Jump to content

Կիլպըրթ կղզիներ

Բնակավայր
Կիլպըրթ կղզիներ
անգլերէն՝ Gilbert Islands
Երկիր  Քիրիպասի
Տարածութիւն 279,23 քմ²
Բնակչութիւն 29 884 մարդ (1947)[1], 40 679 մարդ (1963)[1], 46 398 մարդ (1968)[1], 50 025 մարդ (1973)[1], 53 843 մարդ (1978)[1], 61 226 մարդ (1985)[1], 67 508 մարդ (1990)[1], 71 757 մարդ (1995)[1], 78 158 մարդ (2000)[1], 83 683 մարդ (2005)[1], 93 791 մարդ (2010)[1], 99 633 մարդ (2015)[1] և 108 145 մարդ (2020)[1]
Կը գտնուի ափին Խաղաղական Ովկիանոս
Ժամային գօտի UTC+12:00
Անուանուած է Թոմաս Կիլպըրթ

Կիլպըրթ կղզիներ (կիլպըրթերէն՝ Tungaru, անգլ՝ Gilbert Islands)․ Խաղաղական ովկիանոսի կղզեխումբ, Բաբուա Նոր Կիանայի եւ Հաուայեան կղզիներուն (Հաուայի) միջեւ։ Կազմուած է 16 օղակղզիներէ եւ բուստային կղզիներէ։ Անոնք Քիրիպասի հանրապետութեան գլխաւոր կղզեխումբն են եւ կը ներառեն Միքրոնիզիայի արեւելան մեծ մասը։

Կիլպըրթ կղզիներուն օղակղզիները կ՛երկարին հիւսիս դէպի հարաւ գիծի վրայ ուղղութեամբ։ Կղզեխումբին տարածութիւնը 264 քլ² է, եւ բնակչութեան թիւը 83 382 է (2005-ի տուեալներ)։

Բնակուած են Միքրոնիզիացիներէ նախքան յայտնաբերուին եւրոպացիներէն։ 1765-ին Տոլֆին նաւուն նաւապետը՝ Ճոն Պայրոն, Կիլպըրթ կղզիները կը յայտնաբերէ։ Իսկ կղզիները իրենց անունը առած են Համֆրէյ Կիլպըրթէն երբ ան 1788-ին կղզիները հետազօտեց։

Նախապատմական շրջան

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզիները քանի մը հազարամեակներ՝ առ նուազն 2000-3000 տարիներ, բնակուած են Ովկիանիացիներէն։

27 Մայիս 1892-էն կղզիները, Էլիս կղզիներուն հետ Բրիտանական կայսրութեան մաս կը կազմէին։ 1915-ին բրիտանական գաղթատիրութեան մաս կազմեցին։ 1976-էն մինչեւ 1978 Կիլպըրթ կղզիները անջատուեցան Էլիս կղզիներէն։ 1979-ին անկախացան եւ Պանապային հետ (Ocean Island) կազմեցին Քիրիպասի պետութիւնը՝ Ֆինիքս տասը կղզիներէն ութն եւ Գիծին 11 կղզիներէն ութն։

Եւրոպացիներուն հետ շփում

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզիներուն առաջին անգամ հանդիպեցան՝

1606,Պութարիթարի եւ Մագին կղզիներ․ փորթուկալացի ծովակալ՝ Բետրօ Ֆերնանտես տէ Քուէյրոս։

1765, Նիքունաու կղզի․ բրիտանացի ծովակալ եւ փոխ-նաւապետ՝ Ճոն Պայրոն։

1788, Գուրիա, Արանուքա, Թարաուա, Ապայանկ, Պութարիթարի եւ Մագին․ բրիտանացի ծովակալներ՝ Հրամանատար Թոմաս Կիլպըրթ եւ Հրամանատար Ճոն Մարշալ։

1820, Ատամ Եոհան ֆոն Գրաուզընսթերն կղզիները «Կիլպըրթ կղզիներ» կը կոչէ, ի պատիւ Թոմաս Կիլպըրթին՝ առաջինն էր որ արշիպեղագոսը ճեղքեց 1788-ին։ Իսկ, ֆրանսացի հրամանատար Լուի Տիւբերէ առաջինը եղաւ որ արշիպեղագոսը քարտէսագրեց La Coquille-ով (ապա՝ Astrolabe) շրջանաւարկեց երկրագունդը։

Կիլպըրթ կղզիներուն ջուրերուն մէջն է որ հաւանաբար խորտակուած է «Pequod» Հերման Մելվիլի «Moby-Dick» վէպին մէջ։

Գլխաւոր կղզիներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզեխումբին գլխաւոր կղզիներն են՝

Գլխաւոր Կղզիներն ու անոնց գլխաւոր աւանը
Օղակղզի (Atoll) / կղզի Գլխաւոր աւան բնակչութեան թիւ

(2005)

Կղզիներու նուազագոյն թիւ
Հիւսիսային Կիլպըրթ կղզիներու նախկին վրչ․ շրջան
Մագին Մագին 2 385 6
Պութարիթարի Թեմանոկունուէա 3 280 11
Մարագէի Ռաուանաուի 2 741 1
Ապայանկ Թուարապու 5 502 4-20
Թարաուա Պեթիօ 45 989 9+
Կեդրոնական Կիլպըրթ կղզիներու նախկին վրչ․ շրջան
Մէանա Թեպուանկեթուա 1 908 9
Ապեմամա Գարիաթեպիքէ 3 404 8
Գուրիա Թապոնթեպիկէ 1 082 2
Արանուքա Թագաէանկ 1 158 4
Նոնութի Թէուապու 3 179 12
Հարաւային Կիլպըրթ կղզիներու նախկին վրչ․ շրջան
Թապիթէուէա Պուարիքի 4 898 2+
Պերու Թաուպուքինպերու 2 169 1
Նիքունաու Ռունկաթա 1 912 1
Օնոթոա Պուարիքի 1 644 30
Թամանա Պագագա 875 1
Արորաէ Ռորեթի 1 256 1
Կիլպըրթ կղզիներ Հարաւային Թարաուա 83 382 117+

[2] [3] [4] [5] [6]

Քիրիպասիին քաղաքական եւ տնտեսական զարգացման կարողութիւններ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]