Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան

Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան
Տեսակ ծովային թանգարան?
Երկիր Գերմանիա Գերմանիա
Տեղագրութիւն Համպուրկ
Վայր ՀաֆենՍիթի?
Նստավայր Kaispeicher B, Համբուրգ Միտտե, Համպուրկ, Գերմանիա
Հասցէ Koreastraße 1, Kaispeicher B, 20457 Hamburg[1]
Հիմնադրուած է 25 Յունիս 2008
53°32′36″N 10°00′00″E / 53.543344°N 10°E / 53.543344; 10
Կայքէջ imm-hamburg.de
Քարտէս
Քարտէս

Համպուրկի Միջազգային Ծովային Թանգարան (գերմաներէն՝ Internationales Maritimes Museum Hamburg), մասնաւոր թանգարան Գերմանիոյ Համպուրկ քաղաքի ՀաֆէնՍիթի շրջանը: Թանգարանին մէջ կը գտնուի Փիթր Թամի նաւերու հաւաքածոն, շինարարական ծրագիրներ, համազգեստներ եւ ծովային արուեստի նմուշներ, որոնք կը կազմեն աւելի քան 40000 գործ եւ աւելի քան մէկ միլիոն լուսանկար: Թանգարանը բացուած է 2008-ին, նախկին պահեստի տեղը:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փիթր Թամ
Առաջին նաւու նախատիպը

Թանգարանին սեփական հաւաքածոն սկսած է հաւաքել Axel Springer SE տպագրական ընկերութեան խորհուրդի նախկին նախագահ Փիթր Թամը 1934, երբ ընդամէնը վեց տարեկան էր[2][3]: Ինչպէս Թամ պատմած է, թանգարանի ստեղծման նախնական պատմութիւնը սկսած է, երբ մայրը իրեն նուիրած է առաջին նմոյշը[4]: Նախքան ՀաֆէնՍիթի շրջանին բացումը, հաւաքածոն կոչուած է «Wissenschaftliches Institut für Schifffahrts- und Marinegeschichte» (Առեւտրական նաւերու եւ ռազմածովային պատմութեան ակադեմիական ինստիտուտ)՝ տեղակայուած Էլպշոսէ փողոցին մէջ գտնուող առանձնատան մէջ եւ այցելուներուն համար բաց եղած է միայն նախօրօք պայմանաւորուելով[5]: 2004-ին Համպուրկի խորհրդարանը ընդունեց ՀաֆէնՍիթի շրջանին մէջ նոր թանգարան ունենալու դրամաշնորհը[4]: 25 Յունիս 2008-ին Գերմանիոյ նախագահ Հորստ Քէօլերը կատարեց թանգարանին բացումը[6]:

Ճարտարապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Kaispeicher B (նաւամատոյց B) Համպուրկի ամենայայտնի պահեստը, որ 1878 եւ 1879 թուականներուն կառուցած են ճարտարապետներ Պեռնհարտ Գէորգ Յակոբ Հանսենը եւ Վիլհելմ Էմիլ Միրուայնը: Այն կառուցուած է փայտի եւ պողպատէ սիւներու օժանդակ կառուցուածքով, աղիւսներու արտաքին պատերով: Շէնքը նախագծուած է նոր կոթական ոճով եւ օգտագործուած է իբրեւ հացահատիկներու մեքենայացուած շտեմարան եւ փաթեթաւորուած ապրանքներու պահեստ: 1890-ին Համպուրկի քաղաքը գնած է պահեստը եւ զայն անուանած է Kaispeicher B: 2000-ին շէնքը ընդգրկուած է մշակութային ժառանգութեան ցանկին մէջ, սակայն մինչեւ 2003-ի վերջ օգտագործուած է իբրեւ ապրանքներու պահեստ[7]: 2008-ին տեղի կ՛ունենայ վերանորոգուած թանգարանին վերաբացումը: Միրիանա Մարկովիչը (MRLV Architekten) նախագծած է վերանորոգումը եւ Architekten- und Ingenieurverein Hamburg-ի կողմէ արժանացած մրցանակի:

Ներքին յարդարանքներ, հաւաքածոյ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանի ներսէն վերանորոգուած՝ նախքան 2008-ի բացումը

Թանգարանին հաւաքածոն կը ներառէ Փիթր Թամի անձնական հաւաքածոյէն նմուշներ։ Այն մամուլին կողմէ խիստ քննադատութեան արժանացած է Ատլանտեան ովկիանոսի համար ճակատամարտի, Ատլանտիկայի ճակատամարտի եւ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին Գերմանիոյ գաղութային պատմութեան հանդէպ պատմական իրազեկութեան պակասին համար[2][4][5][6][8][9][10][11][12]: Որոշ քննադատներ աւելի ուշ փոխեցին իրենց կարծիքը[13]:

Թանգարանին մէջ շրջագայութիւնը կը սկսի Էլպա գետին մէջ յայտնաբերուած 3000-ամեայ մակոյկով[12]: Նաեւ կը ցուցադրուի 1946-ին Berliner Zeitung թերթին մէջ Նիւրենպերկեան դատավարութեան մասին յօդուածին մէջ տպագրուած Ատմիրալ Քարլ Տէօնիցի (1891-1945) մարշալական մականը: Յոդուածը կը նկարագրէ նացիական պատերազմի յանցագործներուն դէմ դատավճիռները:

Ցուցադրութիւնը կը ներառէ նաեւ ծովային կամ ռազմածովային թեմաներ, կէտերու փղոսկրէ պատրաստուած նաւերու նմոյշներ, զէնքեր, համազգեստներ եւ զարդարանքներ[12]: Կը ցուցադրուի նաեւ Ճէյմս Քէյրտի ուղեւորութեան վերարտադրութիւնը[14][15]: Թանգարանին արխիւը կը ներառէ նաեւ Տրաֆալկարի ճակատամարտին իր յաղթանակով հանրածանօթ Հորացիոյ Նելսոնի 47 բնօրինակ նամակները[12]:

12000 մ 2 տարածութեան վրայ ներկայացուած 36000 նմուշներէ բաղկացած հաւաքածոն ունի հետեւյալ բաժանումները[2][8]՝

  • 10-րդ յարկ՝ «10-րդ երկայնություն» մշակութային ֆորում, հատուկ ցուցահանդեսներ
  • 9-րդ յարկ՝ նաւերու նմոյշներու մեծ աշխարհը, ջրային մարզաձեւեր
  • 8-րդ յարկ՝ ծովային արուեստ (պատկերասրահ եւ «գանձարան»)
  • 7-րդ յարկ՝ ծովային հետազօտութիւններ եւ ձկնորսութիւն
  • 6-րդ յարկ՝ առեւտրային նաւեր, նաւարկութիւններ եւ նաւահանգիստներ
  • 5-րդ յարկ՝ աշխարհի ռազմածովային նաւատորմերը (սկսած 1815-էն)
  • 4-րդ յարկ՝ կեանքը նաւատորմին մէջ, նաւերու սպառազինութիւն
  • 3-րդ յարկ՝ նաւաշինութեան եւ ճարտարագիտութեան բարելաւում
  • 2-րդ յարկ՝ ծովագնացութեան նաւակներ՝ հին ժամանակներէն մինչեւ Hanse Sail, Cape Horniers եւ ծովահէնութիւն
  • 1-ին յարկ՝ հետազոտողներ, նաւարկութիւն, հաղորդակցութիւն եւ փոքրիկներու տարածք
  • Ներքնայարկ՝ ֆուայէ, ընդունարան, ճաշարան եւ թանգարանային խանութ

Բացի մշտական ցուցադրութենէն՝ թանգարանը նաեւ կը ներկայացնէ քանի մը յատուկ ցուցադրութիւններ, օրինակ, viking-ներու մասին ցուցադրութիւնը[9][16]:

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այցելուներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանին նիւթական շահոյթը կը հաշուարկուի տարեկան 150,000 այցելուով[8]: 2008-ին թանգարանը առաջին անգամ մասնակցած է «Tag des offenen Denkmals» («Բաց ժառանգութեան օր») ամէնամեայ համազգային միջոցառման, որ կը հովանաւորէ Deutsche Stiftung Denkmalschutz-ը[17]: Թանգարանը կը մասնակցի նաեւ Համպուրկի թանգարանային գիշեր ծրագրին[16]:

Սեփականատէրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանը կը պատկանի Peter Tamm Sen. Stiftung հիմնադրամին: Շէնքին վերակառուցումը իրականացուած է Համպուրկ քաղաքի 30 միլիոն եւրոյի դրամաշնորհով[6][8]:

Տեղայնք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

թԹանգարանը կը գտնուի Համպուրկի նավահանգստին վրայ՝ Շպայխերշտատթի մէջ (պահեստային տարածք): Համպուրկի սենատին կողմէ շէնքը վարձավճարով 99 տարիով տրամադրուած է հիմնադրամին[4][8]:

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Möwe, Friedrich (2005). Tamm-Tamm : eine Anregung zur öffentlichen Diskussion über das Tamm-Museum (in German). Informationskreis Rüstungsgeschäfte in Hamburg. Hamburg: GNN, Gesellschaft für Nachrichtenerfassung und Nachrichtenverbreitung. ISBN 978-3-938372-03-6.
  • Meyer, Jürgen (1976). Schiffe aus Knochen und Elfenbein : Sammlung Peter Tamm und anderer Besitz : Altonaer Museum in Hamburg, Norddeutsches Landesmuseum, 22. September bis 21. November 1976. Hamburg: Altonaer Museum. OCLC 17110417.

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. https://www.imm-hamburg.de/
  2. 2,0 2,1 2,2 Dake Swantje (2008-06-26)։ «Hoher Besuch und ungebetene Gäste» (German)։ Hamburger Morgenpost։ արտագրուած է՝ 2009-08-29 [permanent dead link]
  3. «Hamburg In Your Pocket»։ Berlin: In Your Pocket GmbH։ September–October 2008։ էջ 10 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Walden Hans։ «Musealer Militarismus Das Tamm-Museum in Hamburg»։ Wissenschaft & Frieden։ 2008-4: Friedenswissenschaft – Friedensbewegung – Friedenspolitik (Bonn)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-07-19-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  5. 5,0 5,1 Nording Werner (2005-09-27)։ «Keine Distanz zur Hitler-Zeit»։ Deutschlandfunk 
  6. 6,0 6,1 6,2 «Maritimes Museum in Hamburg eröffnet»։ Hamburger Morgenpost։ 2008-06-25 
  7. Berndt Michael։ «Der Kaispeicher B im Hamburger Hafen» (German)։ lostplaces.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-04-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Briegleb Till։ «Distanzlos»։ Süddeutsche Zeitung 
  9. 9,0 9,1 Axster Felix, Bergermann Ulrike։ «Maßstäbe. Von Größenordnungen und Modellierungen im Internationalen Maritimen Museum Hamburg»։ THE THING Hamburg։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-02-26-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  10. «Kulturratschlag im Rathaus: Gibt’s was Neues im Internationalen Maritimen Museum Hamburg?»։ Die Linke, parliamentary group in the Hamburg Parliament 
  11. Schellen Petra։ «Museum ohne Ethos Kopflose Nazi-Uniformen als Touristenattraktion»։ Hamburg: Die Tageszeitung։ էջ 22 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Peter Christopher։ «Auf der Suche nach Tiefgang»։ Der Spiegel 
  13. «Tamm-Museum: Rolf Becker nimmt Kritik zurück»։ Hamburger Abendblatt 
  14. Arved Fuchs։ «SHACKLETON 2000»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-09-19-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  15. Buhr Lirona։ «Museen locken mit Sinn und Sinnlichkeit»։ Die Welt 
  16. 16,0 16,1 «Lange Nacht der Museen Internationales Maritimes Museum Hamburg»։ Der Museumsdienst Hamburg։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-08-22-ին։ արտագրուած է՝ 2019-01-30 
  17. «Tag des offenen Denkmals 2008»։ Behörde für Kultur, Sport und Medien (Ministry of Culture, Sports and Media) 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]