Jump to content

Կրեթա Վարդանեան

Կրեթա Վարդանեան
Անձնական տեղեկութիւն
Սեռ` իգական
Մասնագիտացում` լեռնադահուկորդ և ծանրամարտիկ
Երկիր`  Հայաստան
Ծննդեան ամսաթիւ` 20 Փետրուար 1986(1986-02-20) (40 տարեկան)

Կրեթա Վարդանեան (20 Փետրուար 1986), հայ ծանրամարտիկ, բազկամարտիկ եւ լեռնադահուկորդ։ Ան չորս անգամ Հայաստանը ներկայացուցած է պարաողոմպիական խաղերուն, մէկ անգամ ձմեռնային եւ երեք անգամ՝ ամառնային։ Վարդանեանը ամառնային բոլոր խաղերուն բացման եղած է Հայաստանի պատուիրակութեան դրօշակակիրը։

Կրեթա Վարդանեանը ծնած է 20 Փետրուար 1986-ին։ Երկու տարեկան հասակին, 1988 թուականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, կորսնցուցած է ծնողներուն եւ եղբայրներուն, իսկ ինքը դարձած է հաշմանդամ։ Շարք մը վիրահատութիւններու արդիւնքով անդամահատուած են անոր երկու ոտքերը[1][2]։

Մարզական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Լեռնադահուկային մարզաձեւ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարդանեանը մարզանքով զբաղուած է 1993 թուականէն, սկզբնական շրջանը՝ լեռնային դահուկավազքով։ 2002 - 2005 թուականներուն ան մրցումներու մասնակցած է ԱՄՆ-ի մէջ։ 2006 թուականի Թուրինի ձմեռնային պարաողոմպիական խաղերուն ան Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներէն մէկն էր[3]։ Վարդանեանը մասնակցած է լեռնադահուկային մարզաձեւի կանանց մեծ մրցավազքին՝ աւարտելով 11-րդ հորիզոնականը ընդհանուր 3:43.29 ժամանակի մէջ։

Ան ծանրամարտի մէջ մասնագիտական կերպով սկսած է մրցիլ 2005 թուականին, իսկ երկու տարի ետք մասնակցած է իր առաջին միջազգային մրցման, երբ Յունաստանի մէջ կայացած Եւրոպայի բաց առաջնութեան ընթացքին ան իր քաշային կարգով զբաղեցուցած է երկրորդ տեղը եւ նուաճած է արծաթէ մետալ[2]։ Անոր առաջին ամառնային պարաողոմպիական խաղերը տեղի ունեցան 2008 թուականին, Չինաստանի մայրաքաղաք Փեքինի մէջ[4]։ Միջոցառման բացման ժամանակ ան Հայաստանի պատուիրակութեան դրօշակակիրն էր։ Վարդանեանը 3 փորձէ 80 քկ-ը չբարձրացու եւ տեղ չզբաղեցուց 48 քկ քաշայիններու կարգին մէջ[5]։

2012 թուականին ան լողորդ Մակա Յովակիմեանի հետ միասին Լոնտոնի ամառնային պարաողոմպիկ խաղերուն կը ներկայացնէր Հայաստանի կանանց թիմը։ Երկրորդ անգամ բացման արարողութեան ժամանակ ազգերու շքերթին ան ընտրուեցաւ որպէս Հայաստանի դրօշակակիր[6]։ Վարդանեանը մրցելոյթը աւարտեցաւ մրցանակային տեղերէն դուրս՝ 48 քկ քաշայիններու պայքարին բարձրացնելով 82 քկ[7]։

Վարդանեանը Հայաստանը ներկայացուց նաեւ 2016 թուականի Ռիօ տը Ժանէրոյի ամառային պարաողոմպիկ խաղերուն։ Այս անգամ ալ ան Հայաստանի դրօշակակիրն էր։ Իր քաշային կարգին ան մրցելոյթը աւարտեց հինգերորդ հորիզոնականով՝ երեք փորձէն բարձրացնելով առաւելագոյնը 96 քկ[8]։

Վարդանեանը 2017 թուականին Հունգարիոյ Էկէր քաղաքին մէջ կայացած պարայ փաուերլիֆթինգի աշխարհի առաջնութեան մէջ զբաղեցուց երկրորդ հորիզոնականը։ 55 քկ քաշայիններու կարգին մէջ բարձրացուց 85 քկ՝ զիջելով միայն չիլիացի Քամելա Քամբոսին (92 քկ)[9]։

Կրեթա Վարդանեանը 2022 թուականի դեկտեմբերին Տուպայի մէջ տեղի ունեցող պարածանրամարտի (պարափաուերլիֆթինգ) աշխարհի գաւաթի առաջնութեան մէջ 55 քկ քաշային կարգին յաջողութեամբ աւարտած է բոլոր երեք փորձերը՝ բարձրացնելով 85, 90 եւ 93 քկ քաշային ծանրաձողերը եւ նուաճած է չեմպիոնի կոչումը։ Ան ոսկի մետալ նուաճած է նաեւ բարձրացրած քաշերու գումարային հաշուարկին մէջ[10]։

Անձնական կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վարդանեանը ամուսնացած է, ունի մէկ դուստր։ Ան ընտանիքի հետ կ՚ապրի Շիրակի մարզի Գիւմրի քաղաքին մէջ։ Ան մասնագիտութեամբ նաեւ հոգեբան է, ուսանած է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին մէջ։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Athlete Bio»։ Paralympic.org։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  2. 1 2 «Student Council-Pyunik: New Format of Cooperation»։ YSU News։ 2011 թ․ հունվարի 18։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ նոյեմբերի 12-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  3. «The Armenian National Team of Paralympic Games Leaves for Torino»։ National Assembly of Armenia։ 2006 թ․ մարտի 3։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2024-06-11-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  4. «Beijing 2008 Paralympic Games Opening Ceremony - Flagbearers List» (PDF)։ Paralympic.org։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008 թ․ սեպտեմբերի 9-ին
  5. «Powerlifting Women's 48 kg» (PDF)։ Beijing 2008։ 2008 թ․ սեպտեմբերի 10։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012 թ․ սեպտեմբերի 3-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  6. «List of Opening Ceremony flag bearers»։ Paralympic.org։ 2012 թ․ օգոստոսի 29։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  7. «Paralympic Games: Greta Vardanyan didn’t win medal»։ Lurer.com։ 2012 թ․ սեպտեմբերի 1։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  8. «Greta Vardanyan took the 5th place at the Summer Paralympic Games»։ Republic of Armenia Ministry of Sport and Youth Affairs։ 2016 թ․ սեպտեմբերի 14։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  9. «Tunkel victorious at home powerlifting World Cup»։ Paralympic.org։ 2017 թ․ մայիսի 4։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 12
  10. «Представительница Армении завоевала золотую медаль на чемпионате мира в Дубае»։ Armenia Today (ru-RU)։ 2022 թ․ դեկտեմբերի 18։ արտագրուած է՝ 2022 թ․ դեկտեմբերի 19