Կիւրեղ Վրդ․ Քիպարեան
Արտաքին տեսք
| Կիւրեղ Վրդ․ Քիպարեան | |
|---|---|
| Ծնած է | 1891 |
| Ծննդավայր | Պանտըրմա, Օսմանեան Կայսրութիւն |
| Մահացած է | 12 Դեկտեմբեր 1979 |
| Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրօնք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ, ուսուցիչ, Խմբագիր և Կաթոլիկ քահանայ |
| Աշխատավայր | Բազմավէպ |
Կիւրեղ Վրդ․ Քիպարեան (1891, Պանտըրմա, Օսմանեան Կայսրութիւն - 12 Դեկտեմբեր 1979, Վենետիկ, Իտալիա), հայ թարգման, ուսուցիչ, խմբագիր։
1903-ին կ՛անցնի Վենետիկի Ս. Ղազար՝ աշակերտելու Վենետիկի Մխիթեարեան միաբանութեան վանքին մէջ։ 1916-1916-ին կը հետեւի Հռոմի Աստուածաբանական համալսարանի դասընթացքներուն։
Տարբեր տարիներու կը վարէ Մխիթարեան միաբանութեան տեսուչի, հոգեւոր հօր եւ դաստիարակի պաշտօնները։ Եղած է նաեւ «Բազմավէպ»ի խմբագիր։ Կատարած է թարգմանութիւններ։ Թարգմանական աշխատանքէ անկախ ստորագրած է նաեւ հայագիտական յօդուածներ։ Առանձին հատորով հրատարակած է մատենագիտական դասագիրք՝ «Պատմութիւն հայ գրականութեան», Ա. հատոր՝ սկիզբէն մինչեւ 1300 թուական (Վենետիկ 1944)։
Կիւրեղ վրդ. Քիպարեան վախճանած է 12 Դեկտեմբեր 1979-ին։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկազեան Հայագիտական Հանդէս , Հատոր Է., Պէյրութ, 1979, էջ 390։