Կլատիս Պերեճիքլեան
| Կլատիս Պերեճիքլեան | |
| Կուսակցութիւն՝ | New South Wales Liberal Party? |
|---|---|
| Կրթութիւն՝ | Նոր Հարաւային Ուելսի ինստիտուտ համալսարան, Սիտնիի Համալսարանը և Peter Board High School? |
| Մասնագիտութիւն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
| Ազգութիւն | Հայերը Աւստրալիոյ եւ Նոր Զելանտիոյ մէջ[1] |
| Ծննդեան օր | 22 Սեպտեմբեր 1970 (55 տարեկան) |
| Ծննդավայր | Մենլի |
| Քաղաքացիութիւն | |
| Կայք՝ | Lua error in Մոդուլ:Wikidata at line 264: Module:Wikidata: Module:URL has no function named formatUrlSingle, which value-function asks for.. |
Կլատիս Պերեճիքլեան (22 Սեպտեմբեր 1970, Մենլի), Նոր Հարաւային Ուելսի 45-րդ վարչապետ, Նոր Հարաւային Ուելսի Լիպերալ կուսակցութեան ղեկավար։ 2003 թուականէն Նոր Հարաւային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։
Նախապէս զբաղեցուցած է Նոր Հարաւային Ուելսի գանձապետի եւ Մայք Պեյրտի երկրորդ կառավարութեան կազմին մէջ Արդիւնաբերական կապերու նախարարի պաշտօնը[2][3], Մայք Պեյրտի առաջին կառավարութեան կազմին մէջ՝ Փոխադրութեան նախարարի պաշտօնը[4]։ 2014-2017 թուականներուն եղած է Նոր Հարաւային Ուելսի Լիպերալ կուսակցութեան ղեկավարի տեղակալ։ 2019 թուականին Նոր Հարաւային Ուելս նահանգին մէջ տեղի ունեցած ընտրութիւններու արդիւնքով յաղթանակ տարած է՝ դառնալով առաջին կին գործիչը, որ ընտրուած է նահանգի վարչապետի պաշտօնով[5]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պերեճիքլեանը ծնած է Սիտնի, հայ գաղթականներ Գրիգորի եւ Արշայի ընտանիքին մէջ։ Եղած է ընտանիքի աւագ դուստրը, ունեցած է երկու քոյր[6]։ Պերեճիքլեանի պապերը վերապրած են 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը[7]։ Մինչեւ հինգ տարեկան հասակ Պերեճիքլեանը խօսած է միայն հայերէն, այնուհետեւ սորված է անգլերէն[8]։ Ներգրաւուած եղած է հայ-աւստրալիական համայնքին մէջ, պաշտօնաւարած է Աւստրալիոյ Հայ ազգային կոմիտէին մէջ[9]։ 2015 թուականին Հայաստանի մէջ մասնակցած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումներուն[7]։
Պերեճիքլեանը ուսանած է Ռայտի Փիթըր պորտ պետական երկսեռ աւագ դպրոցին մէջ[10]։ Սիտնիի համալսարանէն 1992 թուականին ստացած է արուեստի բակալաւրի աստիճան, 1996 թուականին աւարտած է նոյն համալսարանի միջազգային ուսումնասիրութիւններու ֆակուլտետը[11], 2001 թուականին՝ Նոր Հարաւային Ուելսի համալսարանի ֆինանսական ֆակուլտետը։ 1993 թուականին դարձած է Ազատական կուսակցութեան անդամ, 1997-1998 թուականներուն եղած է Նոր Հարաւային Ուելսի Երիտասարդ ազատականներու ղեկավարը՝ կուսակցութեան պատմութեան մէջ դառնալով երրորդ կին ղեկավարը[12]։ 1996-2003 թուականներուն Պերեճիքլեանը եղած է Պետական խորհուրդի պատուիրակ, 1997-2003 թուականներուն՝ ՆՀՈՒ ազատական կուսակցութեան հանրապետական գործադիր քաղաքային ներկայացուցիչ, 1999 թուականին՝ Ուիլըպիի Պետական նստավայրի քարոզարշաւի ղեկավար, 2002 թուականին՝ Կոնվենցիոն կոմիտէի նախագահ։ Պերեճիքլեանը եղած է Փիթեր Քոլինսի, սենաթոր Հելէն Կունանի եւ Աւստրալիոյ համագործակցութեան պանքի գլխաւոր տնօրէնը[13]։ Պերեճիքլեանը կը սատարէ Աւստրալիոյ հանրապետական շարժման[14]։
Խորհրդարանական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 թուականին Պերեճիքլեանը ընտրուած է Ուիլըպիի անդամ, եղած է Հոգեկան առողջութեան ստուերային նախարար, 2006 թուականին Փիթեր Տեպմանի կողմէ նշանակուած է ընդդիմադիր երթեւեկութեան նախարարի պաշտօն։ 2007 թուականի պետական ընտրութիւններուն Պերի Օ՛Ֆարելի կողմէ ստացած է ստուերային քաղաքացիութեան ընդդիմութեան պաշտօնը[15]։
Օ՛Ֆարելի կառավարութեան ձեւաւորումէն յետոյ 3 Ապրիլ 2011-ին նշանակուած է Երթեւեկութեան նախարար[16]։ Պերեճիքլեանը դէմ արտայայտուած է նախկին Նոր Հարաւային Ուելսի կառավարութեան գնացքներու, հանրակառքերու եւ լաստանաւերու բեռնաթափման աշխատանքներուն[17]։ Պաշտօնաւարման ընթացքին անոր ձեռքբերումներէ է Սիտնիի թեթեւռելսային երթեւեկութեան ընդլայնումը[18], Opal քարտի փուլային ներդրումը[19][20] եւ Սիտնիի մեթրոյի հարաւարեւմտեան ցանցի կառուցման նախաձեռնումը[21]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://www.anc.org.au/news/Media-Releases/First-Armenian-Australian-to-Lead-a-State--Gladys-Berejiklian-Ends-Reign-as-New-South-Wales-Premier
- ↑ Hasham Nicole (2015 թ․ ապրիլի 3)։ «Premier Mike Baird's new NSW cabinet sworn in: Gladys Berejiklian and Gabrielle Upton first female Treasurer and Attorney-General»։ The Sydney Morning Herald։ արտագրուած է՝ 2015 թ․ ապրիլի 6
- ↑ Coultan, Mark (2015 թ․ ապրիլի 1)։ «Mike Baird reveals NSW cabinet»։ The Australian։ արտագրուած է՝ 2015 թ․ ապրիլի 6
- ↑ Nicholls, Sean (2014 թ․ ապրիլի 22)։ «Mike Baird's cabinet reshuffle a preparation for next election»։ The Sydney Morning Herald։ արտագրուած է՝ 2014 թ․ ապրիլի 24
- ↑ «Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ»։ armenpress.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 23
- ↑ "Gladys Berejiklian: sky’s the limit for self-made Liberal", The Australian, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- 1 2 "NSW Treasurer Gladys Berejiklian, granddaughter of Armenian genocide victims, attends commemoration service in Yerevan", ABC News, 24 April 2015. Retrieved 20 January 2017.
- ↑ "The things you didn't know about Gladys Berejiklian", The Sydney Morning Herald, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- ↑ «News»։ anc.org.au։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 21
- ↑ Jacobs Rachael (2017 թ․ հունվարի 23)։ «Gladys Berejiklian: why she breaks the Liberal Party mould»։ The Sydney Morning Herald։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 23
- ↑ «The Hon. Gladys BEREJIKLIAN, BA, DIntS, MCom MP»։ Current members։ Parliament of New South Wales։ 2014 թ․ ապրիլի 23։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014 թ․ ապրիլի 26-ին։ արտագրուած է՝ 2014 թ․ ապրիլի 25
- ↑ «Past Presidents of the Young Liberals»։ Young Liberal Movement։ արտագրուած է՝ 2012 թ․ հոկտեմբերի 3
- ↑ Corporation Curriculum (2006 թ․ սեպտեմբերի 30)։ «Parliament@Work Search»։ curriculum.edu.au։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ մարտի 11-ին։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 21
- ↑ «Asia»։ economist.com։ արտագրուած է՝ 2017 թ․ հունվարի 21
- ↑ «ANC Australia Congratulates Berejiklian on Milestone»։ Armenian National Committee of Australia։ արտագրուած է՝ 2014 թ․ մարտի 9
- ↑ «New faces in Barry O'Farrell's Cabinet»։ The Australian (News Limited)։ Australian Associated Press։ 2011 թ․ ապրիլի 3։ արտագրուած է՝ 2011 թ․ ապրիլի 3
- ↑ Gare Shelley (2011 թ․ օգոստոսի 25)։ «Can she fix it?»։ Sydney Morning Herald
- ↑ Saulwick, Jacob (2014 թ․ մարտի 27)։ «Rain fails to dampen Barry O'Farrell's launch of tram extension to Dulwich Hill»։ The Age։ արտագրուած է՝ 2014 թ․ ապրիլի 25
- ↑ «Test of city's ticket to ride will decide if Opal is Coalition's trump card»։ The Sydney Morning Herald։ 2012 թ․ նոյեմբերի 26
- ↑ «Enthusiasm but few takers on Opal launch day»։ The Sydney Morning Herald։ 2012 թ․ դեկտեմբերի 7
- ↑ Saulwick Jacob (2011 թ․ ապրիլի 6)։ «Former CBD Metro chief to drive north-west rail link»։ The Sydney Morning Herald (Sydney, New South Wales)։ արտագրուած է՝ 2011 թ․ ապրիլի 6