայր Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց
Վարած պաշտօններ ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգեւներ եւ
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան Կոմունիստական Կուսակցութիւն
Երեխաներ Մարիաննա Հարությունյան

Հայկանուշ Պաղդասար Դանիէլեան (3 Դեկտեմբեր, 1893, Թիֆլիս, Ռուսիոյ Կայսրութիւն - 19 Ապրիլ, 1958, Երեւան), հայ օփերային երգչուհի (սոփրանօ), հայ դասական երգարուեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներէն առաջինն է, որ արժանացած է ԽՍՀՄ ժողովրդական արուեստագէտի կոչման (1939)[1]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկանուշ Դանիէլեանը ծնած է Թիֆլիսի մէջ։ 1920 թուականին աւարտած է Փեթրոկրատի երաժշտանոցը։ 1920-1932 թուականներուն երգած է Փեթրոկրատի եւ Թիֆլիսի օփերային թատրոններուն մէջ: 1924 թուականին երգիչներ՝ Լեւոն Իսեցքիի եւ Շարա Տալեանի հետ մասնակցած է Լենինականի օփերա խումբի ներկայացումներուն, ու համերգներ եւ հանդէսներ կատարած է։ 1941-1951 թուականներուն դասաւանդած է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցին մէջ: 1949-1952 թուականներուն եղած է Երեւանի Չայքովսքիի անուան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի տնօրէնը, իսկ 1932 թուականէն սկսեալ եղած է Երեւանի օփերայի եւ թատրոնի մէներգչուհի։

Հայկանուշ Դանիէլեանի կատարումները ուշադրութիւն կը գրաւեն իրենց վարպետութեամբ, նուրբ արտայայտչամիջոցներով ու անմիջականութեամբ։ Համերգները եւ հանդէսները կատարած է հայ եւ արտասահմանցի երգահաններու երգերէն, օրինակ՝ Չայքովսքիի, Ռիմսքի-Քորսաքովի, Ռախմանինոֆի, Կլազունովի։ Առանձնայատուկ ներշնչանքով մէկնաբանած է «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելէ-քելէ», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարեանի «Առ սիրուհիս», Մելիքեանի «Սեւ կաքաւիկ», «Ծիլ-ծիլայ» եւ այլ ռոմանսներ։

Անոր անունով կոչուած է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի արուեստի դպրոցը[2]:

Դերերգեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկանուշ Դանիէլեանի տունը Երեւանի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հայկանուշ Դանիելյանի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում