Կոնստանտին Օրբէլեան

Jump to navigation Jump to search

Կոնստանտին Աղապարոնի Օրբէլեան(29 Յուլիս 1928, Արմաւիր, Ռուսիա - 24 Ապրիլ 2014 Լոս Անճելըս (Միացեալ Նահանգներ)), խորհրդային ժամանակներու դաշնակահար, երգահան։ Ազգութեամբ՝ Հայ։ ՀԽՍՀ (1974) եւ ԽՍՀՄ ժողովրդական Արդիստ (1979):

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է 1928 թուականին, Արմաւիր: 1952-ին ընդունուած է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարան, որմէ ետք՝ Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց:

1956-էն սկսեալ, 36 տարի եղած է Հայաստանի էսթրատային նուագախումբի գեղարուեստական ղեկավարը: Անոր յայտնի երգերը բազմաթիւ կատարողներու ներկայացումով արժանացած են շարք մը մրցանակներու: 1979-ին արժանացած է ժողովրդական արուեստագէտի կոչման: 1992-ին եկած է Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատած Սան Ֆրանսիսքոյի մէջ:

Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2012-ին պարգեւատրուած է Հայաստանի Պատուոյ շքանշանով:

1992 թուականէն կը բնակեր ԱՄՆ-ի մէջ։ Մահացած է 2014 թուականի Ապրիլ 24-ին։