Jump to content

Հաթշեփսութ

Հաթշեփսութ
Ծնած է ՔԱ1507
Ծննդավայր Թեբե և Եգիպտոս
Մահացած է սխալ ամսաթիւ (անհասանելի ճշտություն)
Քաղաքացիութիւն Հին Եգիպտոս
Մասնագիտութիւն պետական գործիչ
Վարած պաշտօններ Ամուն աստծո կինը? և Փարաւոն[1]
Ամուսին Թութմոս II?
Ծնողներ հայր՝ Թութմոս I?, մայր՝ Ահմոս?
Երեխաներ Նեֆրուրա?[2]

Հաթշեփսութ (անգլերէն՝ Hatshepsut[3], ՔԱ1507, Թեբե և Եգիպտոս - սխալ ամսաթիւ (անհասանելի ճշտություն)), նաեւ Հաչեպսուտ, եգիպտերէն՝ «Ամէնաառաջինն ազնուական տիկնանց մէջ»[4], եգիպտական տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարաւոնը, որ հանդիսացած է պատմականօրէն հաստատուած երկրորդ կին-փարաւոնը՝ Սեբեկնեֆերուէն (Sobekneferu) ետք[5]։ (Հաթշեփսութէն առաջ հնարաւոր է, որ տարբեր այլ կիներ ղեկավարած ըլլան որպէս իշխող թագուհիներ կամ խնամակալներ, ինչպէս օրինակ՝ Նէյթհոտեպը (Neithhotep), նախքան իրեն՝ մօտաւորապէս 1600 տարի առաջ)։

Հաթշեփսութը եգիպտական գահ բարձրացած է մ․թ․ա․ 1478 թուականին։ Իր իշխանութեան գալը ուշագրաւ եղած է, քանի որ իրմէ պահանջուած է օգտագործել իր ծագումը, կրթութիւնն ու կրօնի ընկալումը։ Հաթշեփսութի ծագումը անբասիր եղած է, քանի որ ան եղած է թագաւորի դուստր, քոյր եւ կին։ Կրօնի իր ընկալումը թոյլ տուած է Հաթշեփսութին՝ հաստատելու զինք որպէս Ամոն աստուծոյ կին[6]։ Պաշտօնապէս ան ղեկավարած է Թութմոս Գ.-ի (Thutmose III) հետ համատեղ, որ գահ բարձրացած էր նախորդ տարի՝ երկու տարեկան հասակին։ Հաթշեփսութը եղած է Թութմոս Գ.-ի հօր՝ Թութմոս Բ.-ի գլխաւոր կինը։ Եգիպտագէտներու կողմէ ան կը համարուի ամենայաջողակ փարաւոններէն մէկը, որ իշխած է աւելի երկար, քան բնիկ եգիպտական արքայատոհմի որեւէ այլ կին։ Ըստ եգիպտագէտ Ճէյմս Հենրի Պրեստետի (James Henry Breasted)՝ ան նաեւ ծանօթ է որպէս «պատմութեան մէջ առաջին մեծ կինը, որուն մասին մենք տեղեկացուած ենք»[7]։

Հաթշեփսութը Թութմոս Ա.-ի եւ անոր գլխաւոր կնոջ՝ Ահմոսի դուստրն ու միակ զաւակն էր[8]։ Իր ամուսինը՝ Թութմոս Բ.-ը, Թութմոս Ա.-ի եւ վերջինիս երկրորդ կարգի կնոջ՝ Մուտնոֆրետի (Mutnofret) որդին էր։ Հաթշեփսութն ու Թութմոս Բ.-ը Նեֆրուրա անունով դուստր մը ունեցած են, որուն ծնունդէն ետք Հաթշեփսութը այլեւս չէ կրցած զաւակ ունենալ։ Իսետ (Iset) անունով երկրորդ կարգի կնոջմէն Թութմոս Բ.-ը ունեցած է Թութմոս Գ.-ը, որն ալ որպէս փարաւոն յաջորդած է Հաթշեփսութին[8]։Եգիպտոսի տասնութերորդ արքայատոհմի վեցերորդ փարաւոնն էր։ Ան հանդիսացած է պատմականօրէն հաստատուած երկրորդ կին-փարաւոնը։

Քարէ արձանի քարէ արձանը

Հաթշեփսութ Եգիպտոսի առաջին կին փարաւոնն էր[9]։ Ան կեղծ մօրուք մը կը գործածէր եւ եղունգները, կարմիր եւ սեւ կը ներկէր:

Հաթշեփսութը եգիպտական գահ է բարձրացած է ՔԱ․ 1478 թուականին։

Թագուհի Հաթշեփսութի տաճարը՝ Տէյր էլ Պահարի տաճարին մէջ։

Անոր իշխանութեան գալը ուշագրաւ եղած է, քանի որ անորմէ պահանջուած է օգտագործել իր ծագումը, կրթութիւնն ու կրօնի ընկալումը։

Հաթշեփսութի ծագումը անբասիր եղած է, քանի որ ան եղած է արքայի դուստր, քոյր եւ կին։ Անոր կրօնի ընկալումը թոյլատրած է Հաթշեփսութին հաստատել՝ իբրեւ Ամոն աստուծոյ կին։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Dodson A. The Complete Royal Families of Ancient EgyptHigh Holborn: Thames & Hudson, 2004. — 320 p. — ISBN 978-0-500-05128-3
  2. Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr.NYC: OUP, 2012.
  3. «Hatshepsut»։ Dictionary.com։ արտագրուած է՝ 2007 թ․ հուլիսի 27
  4. Clayton, Peter (1994). Chronicle of the Pharaohs. Thames & Hudson. էջ 104.
  5. Wilkinson, Toby (2010). The Rise and Fall of Ancient Egypt. London: Bloomsbury. էջեր 181, 230. ISBN 978-1-4088-1002-6.
  6. Kara., Cooney (2015). Woman Who Would be King. Oneworld Publications. ISBN 978-1-322-38466-5. OCLC 897502797.
  7. «Queen Hatshepsut (1500 B.C.)». nbufront.org. Արխիւացուած է բնագրէն 2017 թ․ Փետրուար 21-ին.
  8. Martin, G. (2012 թ․ Դեկտեմբեր 23). African Political Thought (անգլերէն). Springer. ISBN 978-1-137-06205-5.
  9. Clayton Peter (1994)։ Chronicle of the Pharaohs։ Thames & Hudson։ էջ 104