Կարին Յովհաննէսեան
| Կարին Յովհաննէսեան անգլերէն՝ Garin Hovannisian | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 16 Յուլիս 1985 (41 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն? և Քոլումպիա Համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ես մենակ չեմ? |
| Մասնագիտութիւն | ժապաւէնի բեմադրիչ և գրագէտ |
| Ամուսին | Լարիսա Յովհաննիսեան |
| Ծնողներ | հայր՝ Րաֆֆի Յովհաննէսեան |
Կարին Յովհաննէսեան (16 Յուլիս 1985, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ [1]), ամերիկահայ գրող, շարժապատկերի բեմադրիչ[2]։ Ռիչըրտ Յովհաննէսեանի թոռը։
Ան բեմադրիչն է մրցանակակիր «1915» (2015), «Ես մենակ չեմ» (I Am Not Alone, 2019) եւ «Ճշմարտութիւն՝ իշխանութեան» (Truth to Power, 2020) ժապաւէններուն, ինչպէս նաեւ հեղինակը «Շուքերու ընտանիքը. սպանութեան, յիշողութեան եւ ամերիկահայ երազանքի դար մը» (Family of Shadows: A century of murder, memory, and the Armenian American dream) գիրքին։ Ան նաեւ «Քրիէյթիւ Արմինիա» (Creative Armenia) արուեստի հիմնադրամի հիմնադիրն է։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Լոս Անճելըս, Քալիֆորնիա։ Քաղաքական գործիչ Րաֆֆի Յովհաննէսեանի եւ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութեան հիմնադիր Արմինէ Կ. Յովհաննէսեանի որդին է:
2002-2006 թուականներուն ուսում ստացած է Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղին մէջ[1]։
2006-2008 թուականներուն ուսումը շարունակած է Քոլումպիոյ համալսարանի լրագրութեան բաժնինին մէջ՝ ստանալով մագիստրոսի կոչում։
Կարին Յովհաննէսեան արժանացած է «Ֆուլպրայթ» կրթաթոշակի՝ ստեղծական գրութեան եւ Լինթոնի մրցանակի գիրքը գրելուն համար[3]:
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարին Յովհաննէսեան հեղինակն է «Շուքերու ընտանիքը. սպանութեան, յիշողութեան եւ ամերիկահայ երազանքի դար մը» (Family of Shadows: A century of murder, memory, and the Armenian American dream) գիրքին, որ կը հետեւի իր ընտանեկան պատմութեան 100-ամեայ հոլովոյթին՝ Հայոց ցեղասպանութենէն վերապրած իր մեծ հօր դէպի Ամերիկա փախուստէն մինչեւ իր հօր՝ Րաֆֆի Յովհաննէսեանի հայրենադարձութիւնը եւ անոր յաջորդած քաղաքական վերելքը։ Գիրքը արժանացած է «Լայնթըն» (Lynton) մրցանակին[4]։
Հայկական հարցերու, ներառեալ՝ Հայոց ցեղասպանութեան եւ Հայաստանի ժողովրդավարութեան պայքարին շուրջ անոր գրութիւնները լոյս տեսած են «Լոս Անճելըս Թայմզ» (Los Angeles Times), «Նիւ Եորք Թայմզ» (The New York Times) եւ «Տը Էթլանթիք» (The Atlantic) պարբերականներուն մէջ[5][6][7]։
2015-ին, Ալեք Մուհիպեանի հետ համատեղ, ան հիմնադրած է «Աւալանշ Էնթըրթէյնմըն» (Avalanche Entertainment) արտադրողական ընկերութիւնը։ Յովհաննէսեան եւ Մուհիպեան համահեղինակած, բեմադրած եւ արտադրած են «1915» (2015) ժապաւէնը՝ հոգեբանական խորհրդաւոր պատմութիւն մը, որուն գործողութիւնները տեղի կ'ունենան Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին։ Քննադատ Մարթին Ցային «Լոս Անճելըս Թայմզ»-ի իր գրախօսականին մէջ նշած է, որ «1915»-ը կը խորհրդածէ «անձնական ողբերգութեան ընդդէմ հաւաքական վիշտի, արուեստագէտի ազատութեան ընդդէմ պատմական պատասխանատուութեան, սրբագրուած պատմութեան ընդդէմ ուղղիչ պատմուածքի, մոռացութեան ընդդէմ առաջ շարժելու» գաղափարներուն շուրջ, եւ դրուատած է ժապաւէնը իբրեւ «ստեղծագործական միջոց՝ արդարութիւն հաստատելու նման հսկայական նիւթի մը հանդէպ»։ «1915»-ը Միացեալ Նահանգներու մէջ շարժապատկերի սրահներուն մէջ ցուցադրուեցաւ 17 Ապրիլ 2015-ին եւ իր առաջին շաբաթավերջին նիւթական հասոյթով երկրորդ լաւագոյն արդիւնքը արձանագրած առաջին ելոյթ ունեցող ժապաւէնն էր։ Անիկա լայնօրէն ցուցադրուեցաւ Ռուսիոյ մէջ՝ Ապրիլ 23-ին, եւ Հայաստանի մէջ՝ Ապրիլ 25-ին։ Դեկտեմբեր 2011-ին (ստոյգ՝ 2015-ին) ժապաւէնը ներկայացուեցաւ Թուրքիոյ մէջ՝ Վանայ լիճի միջազգային փառատօնի (Lake Van International Film Festival) ծիրէն ներս, ուր արժանացաւ Դատակազմի յատուկ մրցանակին (Special Jury Prize)։ Անիկա նաեւ արժանացաւ «Լաւագոյն ժապաւէն» տիտղոսին՝ Համաշխարհային հայկական ժամանցային մրցանակաբաշխութեան (World Entertainment Armenian Awards) կողմէ։
Ան արտադրած եւ բեմադրած է «Ես մենակ չեմ» (I Am Not Alone, 2019) վաւերագրական ժապաւէնը, որ կը պատմէ 2018-ի հայկական թաւշեայ յեղափոխութեան մասին։ Ժապաւէնի առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցաւ Թորոնթոյի միջազգային փառատօնին (2019)՝ արժանանալով վաւերագրական ժապաւէններու կարգին մէջ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի (People's Choice Award) առաջին պատուաւոր յիշատակման։ Անիկա յաջորդաբար հանդիսատեսի մրցանակներ շահեցաւ «AFI Fest», «Doc NYC», «Omaha Film Festival» եւ «Boulder International Film Festival» փառատօններուն մէջ, ինչպէս նաեւ դատակազմի մրցանակներ՝ իբրեւ լաւագոյն լիամեթրաժ ժապաւէն «Big Sky Documentary Film Festival» եւ «Boulder International Film Festival» փառատօներուն մէջ[8][9][10][11]։
2017-ին Յովհաննէսեան հիմնադրեց «Քրիէյթիւ Արմինիա»-ն (Creative Armenia)՝ արուեստի համաշխարհային հիմնադրամ մը, որ կը յայտնաբերէ, կը զարգացնէ եւ կը քաջալերէ նորարար բեմադրիչներ, գրողներ, երաժիշտներ եւ արուեստագէտներ բոլոր մարզերուն մէջ։ Յովհաննէսեան կը գործէ իբրեւ անոր հիմնադիր տնօրէնը։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իբրեւ բեմադրիչ (Director)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1915 (Գեղարուեստական ժապաւէն, 2015)
- Պահը (The Moment — Հեռուստատեսային կարճաշարք, 2017)
- Ես մենակ չեմ (I Am Not Alone — Վաւերագրական ժապաւէն, 2019)
- Ճշմարտութիւն՝ իշխանութեան (Truth to Power — Վաւերագրական ժապաւէն, 2020)
Իբրեւ արտադրող (Producer)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1915 (Գեղարուեստական ժապաւէն, 2015)
- Պահը (The Moment — Հեռուստատեսային կարճաշարք, 2017)
- Պատերազմի մանուկները (Children of War — Կարճ ժապաւէն, 2017)
- Ես մենակ չեմ (I Am Not Alone — Վաւերագրական ժապաւէն, 2019)
- Ճշմարտութիւն՝ իշխանութեան (Truth to Power — Վաւերագրական ժապաւէն, 2020)
Իբրեւ հեղինակ / սենարիստ (Writer)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1915 (Գեղարուեստական ժապաւէն, 2015)
- Պահը (The Moment — Հեռուստատեսային կարճաշարք, 2017)
- Ես մենակ չեմ (I Am Not Alone — Վաւերագրական ժապաւէն, 2019)
- Ճշմարտութիւն՝ իշխանութեան (Truth to Power — Վաւերագրական ժապաւէն, 2020)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 «Garin Hovannisian»։ www.imdb.com (անգլերէն)։ արտագրուած է՝ 2026-06-18
- ↑ «Garin K. Hovannisian»։ www.goodreads.com (անգլերէն)։ արտագրուած է՝ 2026-06-18
- ↑ «Author»։ HarperCollins Canada (անգլերէն)
- ↑ "Lynton Award History | Swearer Center | Brown University". www.brown.edu. Retrieved 2020-08-19.
- ↑ "Not just genocide". Los Angeles Times. 2008-04-24. Retrieved 2020-08-19.
- ↑ Hovannisian, Garin (2010-09-21). "Opinion | Waiting for Armenia". The New York Times. ISSN 0362-4331. Retrieved 2020-08-19.
- ↑ Hovannisian, Garin. "One Hundred Years of Exile". The Atlantic. ISSN 1072-7825. Retrieved 2020-08-19.
- ↑ Champtal, Crystal. "AFI FEST 2019 Announces Audience and Jury Awards, 2020 Dates". American Film Institute. Retrieved 2020-08-19.
- ↑ ""I Am Not Alone" takes DOC NYC Audience Award". Retrieved 2020-08-19.
- ↑ "» Winners Omaha Film Festival". Retrieved 2020-08-19.
- ↑ Missoulian (21 February 2020). "Here's the winners: Big Sky Doc Fest announces competition awards". missoulian.com. Retrieved 2020-08-19.