Կրծքազարդ (Ք.Ա․ 22-21-րդ դարեր, Քարաշամբ)
| բարձրութիւն | 62 սանտիմետր |
|---|---|
| լայնութիւն | 12,5 սանտիմետր |
Կրծքազարդ, Ք.Ա․ 22-21-րդ դարերուն Քարաշամբի մէջ յայտնաբերուած զարդ, որ ներառուած է Հայաստանի պատմութեան թանգարանի հաւաքածոյին մէջ 2867-4 համարի ներքոյ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կեդրոնը անկանոն օվալի ձեւ ունեցող կարմրաշագանակագոյն ագաթէ կուլոն է (7 × 5 սմ), որ կեդրոնը ունի երկայնական միջանցիկ անցք թելի վրայ հանգնելու համար։ Զարդի երկու կողմերուն շարուած են սարդիոնէ երկկոնաձեւ ուլունքները, ապա սիմէտրիկ յաջորդականութեամբ՝ տարբեր ձեւեր ունեցող ոսկեայ եւ սարդիոնէ ուլունքահատեր։ Կրծքազարդը կ՚աւարտի սնամէջ երկկոնաձեւ ոսկիէ մանր ուլունքներու 4-ական շարքերով։ Պատրաստման տեխնիկայով առանձնապէս ուշագրաւ են զարդի մաս կազմող գլանաձեւ երկու սնամէջ խոշոր ուլունքները, որոնք դրօշմադրուագրուած են խոշոր հատիկազարդերով եւ ուլունքներու բաժանարարներով[2]։
Կրծքազարդի ուլունքներուն մէջ իրենց տիպով եզակի են ուլունքների երկու բաժանարարները։ Դրանք երկշերտ, ոլորազարդով եզրագծուած քառակուսիներ են, որոնց մակերեսին շարքերով կանգնած են բրգաձեւ «վազող պարոյրներ»։ Դրանց կենտրոնում՝ խորը ակնաւնի մէջ ագուցուած է վարդագոյն սէրդոլիկէ ակ։ Քառակուսիների հակառակ կողմում 4 շարքով զօդուած են 12 խողովակներ, որոնց միջով անցնում են կրծքազարդի մաս կազմող ուլունքաշարի թելերը[2]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կրծքազարդ - Հայկական գանձարան»։ Հայկական գանձարան (հայերեն)։ արտագրուած է՝ 2017 թ․ փետրվարի 13[permanent dead link]Կաղապար:Չաշխատող արտաքին հղում
- ↑ 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուածի սկզբնական տարբերակի նիւթը տրամադրուած է Հայաստանի պատմութեան թանգարանի կողմէ ԳԼԱՄ ծրագրի շրջանակներուն։ |

