Հայաստանի Նկարիչներու Միութիւն
Հայաստանի Նկարիչներու Միութիւն | |
---|---|
| |
Տեսակ | Միութիւն եւ պատկերասրահ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրուած | 10 Նոյեմբեր 1932 |
Կայքէջ | auarmenia.com |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. |
Հայաստանի նկարիչներու միութիւն, Հայաստանի նկարիչներուն, քանդակագործներուն եւ արուեստաբաններուն միաւորող հասարակական-ստեղծագործական կազմակերպութիւն։ Ունի շուրջ 1200 անդամ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միութիւնը ստեղծուած է 10 Նոյեմբեր 1932-ին։
Առաջին համագումարը տեղի ունեցած է 1945 թ.։ 1945-2013 թթ. կայացած է 18 համագումար։ 18-րդ համագումարը կայացած է 16 Դեկտեմբեր 2013-ին, որու ժամանակ Կարէն Աղամեանը ձայներու ճնշող մեծամասնութեամբ երրորդ անգամ ընտրուած է կազմակերպութեան նախագահ[1]։ 2018 թուականին Երեւանի կինոյի տան մէջ կայացած Հայաստանի նկարիչներու միութեան 19-րդ համագումարին միութեան նախագահ ընտրուած է Սուրէն Սաֆարեանը[2]։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Միութեան հիմնական խնդիրներէն են՝ աջակցիլ Հայաստանի նկարիչներուն, քանդակագործներուն եւ արուեստաբաններուն՝ ստեղծելու բարձրարժէք ստեղծագործութիւններ, նպաստել անդամներու պրոֆեսիոնալ վարպետութեան բարձրացման, անոնց միջազգային կապերու ընդլայման, մասսայականացնել ստեղծուած աշխատանքները, բանալ ցուցահանդէսներ, հնարաւորինս կազմակերպել եւ ֆինանսաւորել անոնց գործունէութիւնը եւ այլն։ Միութիւնը կը կազմակերպէ անհատական եւ խմբակային ցուցահանդէսներ, հանրապետական ու միջազգային փառատօներ, կը հրատարակէ նկարիչներու կատալոգները։ Միութեան մէջ տեղի կ՚ունենան դասախօսութիւններ, հանդիպումներ արուեստի ու մշակոյթի գործիչներու հետ, կը տօնուին յոբելեանական տարեթիւերը։
Հայաստանի անկախացումէն ետք ընդլայնուած են միութեան միջազգային կապերը, նկարիչներու համախումբ եւ անհատական ցուցահանդէսներու կազմակերպումը արտասահմանին մէջ։ 1994 թուականին Ֆրանսայի մէջ կազմակերպուած «Հայ նկարիչները» ցուցահանդէսի, ինչպէս նաեւ Ժանսեմի, Էտկար Շահինի, Գառզուի աշխատանքներու վաճառքէն գոյացած գումարով Փարիզի մէջ գնուած եւ բացուած է արուեստանոց, ուր հայ նկարիչներուն կ՚ընձեռուի երկու ամիս աշխատելու եւ ցուցադրելու հնարաւորութիւն։
Միութիւնը 2003 թ.կը հրատարակէ «Կերպարուեստ» հանդէսը, որու հիմնադիր խմբագիրն է Վրէժ Առաքելեանը։
Նախագահներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արա Սարգսեան - 1932-1937
- Մհեր Աբեղեան - 1939-1945 եւ 1967-68
- Մարտիրոս Սարեան - 1945-1951
- Գաբրիէլ Գիւրջեան - 1951-1959 եւ 1968-1969
- Ռուբէն Պարսամեան - 1959-1967
- Սուրէն Սաֆարեան - 1969-1982
- Սարգիս Մուրադեան - 1982-1987
- Արա Շիրազ - 1987-1993
- Պօղոս Հայթայեան - 1994-1998
- Կարէն Աղամեան - 1998-2018
- Սուրէն Սաֆարեան - 2018[2]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ցուցահանդեսներ Հայաստանի նկարիչներու միությունում
Ծանոթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Անակնկալներ չեղան. Կարեն Աղամյանը վերընտրվեց
- ↑ 2,0 2,1 Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի նկարիչներու միութիւն Archived 2020-10-29 at the Wayback Machine.
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մասը վերցուած է Հայկական համառօտ հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի մէջ։ ![]() |