Կտուց Անապատ

Jump to navigation Jump to search

Կտուց վանք, հայկական եկեղեցի պատմական Վասպուրական նահանգի մէջ՝ Վանայ լիճի Կտուց կղզիի մէջ։

Ըստ աւանդութեան, հիմնադրած է սուրբ Գրիգոր Լուսաւորիչը Հռոմէն վերադառնալէն ետք՝ այստեղ ամփոփելով իր հետ բերած Կենաց փայտէն մէկ մաս մը եւ 7 սուրբերու մասունքները, կառուցած 7 եկեղեցի ու իր աշակերտներէն մեկուն առաջնորդ կարգած է։ Կտուց անապատի մասին առաջին հիշատակութիւնը կը վերաբերի 16-րդ դարին։ 1462 թուականին անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգած է սուրբ Յովհաննես Կարապետ եւ սուրբ Խաչ եկեղեցիները։ 15-րդ դարին Կտուց անապատը դարձած է գրչութեան նշանաւոր կեդրոն եւ ծաղկում ապրած են յայտնի գրիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի գործունէութեամբ։

Ktuts monastery from above pg.jpg

1462 թուականին Խաչատուրը ընդօրինակած է Հայսմաւուրք , ուր կը հիշատակոէ իրեն օգնած բազմաթիւ միաբաններուն (ձեռագիրը նկարազարդած է Վասպուրականի մէջ հռչակուած Մինաս ծաղկողը)։ Խաչատուրի գործը շարունակած է Յովհաննեսը, որմէ մեզ հասած ամէնէն հին ձեռագիրը 1470 թուականէն է։ Յայտնի են նաեւ Մինաս եւ Բարսեղ գրիչները (1770–1780-ական թուականները)։ 16-րդ դարին Կտուց ապրած է անապատանկի մէջ։

17-րդ դարին Լիմ անապատի միաբաններուն մէկ մասը տեղափոխուած է Կտուց կղզի, վերակենդանացուցած է Կտուց անապատ., կառուացած բնակելի ու տնտեսական շենքեր, նորոցած հիները։ 1712 թուականին Կտուց անապատի վանահայր Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցած է Կտուց անապատի ընդհանուր տեսքը սուրբ Կարապետ եկեղեցին (ճարտարապետ՝ Խոշխաբար Բաղիշեցի)։ Սրբատաշ ֆելզիտով կառուցուած, մէկ զոյգ գմբեթակիր մոյթերով եկեղեցիի աղոթասրահը արլ-էն աւարտուած է եոթանիստ խորանով։ Եկեղեցին ունեցած է որմնանկարներ (20-րդ դարու սկիզբին մոյթերու վրայ դեռեւս նկատելի էին Աբգար թագաւորի եւ Կոստանդին կայսրի պատկերները)։

1740 թուականին եկեղեցու ճակատին կից Կարապետ Դատիկ եպիսկոպոսը քառամոյթ գավիթ կառուցած է, որու հս. պատէն մուտք կը բացուի դէպի ուղղանկիւն խորանով Ս. Հրեշտակապետաց մատուռը, ուր պահուած են Կտուց անապատ-ի ձեռագիրերը։ Համալիրի հարմի մէջ կը գտնուին միջանցքի շուրջը երկշար դասավորուած մութ ու ցածր խուցեր, արլ-ի մէջ՝ հիւրատունը, իսկ հարաւին՝ վանահօր բնակարանը։ 19-րդ դարին Կտուց անապատի թեմն ունեցած է ութ գիւղ։ Անոր պատկանած են Վանայ լիճի մերձափնեայ ցորենի արտերը, այգիներ, ձիթհանք, ջրաղաց, տուներ, խանութներ են։

Կտուց անապատամայացած է Մեծ եղեռնի ժամանակ։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990։
  • Լալաեան Ե., Վասպուրական. նշանաւոր վանքեր, ԱՀ, պր. 1, Թ., 1912։
  • Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը։
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է «Հայաստան» հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png