Կիպրոսի դրօշ
| Կիպրոսի դրօշ | |
|---|---|
|
| |
| Տեսակ | ազգային դրօշ |
| Իրաւասութեան տարածք | Կիպրոս |
| Նշան | 🇨🇾 |
| Յարաբերութիւն | 3:2 |
| Ընդունուած է | 16 Օգոստոս 1960 |
| Գոյներ | ճերմակ, պղնձագոյն և կանաչ |
| Պատկերուած է | քարտէզ, Ձիթենեաց ճիւղ և դաշտ |
Կիպրոսի դրօշը Կիպրոսի պետական խորհրդանիշներէն մէկն է։
Ան բաղկացած է սպիտակ ուղղանկիւն պաստառէ։ Կեդրոնին կը պատկերուի Կիպրոս կղզիի ուրուագիծը՝ պղնձագոյն երանգով (PMS 144C), իսկ անոր ներքեւը տեղադրուած են երկու խաչաձեւուած ձիթենեաց ճիւղեր։
Պղնձագոյնը կը խորհրդանշէ կղզիին մէջ պղնձի մեծ պաշարները, որոնք յայտնաբերուած են դեռ մօտաւորապէս Ք.ա. 3000 թուականէն սկսեալ։ «Կիպրոս» անունէն կը ծագի նաեւ լատիներէն Cuprum բառը (Aes cuprium, Aes cyprium), որ հետագային դարձած է պղինձի գիտական անունը։ Նաեւ «Կիպրոս» անունին հետ կապուած է նոճիի լատինական Cupressus անունը։
Ձիթենեաց երկու ճիւղերը կը խորհրդանշեն կղզիին մէջ ապրող երկու գլխաւոր էթնիկ խումբերը՝ հելլենական (յունական) կիպրոսցիներն ու թրքական կիպրոսցիները։
Դրօշը ընդունուած է 1960 թուականին՝ Մեծ Բրիտանիայէն անկախանալէն անմիջապէս ետք։ Ան նաեւ յատկանշական է, որովհետեւ աշխարհի դրօշներուն մէջ հազուադէպ օրինակ մըն է, ուր պատկերուած է երկրի աշխարհագրական ուրուագիծը։
Նմանատիպ դրօշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քոսովոյի դրօշ
Պատմական դրօշներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեծբրիտանական Կիպրոս գաղութի դրօշը (31 Օգոստոս 1922 - 16 Օգոստոս 1960)
- Կիպրոսի դրոշը (6 Ապրիլ 1960 - 16 Օգոստոս 1960)