Կելլիպոլի ճակատամարտ
| Կելլիպոլի ճակատամարտ | |||||
|---|---|---|---|---|---|
| Ա․Համաշխարհային պատերազմ | |||||
| |||||
| |||||
| Հակառակորդներ | |||||
| Միացեալ Թագաւորութիւն Ֆրանսա Ռուսիա |
Օսմանեան կայսրութիւն Գերմանական կայսրութիւն Աւստրոհունգարիոյ կայսրութիւն | ||||
| Հրամանատարներ | |||||
| ՂԵԿԱՎԱՐՆԵՐ Եան Համիլթոն (Մեծն Բրիտանիա) Հերպերթ Գիչնըր (Միացեալ Թագաւորութիւն) Ուինսթըն Չըրչիլ(Միացեալ Թագաւորութիւն) Հենրի Կուրօ(Ֆրանսա) Մորիս Պայու(Ֆրանսա) Էմիլ Կեբրաթ(Ֆրանսա) |
ՂԵԿԱՎԱՐՆԵՐ Էնվէր Փաշայ(Օսմանեան կայսրութիւն) Օթոն Լիման ֆոն Սանտըրս(Գերմանական կայսրութիւն) Ֆովզի Չաքմաք(Օսմանեան կայսրութիւն) Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք(Օսմանեան կայսրութիւն) Ճաֆեր Թայար(Օսմանեան կայսրութիւն) | ||||
| Կողմերու ուժեր | |||||
| 5 զօրագունդեր (սկիզբին) 15 զօրագունդեր (աւարտին) ԸՆՀԱՆՈՒՐ՝ 489 000 – 550 000 •345 000 Բրիտանացի ներառեալ՝ Իրլանտացի, Հնդիկ եւ Նիւֆաունտլանտացիներ •79 000 ֆրանսացի •50 000 Աւստրալիացի •15 000 Նիւզիլանտացի |
6 զօրագունդեր (սկիզբին) 16 զօրագունդեր (աւարտին) ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 250 000 – 315 000 •700 գերմանացի | ||||
| Կորուստներ | |||||
| ՄԻԱՑԵԱԼ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆ 198 340 կորուստներ՝ •31 389 զոհուած •9 708 անհետ կորսուած •78 749 վիրաւորուած •78 494 լքած ՖՐԱՆՍԱ 47 000 կորուստներ՝ •9 000 զոհուած եւ կորսուած •18 000 վիրաւորուած •20 000 հիւանդ մեկնած ԱՒՍՏՐԱԼԻԱ 27 209 կորուստներ՝ •8 709 զոհուած •18 500 վիրաւորուած ՆԻՒ ԶԻԼԱՆՏ 7 571 կորուստներ՝ •3 431 զոհուած •4 140 վիրաւորուած |
ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆ 255 268 կորուստներ՝ •56 643 զոհուած •11 178 անհետ կորսուած •97 007 վիրաւորուած •69 440 հիւանդ մեկնած | ||||

Կելլիպոլի ճակատամարտ (անգլ․՝ Gallipoli campaign)․ Ա․ Համաշխարհային Պատերազմի ընթացքին Անթանթի ռազմական գործողութիւն։ Տեղի ունեցաւ 19 Փետրուար 1915-էն մինչեւ 9 Յունուար 1916։ Անթանթի ուժերուն նպատակն էր Կելլիպոլ թերակղզիին գրաւումը, որ մաս կը կազմէր օսմանեան կայսրութեան․ վերջինը Կեդրոնական ուժերուն միացած էր։ Ճակատամարտին ընթացքին, բրիտանական, ֆրանսական եւ գաղթային զօրագունդեր փորձեցին գրաւել Տարտանելի նեղուցը (Հելիսբոնտոս), որպէսզի վերականգնեն Ռուսական կայսրութեան ծովի ճամբով մատակարարումը։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Նաւային անյաջող ռմբակոծումներէ ետք, Անթանթի ուժերը փորձեցին ցամաք իջնել։ Սակայն այդ փորձն ալ ձախողութեամբ պսակուեցաւ։ Ութը ամիս բուռն կռիւներէ ետք, որոնց ընթացքին երկու կողմերն ալ անհամար զոհեր տուին, ներխուժողները նահանջեցին։ Ճակատամարտը օսմանեան բանակի մեծագոյն յաջողութիւններէն մէկն էր, իսկ դաշնակիցներուն՝ մեծագոյն ձախողութիւններէն։
Ձախողութեան հետեւանքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձախողութիւնը Լոնտոնի մէջ Ազատականներու կառավարութեան անկումը կ՛առաջացնէ եւ քննադատութիւններու դաշտ կը բանայ Ուինսթըն Չըրչիլին դէմ․ ան Կելլիպոլի ցամաքահանումի ջերմեռանդն էր։
Անթանթի ուժերուն պարտութեամբ, Հայոց Ցեղասպանութիւնը իր գագաթնակէտին կը հասնի։
Ցամաքահանումի անյաջող փորձերը կը պատճառեն Անթանթի ուժերուն ամրագրումը, Մակեդոնական ճակատին բացման ուշացումը ու Սերպիոյ անկումը։
Նոյն տարուան աշնան, պարտուած բանակները Մակեդոնական ճակատ կը փոխադրուին․ Սելանիկի ցամաքահանում։
Յունաստանի մասնակցութիւնը կամ ոչ Կելիպոլի ճակատամարտին, բանավէճ կ՛առաջացնէ Էլեֆթերիոս Վենիզելոս վարչապետին եւ Գոնստանտինոս թագաւորին միջեւ։
[1] [2][3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ AUSTRALIAN WAR MEMORIAL - հատոր Ա․ ԱՆԶԱՔ-ի պատմութիւնը․ պատերազմի սկիզմէն միչեւ Կելլիպոլի ցամաքահանումին առաջին մասը, 1915 Մայիս 4, Պին, Չարլս Էտուին Ուտրոու(անգլերէն)
- ↑ AUSTRALIAN WAR MEMORIAL - հատոր Բ․ ԱՆԶԱՔ-ի պատմութիւնը․ 1915 Մայիս 4 մինչեւ Կելլիպոլի թերակղզիին պարպումը, Պին, Չարլս Էտուին Ուտրոու(անգլերէն)
- ↑ Իրլանտական 10-րդ զօրագունդը Կելլիպոլ, Պրայան Քուբըր(անգլերէն)
- ↑ Մաորիները Ա․ համաշխարհային պատերազմին, Կելլիպոլ, Auckland, NZ: Whitcombe & Tombs for the Maori Regimental Committee, 2-2-2023(անգլերէն)
- ↑ Նիւ Զիլանտի զօրագունդը Կելլիպոլ, Crawford, John; Buck, Matthew (2020)(անգլերէն)
- ↑ Դիւանագիտութեան քաղաքականութիւնը՝ Բրիտանիա, Ֆրանսա եւ Պալքանները Ա․Համաաշխարհային պատերազմին․ Լոնտոն, I. B. Tauris(անգլերէն)
- ↑ Օսմանեան բանակին պատմութիւնը Ա․Համաաշխարհային պատերազմին, Erickson, Edward J. (2001, Westport, Connecticut: Greenwood(անգլերէն)
- ↑ Քանի Նիւզիլանտացի Կելլիպոլ ծառայեցինGreen, David (28 Օգոստոս 2013)․ 26-11-2015
- ↑ Smithsonian արխիւ․ Կելլիպոլի ճակատամարտը նոր դիտանկիւնէ դիտուած, Hammer, Joshua, 23-10-2017(անգլերէն)
- ↑ "ANZAC Day 2010 – Կելլիպոլի ճակատամարտ (PDF) Australian Department of Veterans' Affairs, 13-3-2013(անգլերէն)
- ↑ Η Καθημερινή․ Կելլիպոլի ճակատամարտը եւ Յունաստանը, Վլասիս Ակցիդիս, 5-10-2015(յունարէն)
- ↑ Սբ. Թորոսի գանձերը, Կալիփոլիէն Գոքինիա, Վահէ Թաշճեան, 10/06/20
