Jump to content

Կոստանդին Յովհաննիսեան

Կոստանդին Յովհաննիսեան
Ծնած է 19 Դեկտեմբեր 1911(1911-12-19)[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 4 Յունիս 1984(1984-06-04)[2] (72 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1]
Մասնագիտութիւն ճարտարապետ
Աշխատավայր Հայաստանի ազգային բազմարուեստի համալսարան[1]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]
Ամուսին Աննա Տեր-Ավետիքյան?
Ծնողներ հայր՝ Լևոն Հովհաննիսյան?

Կոստանդին Յովհաննիսեան (19 Դեկտեմբեր 1911(1911-12-19)[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն[1] - 4 Յունիս 1984(1984-06-04)[2], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ ճարտարապետ, ճարտարապետութեան դոկտոր։ ՀԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1961)։

Որդին էր յայտնի սրտաբան Լեւոն Յովհաննիսեանի։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս։ 1932 թուականին աւարտած է Երեւանի բազմարուեստից հիմնարկը (այժմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան)։

Աշխատած է Ալեքսանդր Թամանեանի (1933-1934) եւ Նիկողայոս Բունիաթեանի (1934-1941) ճարտարապետական արուեստանոցներուն մէջ։

1932-1937 թուականներուն Հայատանի Ճարտարապետներու Միութեան կազմակերպչական կոմիտէի պատասխանատու քարտուղար եղած է։

Հեղինակած է բնակելի եւ հասարակական շէնքերու նախագիծեր, որոնցմէ մէկ քանին իր կնոջ՝ Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տէր Աւետիքեանի հետ։

Իբրեւ Արին-բերդի հնագիտական արշաւախումբի ղեկավար (1950-1972) պեղած եւ հետազօտած է Էրեբունի քաղաքի մնացորդները եւ անոր հիմնադրութեան արձանագրութիւնները։

1961-ին ստացած է Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչի, իսկ 1968-ին՝ վաստակաւոր ճարտարապետի տիտղոսները։

1952-1979-ին ճարտարապետական յուշարձաններու պահպանութեան վարչութեան պետ եղած է, իսկ 1955-1971-ին դասաւանդած է Երեւանի բազմարուեստից վարժարանին մէջ։

Հեղինակած է «Էրեբունի» (1968), «Էրեբունիի որմնանկարները» (1973), «Ճարտարապետական յուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում» (1978) հատորները, ինչպէս եւ շարք մը ռուսերէն աշխատութիւններ[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։