Համաշխարհային Ովկիանոս

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search
Համաշխարհային Ովկիանոսի քարտես։ Կապոյտով նշված հատվածները Համաշխարհային ովկիսնոսի ջրերն են.

Համաշխարհային ովկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որ կը կազմէ 94,2%-ը՝ 1338 միլիոն Քմ²։ Կը շրջապատոէ բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներէն մէկը աղի առկայութիւնն է ողջ ջրային տարածքին մէջ։ Եթէ Համաշխարհային ովկիանոսին մէջ լուծուած աղի ամբողջ պաշարը նստուածքի ձեւով սփռոուեր, ապա ովկիանոսի հատակին կար 57 մ հաստութեամբ աղի շերտ[1]։

Մայրցամաքներն ու խոշոր արշիպելագները կը բաժանում են Համաշխարհային ովկիանոսը մի քանի մասերի՝ ովկիանոսներու՝

Երբեմն սրանցից տարանջատում են նաև մեկ այլ ովկիանոս՝

Ոկիանոսներու հատուածները կը կազմեն ծովերը, նեղուցները, ծովածոցերը։

Հետազոտութիւններու պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաշխարհային ովկիանոսի առաջին հետազոտողները եղած են ծովագնացները։ Շուրջերկրեայ ճանապարհորդութեան ժամանակաշրջանին ուսումնասիրած են մայրցամաքներ, ովկիանոսներ եւ կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաեւ Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախումբերը եւրոպացիներուն հնարավորութիւն տուին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիներու եւ առհասարակ մայրցամաքներու ուրվագծերու մասին։ Կազմուեցաւ առաջին քարտեսները։ 17-18-րդ դարերուն գծագրուեցաւ ծովափնյա շրջանները, եւ համաշխարհային քարտեսը ստացաւ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենը առաջարկեց օգտագործել «Համաշխարհային ովկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թուականին դեկտեմբերի 22-ին Պորտսմուտ անգլիական նաւահանգիստը ճամբայ կելլէ «Չելենջեր» (անգլերէն՝ HMS Challenger) առագաստանաւը՝ հատուկ նախատեսուած առաջին ուկիանոսահետազոտութեան աշրավախմբի համար[2]։

Համաշխարհային ովկիանոսի ժամանակակից հասկացութիւնը 20-րդ դարի սկզբին կազմած է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, ովկիանոսագետ եւ քարտեսագետ Յուլի Շոկալսկին (1856-1940)։ Առաջինն է, որ գիտութեան գործածած է «Համաշխարհային օվկիանոս» բառը՝ համարելով բոլոր ովկիանոսները (Ատլանտեան, Խաղաղ, Հնդկական, Հիւսիսային սառուցեալ) վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսուած է ովկիանոսներու հատակի մշտաան եւ խորը ուսումնասիրութիւն։ Ձայնախորաչափի մեթոդով կարողացան աւելի լաւ հասկնալ օվկիանոսներու հատակի ռելիեֆը, խորութիւնը։

Ովկիանոսներու աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաշխարհային ովկիանոսի մակերեսին միջին տարեկան ջերմաստիճան

Ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական տուեալներ[3]՝

Համաշխարհային ովկիանոսի հատակին կ՛առանձնացնեն հետեւեալ մասերը՝

  • մայրցամաքային ծանծաղուտ - մինչեւ 200 մ խորութեամբ տարածքներ, որտեղ լոյսը կը թափանցէ եւ կարելի է նպաստել բոյսերի աճին
  • մայրցամաքային լանջ - մինչեւ 2500 մ խորութիւնը՝ ծանծաղուտից մինչեւ ովկիանոսի հատակ իջնող հատուած
  • ովկիանոսի հատակ - ամենաընդարձակ տարածքն է՝ 4-5 հզ մ խորութեամբ։

Ովկիանոսի ամենախոր հատուածները կը կոչուին փողրակներ, անդունդներ կամ իջվածքներ։ Ամենախորը Մարիանեան իջվածքն է՝ Խաղաղ ովկիանոսին 1022 մ խորութեամբ։ Այս մէկը կը հայտնաբերուի 1951 թուականին բրիտանական «Չելենջեր II» սուզանաւով, որ պատուին անդունդի մի մասը անվանակոչուած է «Չելենջերի անդունդ»։ Ատլանտյան ովկիանոսն է գտնուած Պուերտո Ռիկոյի, իսկ Հնդկական ովկիանոսին՝ Ճավայան անդունդները։

Համաշխարհային ովկիանոսի ջուր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Համաշխարհային ովկիանոսի ջուրը կը կազմէ Երկիր մոլորակի ջրոլորտի մեծ բաժինը։ Դրան բաժին կ՛ինայ Երկիր մոլորակի ջրային պաշարի 96 %-ը (1338 միլիոն կմ³)։

Ocean drainage.png
Համաշխարհային օվկիանոսի ջրհավաք ավազանի քարտեզ

Կաղապար:Legend Կաղապար:Legend Կաղապար:Legend

Կաղապար:Legend Կաղապար:Legend

Կաղապար:Legend

Ջրի ֆիզիկական հատկութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ովկիանոսի ջուրը դանդաղ կը տաքանայ եւ կը սառի, որ կը մեղմացնէ երկրագնդի կլիման։ Եթէ չորային երկրներին մէջ Արեգակների ճառագայթներու տակ գետինը կը տաքանայ 70-80 °C, ապա ովկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբեւեռային շրջանների մէջ ջուրը սառն է, բայց աղիութեան պատճառով կը սառցակալէ ոչ թէ 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C - -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հիւսիսային սառուցեալ ովկիանոսին կ՛առաջանայ 1-3 մ հաստութեան սառցաշերտ։

Արեգակից ստացած ջերմութիւնը ջրային հոսքերի միջոցով անընդհատ կը վերաբաշխուի։ Հասարակածային շրջաններուն տաք ջրերը կը տեղափոխուին դէպի բեւեռային սառը շրջաններ, եւ հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բեւեռային ջրերը միեւնունն է աւելի սառն են՝ ջրի շրջապտոյտը հաշվի չառնելով։

Ջրի քիմիական կազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նիւթ ‰ ջրից % ընդհանուրին
Քլորիդ 19 .3 55 .0
Սոդիում 10 .8 30 .6
Սուլֆատ 2 .7 7 .7
Մագնեզիում 1 .3 3 .7
Կալցիում 0 .41 1 .2
Բիկարբոնատ 0 .10 0 .4
Բրոմիդներ 0 .07 0 .2
Կարբոնատ 0 .01 0 .05
Բորատ 0 .01 0 .01
Ֆլորիդ 0 .001 < 0 .01
Այլ < 0 .001 < 0 .01

Ջուրի աղիութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ովկիանոսի ջուրը աղի է։ Մէկ լիդրը կը պարունակէ 35 գ աղ։ Ովկիանոսի տարբեր մասերին մէջ ջրի աղիութեան միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերուն աղիութեան տարբերութիւնը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արեւելյան մասին մէջ՝ 3-5 գ/լ, արեւմուտքում՝ 20-25 գ/լ, Սեւ ծովը՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովը՝ 40 գ/լ։

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հնդկական ովկիանոսը Երկրի՝ մեծութեամբ 3-րդ ովկիանոսն է, որ կը ծածկէ մոլորակի ջրային մակերեւոյթի մոտ 20%-ը։
  • Ծովային ջրերը ոսկի ամէնամեծ պարունակութիւնը կը գրանցուի Բալթիկ ծովը։
  • Հրաբխային ակտիվութիւնն ովկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երեւոյթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղած են ջրի տակ։
  • Ամենաբարձր մակընթացութիւնը կը հասնի մինչեւ 16 մետրի, իսկ հետեւել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցին։
  • Ամենաթափանցիկ ովկիանոսային ջրերը կը համարուի Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
  • Մոտ 3.5 միլիարդ մարդու համար ովկիանոսը սննդի հիմնական աղբոյրն է։
  • Ամենաբարձր ցունամին եղած է մոտ 60 մ, այն դէպքին, երբ ովկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ եւ աւելի բարձրութեամբ ալիքներ։
  • Ներկայիս ովկիանոսի ջրերը կը բնակուին Երկրի վրայ գոյութիւն ունեցող բոլոր կենդանատեսակներու մոտ 70%-ը[4]։

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Գագիկ Արծրունի - «Առաջինը։ Հանրագիտարանային տեղեկատու»: Երևան, Ան-Ջո ՍՊԸ հրատարակչություն, 2007
  2. Գիրք։ Գլուխ՝ Происхождение и развитие океана, պատասխանատու՝ Богданов Ю. А., Каплин П. А., Николаев С. Д., վայր՝ Մոսկվա, հրատարակչություն՝ Мысль (издательство, Москва), թվական՝ 1978, էջեր՝ =160, էջ՝ 10
  3. Հեղինակ՝ Пол Хендерсон: Գլուխ՝ Неорганическая биохимия, 1985 թվական
  4. Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին (լուսանկարներ)