Համազասպ Բ. Արծրունի
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Համազասպ Բ. Արծրունի | |
---|---|
Քաղաքացիութիւն | Վասպուրականի թագաւորութիւն |
Մասնագիտութիւն | գերիշխան |
Ամուսին | Հռիփսիմե Բագրատունի?[1][2] |
Ծնողներ | հայր՝ Գագիկ Բ Արծրունի?[1][3] |
Երեխաներ | Աշոտ Աբուլաբբաս?[2][1] եւ Գուրգեն Արծրունի? |
Համազասպ Արծրունի, Վասպուրականի առաջին գահերէց իշխանը։ Ծնած է Վասպուրականի՝ Արծրունիներու իշխանական կալուածքէն ներս։ Իշխած է 800-836 թուականներուն։
Արաբական խալիֆայութիւնը Հայաստանը նուաճելէ ետք հայ նախարարներուն հնարավորութիւն տուած էր զբաղեցնել երկու բարձրաստիճան պաշտօն՝ Հայոց իշխան եւ իշխանաց իշխան։ Անոնցմէ առաջինը՝ երկիրը կը կառավարէր Արմինիոյ կուսակալութեան ոստիկանի հետ, երկրորդը՝ կւ զբաղէր ներքին հարցերով՝ ռազմական գործ, հարկահաւաքութիւն եւ այլն։
9-րդ դարուն այս պաշտօններուն աւելցած է եւս մէկը՝ Վասպուրականի գահերէց իշխան։ Արծրունիներու ազդեցիկ տոհմը, այդպիսով, իր գերիշխանութիւնը կը հաստատէր ո՛չ միայն Վասպուրականի, այլեւ՝ Մոկքի, Կորճայքի, Պարսկահայքի հայ իշխաններու ու արաբ ամիրաներու նկատմամբ։
Համազասպ Արծրունին առաջին գահերէց իշխանն էր։ Ան ամուսնացած էր Հայոց իշխան՝ Աշոտ Մսակեր Բագրատունիի դստեր՝ Հռիփսիմէի հետ։ Համազասպին կը յաջորդէ որդին՝ Աշոտ Ա.-ը, որ ընդհատումով կ՛իշխէ մինչեւ 874 թուականը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs: Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 322–323. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 102.
- ↑ 3,0 3,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle: Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 101–102.
Գագիկ Բ. Արծրունի (Վասպուրականի իշխան) | Աշոտ Դ. Բագրատունի († 826) Հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Համազասպ Բ. Արծրունի (Վասպուրականի գահերէց իշխան) | Հռիփսիմէ Բագրատունի | Բագրատ Բ. Բագրատունի Տարոնի իշխան | Սմբատ Ը. Բագրատունի († 862) սպարապետ | Սահակ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Ա Արծրունի (816 † 874) Վասպուրականի գահերէց իշխան | Գուրգեն († 860) | Գրիգոր († 859) | Աշոտ Մեծ (885 - 890) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||