Կոզմա Գրիչ
| Կոզմա Գրիչ | |
|---|---|
| Ծնած է | անհայտ |
| Մահացած է | անհայտ |
| Մասնագիտութիւն | նկարազարդող և մանրանկարիչ |
Կոզմա (անհայտ - անհայտ), հայ գրիչ եւ ծաղկող։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]իր ստեղծագործական գործունէութիւնը կ'ընդգրկէ 1205-1219 թուականները։ Այդ շրջանէն ծանօթ են հինգ Աւեևտարաններ, գրուած միջին երկաթագրով եւ նկարազարդ։
Անոր անուան անդրանիկ յիշատակութիւնը կապուած է 1166 թուականին Հռոմկլայի մէջ Առաքել եպիսկոպոսի համար ընդօրինակած եւ նկարազարդած Աւետարանի հետ (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռագիր № 7347)։
Կոզմայի միւս ձեռագիրները ստեղծուած են 1205 թուականին՝ Խարբերդի մէջ (Վենետիկի Մխիթարեան մատենադարան) եւ 1219 թուականին՝ Խարբերդի Բարջանճ անապատին մէջ (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարան, ձեռագիր № 7734)։
Կան եւս երկու ձեռագիրներ, որոնցմէ մէկը կը գտնուի Պոլիս, միւսը՝ ԱՄՆ-ում (Հ. Քիւրտեանի մոտ)։
Կոզման գրած է երկաթագիրով եւ բոլորգիրով, անոր օրինակները իրենց անսխալ եւ գեղեցիկ գրութեան շնորհիւ նկատուած են «ընտիր եւ լաւ»։ Ձեռագիրները նկարազարդած է խորաններով, լուսանցազարդերով եւ աւետարանիչներու նկարներով։