Կերթի Գորի
| Կերթի Գորի Gerty Cori | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | չեխ․՝ Gerty Theresa Radnitz[1] |
| Ծնած է | 15 Օգոստոս 1896[2][3][4][…] |
| Ծննդավայր | Փրակա, Պոհեմիայի թագաւորութիւն, Աւստրո-Հունգարիա[2][5][6][…] |
| Մահացած է | 26 Հոկտեմբեր 1957[2][3][4][…] (61 տարեկանին) |
| Մահուան վայր | Կլենտէյլ, Միսուրի, Սենտ Լուիս շրջան, Միզուրի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[7] և Սենթ Լուիս, Միզուրի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8][9] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Գարլ Ֆերտինան համալսարան, Փրակ[2] և Փրակի Բերմանական համալսարանի Բժշկութեան բաժին[5] |
| Մասնագիտութիւն | կենսաքիմիկոս, հոգեբան, բժիշկ, քիմիկոս, բնախօս և ուսումնասիրող |
| Աշխատավայր | Սենթ Լուիսի Ուշաինկթըն համալսարան[2] |
| Անդամութիւն | ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային կաճառ[2][10], Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ, Ազգային Գիտութեան խորհուրդ[11][12] և Ամերիկեան Փիլիսոփայական Ընկերութիւն[13] |
| Ամուսին | Գարլ Ֆերտինանտ Գորի |
| Ծնողներ | հայր՝ Օթօ Ռատնիծ |
Կերթի Թերեզա Գորի (անգլ․՝ Gerty Theresa Cori, 15 Օգոստոս 1896, Փրակ – 26 Հոկտեմբեր 1957, Կլենտէյլ Միսուրի, Ա․Մ․Ն․)․ ծագումով հրիայ, աւստրիա-հունգարիա-ամերիկացի կենսաքիմիագէտ։ Ան 1947-ին դարձաւ երրորդ կինը, եւ առաջին ամերիկուհին, որ Նոպէլեան մրցանակին արժանացաւ, եւ առաջին կին Նոպէլեան մրցանակակիր բժշկութեան կամ բնախօսութիւն բնագաւառին մէջ՝ քաղցրածինի յայտնաբերման մէջ իր ունեցած դերին համար։
Կերթի ծնած է Փրակ (այն ատեն Աւստրօ-Հունգարական կայսրութեան մէջ, այսօր՝ Չեխիա): «Կերթի» մականուն չէր, այլ աւստրիական ռազմանաւի մը անունն էր: Ան մեծցած է ժամանակաշրջանի մը մէջ, երբ կիները գիտութեան մէջ առաջնային դեր չունէին եւ կրթութեան սահմանափակ հնարաւորութիւններ ունէին: Այնուամենայնիւ, ան ընդունուեցաւ բժշկական վարժարան, ուր հանդիպեցաւ իր ապագայ ամուսնոյն՝ Գարլ Ֆէրտինանտ Գորիին, որուն հետ 1920-ին, իրենց աւարտականէն ետք, ամուսնացաւ: 1922-ին, Եւրոպայի մէջ ստեղծուած աննպաստ պայմաններուն պատճառաւ զոյգը Ա․Մ․Ն․ կը գաղթէ։ Գորի շարունակեց բժշկական գիտութեան մէջ հետազօտութիւնը ամուսնին հետ գործակցաբար անոր տարրալուծարանին մէջ։ Իր ուսումնասիրութիւնները հրատարակուեցան թէ՛ իր ամուսնին հետ գործակցաբար, եւ թէ՛ անձնապէս: Ի տարբերութիւն իր ամուսնինին, ան դժուարացաւ գտնել մնայուն հետազօտական աշխատանք, իսկ ինչ որ գտաւ՝ աննշան վարձատրութեամբ էին։ Ամուսինը կը պնդէր որ շարունակեն իրենց գործակցութիւնը, հակառակ անոր որ հետազօտական կեդրոնները ուր աշխատած էր․ զայն կը յուսախաբէին նման քայլի դիմել։
Գորի, իր ամուսնոյն՝ Գարլին եւ արժանթինցի բժիշկ Պերնարտօ Հիւսէյին հետ, 1947-ին Նոպէլեան մրցանակը ստացաւ մեքենականութեան գիւտին համար՝ թէ ինչպէս քաղցրածինը՝ քաղցրուցին ածանցեալը, կը բաժնուի կաթնաթթուի եւ մարմնին մէջ դարձեալ կը վերակազմուի, ուր կը պահուի որպէս կենսուժի աղբիւր: Անոնք նաեւ յայտնաբերեցին եթերային տարանջատուն։ 2004-ին, Կերթի եւ Գարլ Քորի կ՛արժանանան «National Historic Chemical Landmark» մրցանակին՝ որպէս ճանաչում ածխաջրատներու նիւթափոխանակութեան վերաբերեալ իրենց աշխատանքին։
1957-ին Գորի մահացաւ ծուծի կարծրացնումի դէմ բազմամեայ մարտանքէ ետք: Ան աշխատեցաւ իր ամուսնոյն հետազօտական տարրալուծարանին մէջ մինչեւ իր կեանքի վերջը: Իր կեանքին ընթացքին տարած նուաճումներուն համար բազմաթիւ մրցանակներով գնահատանք ստացաւ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- 1 2 3 4 5 6 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 292. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- 1 2 Who Named It? — 1994.
- 1 2 FemBio տվյալների շտեմարան
- 1 2 Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ https://vademecum.nacr.cz/vademecum/permalink?xid=85db3f69-589d-48de-8e87-57ca69841e60&scan=74acc3b3e1cc5dedaa915d4502081d60 — է. 189.
- ↑ https://www.timesnewspapers.com/webster-kirkwoodtimes/features/glendale-honors-nobel-prize-winners/article_eae27c9b-ee8f-5679-af01-1a95b1acb270.html
- ↑ https://www.nytimes.com/1957/10/27/archives/dr-gerty-t-cori-biochemist-dead-nobel-prizewinner-in-1947-with.html
- ↑ verschiedene Autoren Biographisches Lexikon zur Geschichte der böhmischen Länder — R. Oldenbourg Verlag, Collegium Carolinum, 2000.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/20000986.html
- ↑ http://www.nsf.gov/about/history/overview-50.jsp
- ↑ https://www.nsf.gov/nsb/members/former.jsp
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ SNAC Գորի, Կերթի Թերեզա, 1896-1957․ 9-10-2017(անգլերէն)
- ↑ Find A Grave. 7771742 Գորի, Կերթի․ 9-10-2017(անգլերէն)
- ↑ THE NOBEL PRIZE Կերթի Գորի, կենսագրական(անգլերէն)
- ↑ Կիներ գիտութեան մէջ․50 անվեհեր առաջնորդներ, որոնք փոխեցին աշխարհը, Ignotofsky, Rachel (2016), Նիու Եորք,Ten Speed Press(անգլերէն)
- ↑ Նոպէլեան Մրցանակի դափնեկիրներու մէկ դարը. քիմիագիտութիւն, բնագիտութիւն եւ բժշկագիտութիւն Leroy, Francis (2003), CRC Press(անգլերէն)
- ↑ National Historic Chemical Landmark-Գարլ եւ Կերթի Գորի եւ Ածխաջրերու Նիւթափոխանակութիւն, 21-9-2004, Ուաշինկթըն Համալսարանի Բժշկութեան Դպրոց՝ Սենթ Լուիս, Միսուրի(անգլերէն)(անգլերէն)