Կարնոյ բարբառ

Կարնոյ բարբառ, հայերէնի բարբառներէն է։
Ձեւաբանական դասակարգման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը պատկանի է «կը» ճիւղին, ըստ բազմայատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցութեան Փոքր Ասիոյ կամ արմատական բարբառախումբին։ Խօսուած է Կարսի եւ Կարինի շրջաններուն մէջ, այժմ կը խօսուի Շիրակի մարզի եւ Վրաստանի Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինտա քաղաքներուն եւ հարակից հայախօս գիւղերուն մէջ։ Կարնոյ բարբառը ունի հիմնականին 42 հնչիւն, որոնցմէ 6-ը՝ ձայնաւոր։ Բաղաձայնական համակարգը քառաստիճան է՝ բ՛, բ, պ, փ․ բնորոշ են շնչեղ ձայնեղներ, որմով այն կը նմանուի կը ճիւղի Մշոյ եւ ում ճիւղի Արարատեան ու Նոր-Ջուղայի բարբառներուն։ Մշոյ բարբառի նման ունի 2 հ՝ խուլ եւ ձայնեղ՝ հ՛։ Ձայնեղ հ՛-ն հիմնականին կը գործածուի բառասկիզբը եւ՛ ձայնաւորներէն առաջ, եւ՛ բաղաձայններէն առաջ, օրինակ՝ հ՛անգանջ, հ՛արուն, հ՛զգալ, հ՛ղունգ եւ այլն։ Ո-ից առաջ հանդիպում է նաեւ հ>ֆ փոփոխութիւնը (հող>ֆօղ)։ Կարնոյ բարբառի ձայնաւորներն են ա, ը, է, օ, ու , ի [որոնք կ՚ենթարկուին մասնակի հնչիւնափոխութեան՝ ա>է, ռ (ընել>էնէլ, ըսել>ըսել) են] եւ ա, ու, օ (միայն փոխառեալ բառերուն մէջ)։
Քերականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոյական անուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս բարբառին մէջ կը հաշուուին վեց հոլովներ: ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական եւ գործիական։ Յատկանշական է հայցական հոլովի ուրոյն ձեւի բացակայութիւնը. անշունչ իրերու համար ան կը նոյնանայ ուղղականին հետ, իսկ անձերու (շնչաւորներու) համար՝ տրականին։
- Յոգնակի թիւը կը կազմուի ոչ միայն սովորական մասնիկներով, այլև յատուկ ձևերով.
- -եր — միավանկ բառերու համար (օրինակ՝ "ծովեր")։
- -ներ — բազմավանկ բառերու համար ("բառեր", բայց բարբառին մէջ՝ "բարաւներ")։
- -վի, -նի, -ստանի, -իկ, -տի — կը գործածուին որոշ խումբերու կամ հաւաքական իմաստներու համար։
Հոլովում եւ հոլովման տեսակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գոյականները կը հոլովուին ըստ իրենց սեռականի վերջաւորութեան (ի, ու, ան, ուան, ոջ եւն)։
| Հոլով | Եզակի թիւ | Յոգնակի թիւ |
|---|---|---|
| Ուղղական | ծով(ը) | ծովեր(ը) |
| Սեռական | ծովու(ն) | ծովերու(ն) |
| Տրական | ծովու(ն) | ծովերու(ն) |
| Հայցական | ծով(ը) | ծովեր(ը) |
| Բացառական | ծովէն | ծովերէն |
| Գործիական | ծովով | ծովերով |
Դերանուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ցուցական դերանունները ունին հեռաւորութեան երեք աստիճաններ. իսի (ասի), իտի (ատի), ինի (անի)։
| Հոլով | 1-ին դէմք (եզակի) | 2-րդ դէմք (եզակի) | 3-րդ դէմք (եզակի) |
|---|---|---|---|
| Ուղղ. | յես (ես) | դուն | ինքը |
| Սեռ. | իմ | քու | իրան |
| Տրակ. | ինծի/ընծի | քեզի | իրան |
| Բաց. | ինձմէ (ինծմէ) | քեզմէ | իրմէ |
| Գործ. | ինձմով | քեզմով | իրմով |
Բայ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բայական համակարգը կը բնորոշուի «կը» մասնիկի գործածութեամբ, որով կը կազմուին սահմանական ներկան եւ անկատարը։ Ասիկա զայն կը դասէ արեւմտահայերէնի «կը» ճիւղին մէջ։
Յոգնակիի մասնիկները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յոգնակիի մասնիկներն են՝ էր, ներ, ստան, էստան, ք, իք, դիք, ուտիք, ուի, ունէր, անք, դանք, էեք, օնք։
Հոլովաձեւերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ունի անուանական 4 հոլովաձեւ (բացառականը՝ էն, եցէն, գործիականը՝ ով վերջաւորութեամբ), 7 հոլովիչ (ի, ու, ոջ, օր, ւա, ան, ց)։ Գոյականը անորոշ առման պարագային կը ստանայ մ անորոշ յօդը, որը ետադաս է (օրինակ՝ մատիտըմ)։
Անձնական դերանուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անձնական դերանուններն են՝ ես, դու, էն (ան, անիկ), ինքը, մենք, դուք, էնոնք, յիրանք, ցուցականներն են՝ էս, էդ, էն, աս, ադ, ան, իսի, իդի, ինի, իսիկ, իդիկ, ինիկ, էսիկ, էդիկ, էնիկ։ Իբրեւ ստացական կը գործածուի անձնական դերանուններու սեռական հոլովը (իմիս, քուգիդ, իմոնցըս, քուգօն- ցըդ են)։ Բայական համակարգին մէջ առկայ է 6 դերբայ։ Բայը ունի երեք լծորդութիւն (ել, ալ, իլ), 4 եղանակ (սահմանական, ըղձական, հարկադրական, հրամայական)։ Ըղձականի ժամանակաձեւերը կազմութեամբ եւ իմաստով նման են ժամանակակից արեւելահայ գրականին։ Սահմանականի անկատար ներկան եւ անցեալը կը կազմուին ըղձականի ժամանակաձեւերէն՝ կը մասնիկի ետադաս հարադրութեամբ (ձայնաւորով սկսուող փայերը կ կամ գ կը ստանան սկիզբէն՝ կուդեմ, գուզեմ, գուկամ)։