Jump to content

Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւն

Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւն

Հիմնական տեղեկութիւններ
դաւանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Շրջան Պոլիս
Ներկայ վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրութիւն
Հիմնադրուած 1461
Առանձնայատկութիւններ

Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւն (թրք.՝ İstanbul Ermeni Patrikhanesi). Հայ Առաքելական Եկեղեցւոյ ինքնավար Աթոռ: Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքին Աթոռը՝ (ֆրանսերէն՝ Patriarche de Constantinople, թրք.՝ Konstantinopolis Ermeni Patriği), որ նաեւ ծանօթ է իբրեւ Պոլսոյ Հայոց Պատրիարք, կը գտնուի Սուրբ Աստուածածին Պատրիարքական Եկեղեցւոյ մէջ, Կում Գաբու թաղամասին մէջ, Իսթանպուլ:

Պատրիարքութիւնը Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներէն ամենափոքրերէն մէկն է, բայց շատ կարեւոր քաղաքական դեր խաղցած է եւ այսօր ալ կը խաղայ, ինչպէս նաեւ հոգեւոր հեղինակութիւն կը վայելէ: Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը կը ճանչնայ Ամենայն Հայոց Կաթողիկոսին գերագահութիւնը, Հայ Եկեղեցւոյ հոգեւոր եւ վարչական կեդրոնին մէջ՝ Էջմիածին, Հայ Առաքելական Եկեղեցւոյ համաշխարհային հարցերուն առնչութեամբ: Իսկ տեղական հարցերուն մէջ, պատրիարքական Աթոռը ինքնավար է:

Յովակիմ Ա․

Բիւզանդական ժամանակաշրջանին, Հայ Առաքելական Եկեղեցիին արտօնութիւն տրուած չէր Կոստանդնուպոլսոյ մէջ գործելու, քանի որ երկու եկեղեցիները (Հայ Եկեղեցին եւ Յոյն Ուղղափառ Եկեղեցին) զիրար հերձուածող կը նկատէին։ Խզումը հիմնուած էր Քաղկեդոնի ժողովի մերժումին վրայ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներուն կողմէ, որոնց մաս կը կազմէ Հայ Եկեղեցին, մինչդեռ Բիւզանդական Եկեղեցին եւ Արեւելեան Ուղղափառութեան մնացեալ մասը ընդունած էին զայն։

Պատրիարքութեան վահանը

Կոստանդնուպոլիսը գրաւելէ ետք, Օսմանեան Կայսրութիւնը թոյլ կու տայ Կոստանդնուպոլսոյ Յունական Ուղղափառ Պատրիարքարանին մնալ քաղաքին մէջ։ Սակայն Սուլթան Մեհմէտ Բ. հայերէն կը խնդրէ իրենց եկեղեցին հաստատել նոր Օսմանեան մայրաքաղաքին մէջ, իբրեւ Միլլէթի դրութեան (The Millet System) մաս։ Այդ ժամանակէն ի վեր Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը հանդէս կու գայ իբրեւ գերագոյն կրօնական հաստատութիւն Օսմանեան Կայսրութեան մէջ, նոյնիսկ կանգնելով Հայոց Կաթողիկոսէն վեր։

Սուրբ Աստուածածին Մայր Տաճարին մէջ

Կոստանդնուպոլսոյ առաջին հայ պատրիարքը Յովակիմ Ա. էր, որ այդ ժամանակ Պրուսայի Եպիսկոպոսն էր։ 1461-ին, ան Կոստանդնուպոլիս կը բերուի Սուլթան Մեհմէտ Բ.-ի իբրեւ Կոստանդնուպոլսոյ հայոց պատրիարք։ Յովակիմ Ա. կը ճանչցուի իբրեւ Օսմանեան Կայսրութեան բոլոր հայերուն կրօնական եւ աշխարհիկ առաջնորդը, եւ կը կրէր միլլեթպաշիի կամ ազգապետի տիտղոսը, ինչպէս նաեւ՝ պատրիարքի։

Օսմանեան ժամանակաշրջան (1461-1908)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ներսէս Վարժապետեան

Հայոց Պատրիարքութիւնը կը ծառայէ Օսմանեան Կայսրութեան մէջ հաստատուած հայերուն՝ Կոստանդնուպոլսոյ մէջ պատրիարքներու շարքով մը։ Սակայն, ինչպէս Յունաց Պատրիարքութիւնը, հայերը նոյնպէս մեծապէս կը տառապին պետութեան միջամտութիւններէն իրենց ներքին գործերուն մէջ։ Թէեւ 1461-էն ի վեր եղած են 115 հայրապետութիւններ, սակայն եղած են միայն 84 անհատական պատրիարքներ։ 1861-ին, Օսմանեան Կայսրութեան մէջ բնակող հայերուն կը շնորհուի Ազգային Սահմանադրութիւնը (Սահմանադրութիւն) Սուլթան Ապտիւլ Ազիզին կողմէ։ 1896-ին Մատթէոս Գ. Պատրիարքը (Իզմիրլեան) գահընկեց կ՛ըլլայ ու կ՛աքսորուի Երուսաղէմ Սուլթան Ապտիւլ Համիտ Բ.-ի կողմէ՝ 1896-ի ջարդերը համարձակօրէն դատապարտելուն համար։ Հայերը կառավարող սահմանադրութիւնը կը կասեցուի Սուլթանին կողմէ։

Պոլսոյ պատրիարքարանին կից հայկական եկեղեցին

Մկրտիչ Խրիմեան 1869-ին կ'ընտրուի Պոլսոյ պատրիարք, ուր կը գործէ երեք տարի։ Ժողովուրդը զինք կը կոչէ «Հայրիկ» ի յարգանս իր տարած հայրենասիրական գործերուն։

Երիտասարդ Թուրքերու ժամանակաշրջան (1908–1922)

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կ. Պոլսոյ հայոց պատրիարք Մատթէոս Գ. (Իզմիրլեան) իրաւունք կը ստանայ վերադառնալու Պոլիս 1908-ին, երբ Սուլթան Ապտուլ Համիտ Բ.-ն գահընկէց կ՛ըլլայ Երիտասարդ Թուրքերուն կողմէ։

Նոր թրքական վարչութիւնը կը վերահաստատէ նաեւ սահմանադրութիւնը։ Երիտասարդ Թուրքերու իշխանութեան սկզբնական ժամանակաշրջանին, հայերը կը վայելեն քաղաքացիական ազատութիւններու վերականգնման կարճ ժամանակաշրջան մը՝ 1908-էն 1915։

Մեսրոպ Բ. Մութաֆեան

Սակայն, 1915-ին հայերը կը տուժեն Երիտասարդ Թուրքերու բռնիշխանութեան տակ, թրքական կառավարութեան կողմէ իր ժողովուրդներուն կրօնապէս միատարր ըլլալու փափաքին պատճառով (այսինքն՝ մուսուլման), երեւի դրդուած Ռուսական ազդեցութիւններէն հայերու երեւակայական սպառնալիքով մը, որոնց հետ Թուրքիա պատերազմի մէջ էր։ Թուրքիոյ հայ համայնքը 1915-ին համապատասխանաբար կը նուազի զանգուածային տեղահանութիւններով եւ սպանութիւններով։ Թուրքիայէն հայերու այս ազգային զտումը ծանօթ կը դառնայ Հայոց Ցեղասպանութիւն անունով։ Անոր հետեւանքն է հայութեան տառապանքը վերջին հարիւր տարիներուն ընթացքին։ 1915-էն առաջ, 2 միլիոնէ աւելի հայեր կ'ապրէին Թուրքիոյ մէջ. մինչ այսօր նուազ քան 100 000 հոն կը բնակի (մեծամասնութիւնը՝ Պոլիս, տե՛ս Պոլսահայեր)։ Հայերուն դէմ տուատայնքին իբրեւ արդիւնք, պատրիարքին պաշտօնը թափուր կը մնայ 1915-էն 1919։ Պաշտօնը կ՛արգիլուի Նախարարներու Խորհուրդին կողմէ 28 Յուլիս 1916-ին։ Ան կը վերականգնուի կարճ ժամանակով մը 1919-էն 1922, Զաւէն Ա. Տէր Եղիայեան պատրիարքով։ Հայոց Ցեղասպանութենէն վերապրողներուն ճակատագիրը մեղմելու համար, պատրիարքարանը հիմնած էր Որբերու Օգնութեան յանձնախումբ մը, Տեղահանուածներու Կեդրոնական յանձնախումբ մը, ինչպէս նաեւ ներգրաւուած էր Ազգային Օգնութեան Առաքելութեան հիմնադրութեան մէջ։

Թուրքիոյ Հանրապետութիւն, 1923էն մինչեւ նորագոյն տարիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հակառակ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ իր հաւատացեալներուն թիւին մէջ արձանագրուած մեծ նուազումին, Պատրիարքութիւնը կը մնայ ներկայիս Թուրքիոյ մէջ բնակող ամէնէն մեծ Քրիստոնէական համայնքին հոգեւոր գլուխը։

Այսօր, Հայ Պատրիարքները կը ճանչցուին Թուրքիոյ մէջ իբրեւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ գլուխը, եւ ան կը հրաւիրուի պետական արարողութիւններու։

Թուրքիոյ Հանրապետութեան հիմնադրումէն ետք Պատրիարքութեան Աթոռը ծառայած են հինգ Հայ Պատրիարքներ ։ Պատրիարքարանի ժողովը, իր 26 անդամներէն 25-ին քուէներով, Արամ Աթէշեանը նշանակած է իբրեւ Patrik Genel Vekili (թրքերէն՝ գործող պատրիարք) 2010-ին՝ Պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆեանի հիւանդութեան պատճառով։ Թուրքիոյ հայ համայնքի որոշ անդամներ քննադատած են այս քայլը եւ փոխարէնը պահանջած են նոր պատրիարքի ընտրութիւնը համընդհանուր քուէարկութեամբ։ (Գնահատուած է, որ համայնքի մօտ 20 000 անդամներ իրաւասու են մասնակցելու այդպիսի ընտրութեան)։ Վերջապէս, ժողովը որոշած է հանգստեան կոչել Պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆեանը 26 Հոկտեմբեր 2016-ին, եւ կազմակերպել նոր պատրիարքի ընտրութիւն մը։ Պատրիարք Մեսրոպ Բ.-ի մահէն ետք, 2019-ին Ս. Գ. Սահակ Բ. Մաշալեան ընտրուած է Պոլսոյ Հայոց Պատրիարք։

Ժամանակագրութիւն Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարքներուն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • (1461–1478) - Յովակիմ Պրուսացի
  • (1478–1489) - Նիկողայոս Կ․Պոլսեցի
  • (1489–1509) - Կարապետ Կ․Պոլսեցի
  • (1509–1526) - Մարտիրոս Կ․Պոլսեցի
  • (1526–1537) - Գրիգոր Ա․ Կ․Պոլսեցի
  • (1537–1550) - Աստուածատուր Ա․ Կ․Պոլսեցի
  • (1550–1560) - Ստեփանոս Ա․ Կ․Պոլսեցի
  • (1561–1563) - Տիրատուր Ա Սիսեցի
  • (1563–1573) - Յակոբ Ա․ Կ․Պոլսեցի
  • (1573–1581) - Յովհաննէս Ա Տիարպեքիրցի
  • (1581–1587) - Թովմաս Գաղատիոյ
  • (1587–1590) - Սարգիս Ա․ Ուլնիոյ
  • (1590–1591) - Յովհաննէս Բ
  • (1591–1592) - Ազարիա Ա Ջուղայեցի
  • (1592–1596) - Սարգիս Բ Պարոն-Տէր Զէյթունցի
  • (1596–1599) - վերականգնուած - Տիրատուր Ա․ Սսեցի
  • (1599–1600) - Մելքիսեդեք Ա․ Գառնեցի
  • (1600–1601) - Յովհաննէս Գ․ Խուլ Կոստանդնուպոլսեցի
  • (1601–1608) - Գրիգոր Բ․ Կեսարացի
    • Աթոռը թափուր (1608–1611)
  • (1611–1621) - վերահաստատուած առաջին անգամ - Գրիգոր Բ Կեսարացի
  • (1621–1623) - վերահաստատուած առաջին անգամ - Յովհաննէս Գ Խուլ Կոստանդնուպոլսեցի
  • (1623–1626) - վերահաստատուած 2րդ անգամ - Գրիգոր Բ Կեսարացի
  • (1636–1639) - Զաքարիա Ա Վանեցի
  • (1631–1636) - վերահաստատուած 2րդ անգամ - Յովհաննէս Գ Խուլ Կոստանդնուպոլսեցի
  • (1636–1639) - վերահաստատուած- Զաքարիա Ա Վանեցի
  • (1639–1641) - Դաւիթ Ա Արևելցի
  • (1641–1642) - Կիրակոս Ա Երեւանցի
  • (1642–1643) - Խաչատուր Ա Սեբաստացի
  • (1643–1644) - վերահաստատուած առաջին անգամ - Դաւիթ Ա Արեւելցի
  • (1644) - Թովմաս Բ․ Բերիացի
  • (1644–1649) - վերահաստատուած 2րդ անգամ - Դաւիթ Ա Արեւելցի
  • (1650–1651) - վերահաստատուած 3րդ անգամ - Դաւիթ Ա Արեւելցի
  • (1651–1652) - Եղիազար Ա Այնթապցի
  • (1652–1655) - Յովհաննէս Դ․ Մուղնեցի
    • Աթոռը թափուր (1655–1657)
  • (1657–1659) - վերահաստատուած - Թովմաս Բ Բերիացի
  • (1659–1660) - Մարտիրոս Բ․ Քեֆեցի
  • (1660–1663) - Ղազար Ա․ Սեբաստացի
  • (1663–1664) - Յովհաննէս Ե․ Թութունճի
  • (1664–1665) - Սարգիս Գ․ Թեքիրտաղցի
  • (1665–1667) - վերահաստատուած - Յովհաննէս Ե․ Թութունճի
  • (1667–1670) - վերահաստատուած - Սարգիս Գ․ Թեքիրտաղցի
  • (1670–1674) - Ստեփանոս Բ Մեղրեցի
  • (1674–1675) - Յովհաննէս Զ Ամասիացի
  • (1673–1676) - Անդրէաս Ստամպոլցի
  • (1676–1679) - Կարապետ Բ Կեսարացի
  • (1679–1680) - Սարգիս Դ Էքմեքճի
  • (1680–1681) - վերահաստատուած առաջին անգամ - Կարապետ Բ Կեսարացի
  • (1681) - Թորոս Ա Ստամպոլցի
  • (1681–1684) - վերահաստատուած 2րդ անգամ- Կարապետ Բ Կեսարացի
  • (1684–1686) - Եփրեմ Ա Ղափանցի
  • (1686–1687) - վերահաստատուած 3րդ անգամ - Կարապետ Բ Կեսարացի
  • (1687–1688) - վերահաստատուած - Թորոս Ա Ստամպոլցի
  • (1688) - Խաչատուր Բ Ճլեցի
  • (1688–1689) - վերահաստատուած 4րդ անգամ - Կարապետ Բ Կեսարացի
    • Աթոռը թափուր (1689–1692)
  • (1692–1694) - Մատթէոս Ա Կեսարացի
  • (1694–1698) - վերահաստատուած առաջին անգամ - Եփրեմ Ա Ղափանցի
  • (1698–1699) - Մելքիսեդեկ Բ Սուպհի
  • (1699–1700) - Մխիթար Ա Քիւրտիստանցի
  • (1700–1701) - վերահաստատուած - Մելքիսեդեկ Բ Սուպհի
  • (1701–1702) - վերահաստատուած 2րդ անգամ - Եփրեմ Ա Ղափանցի
  • (1702–1703) - Աւետիք Եւդոկիացի (Թոխաթցի)
  • (1703–1704) - Գալուստ Կայծակն Ա Ամասիացի
  • (1704) - Ներսէս Ա Պալաթցի
  • (1704–1706) - վերահաստատուած - Աւետիք Եւդոկիացի (Թոխաթցի)
  • (1706) - Մարտիրոս Գ Երզնկացի
  • (1706–1707) - Միքայել Խարբերդցի
  • (1707) - Սահակ Ապուչեխցի
  • (1707–1708) - Յովհաննէս Է Իզմիրցի
  • (1708–1714) - վերահաստատուած - Սահակ Ապուչեխցի
  • (1714–1715) - Յովհաննէս Ը Գանձակեցի
  • (1715–1741) - Յովհաննէս Թ Կոլոտ Բաղիշեցի
  • (1741–1749) - Յակոբ Բ Նալեան Զմմարացի
  • (1749) - Պրոխորոն Սիլիստրեցի
  • (1749–1751) - Մինաս Ա Ակնեցի
  • (1751–1752) - Գէորգ Ա Ղափանցի
  • (1752–1764) - վերահաստատուած - Յակոբ Բ Նալեան Զմմարացի
  • (1764–1773) - Գրիգոր Գ Պասմաճեան Կոստանդնուպոլսեցի
  • (1773–1781) - Զաքարիա Բ Փոքուզեան Կաղզվանցի
  • (1781–1782) - Յովհաննէս Ժ Համատանցի
  • (1782–1799) - վերահաստատուած - Զաքարիա Բ Փոքուզեան Կաղզուանցի
  • (1799–1800) - Դանիէլ Սուրմառեցի
  • (1800–1801) - Յովհաննէս ԺԱ Չամաշըրճեան Բաբերդցի
  • (1801–1802) - Գրիգոր Դ Խամսեցի
  • (1802–1813) - վերահաստատուած - Յովհաննէս ԺԱ Չամաշըրճեան Բաբերդցի
  • (1813–1815) - Աբրահամ Ա Գոլեան Տաթեւացի
  • (1815–1823) - Պօղոս Ա Գրիգորեան Ադրիանուպոլսեցի
  • (1823–1831) - Կարապետ Գ Պալաթցի
  • (1831–1839) - Ստեփանոս Բ Աղաւնի Զաքարեան
  • (1839–1840) - Յակոբոս Գ Սերոբեան
  • (1840–1841) - վերահաստատուած - Ստեփանոս Բ Աղավնի Զաքարեան
  • (1841–1844) - Աստուածատուր Բ Կոստանդնուպոլսեցի
  • (1844–1848) - Մատթէոս Բ Չուխաճեան Կոստանդնուպոլսեցի
  • (1848–1856) - վերահաստատուած - Յակոբոս Գ Սերոբեան
  • (1856–1860) - Գէորգ Բ Քերեսթեճեան Կոստանդնուպոլսեցի
  • (1860–1861) - Սարգիս Ե Գույումճեան Ադրիանուպոլսեցի
    • Աթոռը թափուր (1861-1863) Ստեփան Մաղաքեան (տեղապահ)
  • (1863–1869) - Պօղոս Բ Թագթագեան Պրուսացի
  • (1869) - Իգնատիոս Ա Գագմաճեան Կոստանդնուպոլսեցի
  • (1869–1873) - Մկրտիչ Վանեցի Խրիմեան
  • (1874–1884) - Ներսէս Բ Վարժապետեան Կոստանդնուպոլսեցի
  • (1885–1888) - Յարութիւն Ա Վեհապետեան
  • (1888–1894) - Խորեն Ա Աշըգեան
  • (1894–1896) - Մատթէոս Գ Իզմիրլեան Կոստանդնուպոլսեցի - 1896-ին գահընկէց եղաւ Օսմանեան իշխանութեանց կողմէ եւ աքսորուեցաւ Երուսաղէմ
  • (1896–1908) - Մաղաքիա Օրմանեան Կոստանդնուպոլսեցի
  • (1908–1908) - Մատթէոս Գ Իզմիրլեան Կոստանդնուպոլսեցի - վերադարձաւ եւ վերականգնեցաւ / Մատթէոս Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց (1908–1910)
  • (1909–1910) - Եղիշէ Դուրեան Կոստանդնուպոլսեցի
  • (1911–1913) - Յովհաննէս Արշարունի Իսթանպուլցի
  • (1913–1915) - Զաւէն Եղիայեան Պաղտատցի
    • Աթոռը թափուր (1915–1919) փոխանորդութեան շրջան
  • (1919–1922) վերահաստատուած - Զաւէն Եղիայեան Պաղտատցի
    • Աթոռը թափուր (1922–1927) - Տեղապահութեան շրջան
  • (1927–1943) - Մեսրոպ Ա Նարոեան Մշեցի
    • Աթոռը թափուր (1943–1951) - Տեղապահութեան շրջան
  • (1951–1961) - Գարեգին Ա Խաչատուրեան Տրապիզոնցի
    • Աթոռը թափուր (1961–1963) - Տեղապահութեան շրջան
  • (1963–1990) - Շնորհք Ա Գալուստեան Եոզկատցի
  • (1990–1998) - Գարեգին Բ Գազանճեան
  • (1998–2016) - Մեսրոպ Բ Մութաֆեան
    • Արամ Արքեպիսկոպոս Աթէշեան, պատրիարքական տեղապահ (2010-2017) պատրիարքին առողջական վիճակին պատճառով։ Պաշտօնապէս հեռացուած է Հայ Եկեղեցւոյ Սինոդէն 2016-ին։
    • Աթոռը թափուր (dal 2017)
    • Տեղապահ՝ Արքեպիսկոպոս Գարեգին Պէքճեան, (15 Մարտ 2017 - 8 Մարտ 2019)
    • Տեղապահ՝ Եպիսկոպոս Սահակ Մաշալեան (4 Յուլիս, 2019 - )
  • Սահակ Բ․ Մաշալեան (2019-...)

[1] [2] [3] [4] [5] [6] [7]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Թուրքիոյ Հայոց Պատրիարքարան
  2. Հայոց Պատրիարքի ընտրութեան համար որոշում, 2 Մարտ 2017(անգլերէն)
  3. Օսմանեան կայրութեան հայերուն Ցեղասպանութիւնը, 1915-1916, Ռայմոնտ Գէորգեան, 3-6-2008(անգլերէն)
  4. Սահակ Մարաշլեան, Պոլսոյ Հայոց 85րդ Պատրիարքը, Ասպարէզ, 11-12-2019(անգլերէն)
  5. [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://digitalcommons.usf.edu/cgi/viewcontent.cgi?referer=https://www.google.com/&httpsredir=1&article=1244&context=gsp Հայոց եկեղեցուոյ քանդումը Ցեղասպանութեան ընթացքին(անգլերէն)]
  6. [chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.wdacna.com/pdf/publications_1427998433.pdf Հայաստանեաց եկեղեցին․ պատմական, Աստւածաբանական, Եկեղեցական, Պատմական, Ազգագրական․ Հայր Զաւէն Արզումանեան, Քոլումպիա համալսարան, 2014(անգլերէն)]
  7. Կ․Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւն