Կտաւատ
Արտաքին տեսք
Կտաւատ (լատին․՝ Línum usitatíssimum), միամեայ եւ բազմամեայ խոտաբոյսերու ընտանիքէն:
Կտաւատի սերմին ծննդավայրն է հին Հնդկաստանը:
Կենսաբանական նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ցօղունը կանգուն է, ճիւղաւորուող, բարձրութիւնը՝ մինչեւ 50 սմ։ Տերեւները հերթադիր են, հազուադէպ՝ հակադիր, նշտարաձեւ, ամբողջաեզր եւ գեղձային։
Ծաղկաբոյլը կեղծ հովանոց է կամ գալարք, հազուադէպ՝ ոլորք, ծաղիկները՝ կապոյտ, երկնագոյն, վարդագոյն, կարմիր, դեղին եւ ճերմակ։ Կը ծաղկի Մայիսէն մինչեւ օդը ցրտէ։

Պտուղը հինգբնանի, կլոր կամ ձուաձեւ տուփիկ է, սերմերը՝ գորշ դեղնաւուն, մանր ու հարթ։
Ձախէն աջ՝ ծաղիկը, պտուղները եւ սերմերը | |||||
Կտաւատի սերմերուն յատկանիշները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Կ'ապահովեն աղիքներու առողջ գործունէութիւնը եւ կը բուժեն փորկապութիւնը` շնորհիւ մանրաթելերուն:
- Յաճախակի օգտագործումը կը բարելաւէ արեան մէջ շաքարի կարգաւորումը եւ կը նուազեցնէ սիրտի հետ կապուած հիւանդութիւններու հաւանականութիւնը:
- Կը նպաստեն հորմոնային հաւասարակշռութեան եւ բարենպաստ դեր կրնան խաղալ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգիլման մէջ:
- Սննդագէտները խորհուրդ կու տան միշտ բովել եւ փոշիի վերածել կտաւատի սերմերը, քանի որ հում վիճակի մէջ անոնք դժուարամարս են[1]:
Արտադրութիւնը տարբեր երկիրներու մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| Տասը ամէնէն աշխուժ կտաւատի սերմ արտադրող երկիրները - 2011[2] | ||
|---|---|---|
| Երկիր | Արտադրութիւն (Թոն) | |
| Քանատա | 368,300 | |
| Չինաստան | 350,000 | |
| Ռուսաստան | 230,000 | |
| Հնդկաստան | 147,000 | |
| Անգլիա | 71,000 | |
| ԱՄՆ | 70,890 | |
| Եթովպիա | 65,420 | |
| Ղազախիստան | 64,000 | |
| Ուքրանիա | 51,100 | |
| Արժանթին | 32,170 | |
| Համաշխարհային | 1,602,047 | |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կտաւատի սերմերուն յատկանիշները
- ↑ Archived 2013-04-01 at the Wayback Machine. Արտադրութիւնը


