Կրէյս Քելի
| Կրէյս Քելի անգլերէն՝ Grace Kelly | |
|---|---|
|
Կրէյս Քելի, 1956-ին | |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Grace Patricia Kelly |
| Ծնած է | 12 Նոյեմբեր, 1929 |
| Ծննդավայր | Ֆիլատելֆիա, Բենսիլվանիա, Ա․Մ․Ն․ |
| Մահացած է | 14 Սեպտեմբեր, 1982 |
| Մահուան վայր | Լա Քոլ, Մոնաքօ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ամերիկեան անգլերէն |
| Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ուսումնավայր | Թատերական արուեստներու ամերիկեան ակադեմիա[1] և Neighborhood Playhouse School of the Theatre |
| Տեսակ | արկածախնդրական |
| Մասնագիտութիւն | կինոդերասանուհի, նորաձեւութեան կերպար, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և երաժիշտ |
| Աշխատավայր | դերասանուհի |
| Վարած պաշտօններ | իշխանուհի |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Ռենիէ Գ․, Մոնաքոյի իշխան |
| Ծնողներ | հայր՝ Ճոն Պ․ Քելի, մայր՝ Մարկարեթ Մայեր |
| Երեխաներ | Քարոլին, Մոնաքոյի իշխանուհի[2], Ալպերթ Բ․Մոնաքոյի[2] և Սթեֆանի, Մոնաքոյի իշխանուհի[2] |
|
Ստորագրութիւն | |
Կրէյս Քելի (12 Նոյեմբեր, 1929 – 14 Սեպտեմբեր, 1982)․ ամերիկացի դերասանուհի եւ Մոնաքոյի իշխանուհի, Ռենիէ Գ.-ի կողակիցը, իրենց ամուսնութենէն՝ 18 Ապրիլ, 1956-էն մինչեւ իր մահը՝ 1982-ին։ Ամուսնութենէն առաջ, ան մեծ համբաւ ձեռք ձգած էր Հոլիվուտի կարեւոր շարժապատկերներու մէջ, 1950-ականներու սկիզբը եւ կէսերուն։ Ան ստացած է Օսքար մրցանակ մը եւ երեք Ոսկէ Երկրագունդ մրցանակներ, ինչպէս նաեւ Ամերիկեան Շարժապատկերի Հիմնարկին 25 մեծագոյն դերասանուհիներու ցանկին մէջ 13-րդ դասուած է։
Առաջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէլի ծնած է Ֆիլատելֆիայի մէջ կաթոլիկ յայտնի ընտանիքի մը մէջ։ 1949-ին Ամերիկեան թատերական Արուեստներու Ակադեմիան աւարտելէ ետք, կը սկսի ելոյթներ ունենալ Նիւ Եորքի թատերական արտադրութիւններուն եւ հեռատեսիլի հաղորդումներուն մէջ։
Դերասանութեան ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէլի իր շարժապատկերի առաջին դերը կը ստանձնէ «Տասնըչորս Ժամ» (1951) ժապաւէնին մէջ եւ համբաւ ձեռք կը ձգէ Ֆրետ Զինեմանի «western» «Կէսօրէին Ճիշդ» (1952) եւ Ճոն Ֆորտի արկածախնդրական-սիրային «Մոկամպօ» (1953) ժապաւէններուն մէջ իր դերերով, որոնցմէ վերջինը իրեն արժանացուց Օսքարի Լաւագոյն Երկրորդական Դերասանուհիի մրցանակի թեկնածութեան։ Ան Օսքարի Լաւագոյն Դերասանուհիի մրցանակին կ՛արժանանայ «Գիւղացի Աղջիկը» (1954) տրամային մէջ իր դերակատարութեան համար։

Գլխաւոր դերակատարներէն եղած է նաեւ պատերազմական «Թոքօ-ՌիԿամուրջները» (1954), «Բարձր Ընկերութիւն» (1956), եւ Ալֆրետ Հիչքոքի լարուածութեամբ լեցուն երեք ժապաւէններուն՝ «Զանգէ Մարդասպանութեան Համար» (1954), «Ետեւի Լուսամուտ» (1954), եւ «Գողը Բռնելու Համար» (1955) մէջ։
Մոնաքոյի իշխանուհի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քէլի դերասանութենէն կը հրաժարի 26 տարեկանին՝ Մոնաքոյի Ռենիէ իշխանին հետ ամուսնանալու համար եւ իշխանուհիի պարտականութիւնները ստանձնելու համար։ Կրէյս եւ Ռենիէ կ՛ունենան երեք զաւակ՝ Իշխանուհի Քարոլին, Իշխան Ալպերթ եւ Իշխանուհի Սթեֆանի։ Կրէյսի բարեգործական աշխատանքը կեդրոնացած էր փոքր երեխաներու եւ արուեստներու վրայ։ 1964-ին, ան կը հիմնէ Կրէյս իշխանուհի հիմնադրամը՝ տեղական արհեստաւորներուն աջակցելու համար։ Երեխաներու իրաւունքներուն համար իր կազմակերպութիւնը՝ AMADE Mondiale, կը յաջողի ունենալ խորհրդատուական կարգավիճակ UNICEF-ի եւ UNESCO-ի մէջ։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրէյս Քելի կը մահանայ 52 տարեկանին Մոնաքոյի հիւանդանոցին մէջ, մեքենայի արկածի պատճառաւ ստացած վէրքերէն:
Յետ մահու, մանչը՝ Ալպերթ իշխանը, 1984-ին կ՛օգնէ հիմնուի «Իշխանուհի Կրէյս Մրցանակներ»ը, ճանչնալու համար շարժապատկերի, թատրոնի եւ պարի մէջ նորելուկ կատարողները։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Notable Past Students — Թատերական արուեստներու ամերիկեան ակադեմիա.
- 1 2 3 Lundy D. R. The Peerage
- ↑ AMC Filmsite․ 1954-ի Օսքար մրցանակներ, 24-5-2019(անգլերէն)
- ↑ Rowman & Littlefield-Ապրելով Կրէյս Քելիին հետ, Mallory, Mary (Յունիս 30, 2018)(անգլերէն)
- ↑ Ֆիլադելֆիա քաղաքին ծնունդներ, 1860-1990, FamilySearch. էջ՝ 378.Մայիս 6, 2021(անգլերէն)
- ↑ The Times-Կրէյս Քելի եւ Հոլիղուտ, 10-1-2022(անգլերէն)
- ↑ High Society- Կրէյս Քելիին կեանքը, Spoto, Donald (2009), Harmony. էջ՝ 22(անգլերէն)
- ↑ Կրէյս Քելիին կենսագրութիւնը, Մայիս 31, 2013(անգլերէն)
- ↑ BBC- On This Day. Իշխան Ռենիէ կ՛ամուսնանայ Կրէյս Քելիին(անգլերէն)
- ↑ Մոնաքյի Իշխանական Արքունիք- Կրէյս Քելի հիմնարկ, Մայիս 3, 2008(ֆր.)
- ↑ Կրէյս Քելի կենսագրութիւն(անգլերէն)
- ↑ BBC- On This Day. 1982․ Մոնաքոյի իշխանուհին մահացաւ(անգլերէն)
- ↑ Մոնաքյի Իշխանական Արքունիք- Իշխան Ալպերթ Բ․(ֆր.)
- ↑ "ABOUT US". Princess Grace Foundation-USA Իշխանուհի Կրէյս հիմնարկ(անգլերէն)