Jump to content

Կարինէ Սարգսեան (բժիշկ)

Կարինէ Սարգսեան
Ծնած է 22 Յունիս 1945(1945-06-22)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Մահացած է 29 Հոկտեմբեր 2013(2013-10-29) (68 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն և  Հայաստան
Կրթութիւն Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտութիւն բժիշկ
Աշխատավայր Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ?, Առողջապահութեան ազգային ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ?

Կարինէ Ասատուրի Սարգսեան (22 Յունիս 1945(1945-06-22), Երեւան, Խորհրդային Միութիւն - 29 Հոկտեմբեր 2013(2013-10-29), Երեւան, Հայաստան), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1995), փրոֆեսոր (2010)։

Կարինէ Սարգսեանը ծնած է 1945 թուականին Երեւան քաղաքին մէջ։ 1969 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։

1969-1986 թուականներուն աշխատած է Կուրորտաբանութեան եւ ֆիզիոթերապիայի ստամոքսաղիքաբանութեան բաժանմունքին մէջ։

1986-1998 թուականներուն եղած է Պրոկտոլոգիայի գիտահետազօտական հիմնարկի աղիքային բուժման բաժանմունքի աւագ գիտաշխատող[1]։

1998 թուականէն՝ Առողջապահութեան ազգային հիմնարկի պրոկտոլոգիայի ամպիոնի դոցենտ։

2000 թուականէն աշխատած է Վիրաբուժութեան հիմնարկի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքին մէջ։

Գիտական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Առաջարկած եւ ներդրած է հաստ աղիքի ֆունկցիոնալ եւ բորբոքային հիւանդութիւններու (ներառեալ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ եւ Քրոնի հիւանդութիւն) ախտորոշման եւ բուժման նոր մեթոտներ[1]։

Ուսումնամեթոդական ձեռնարկներու հեղինակ է[1]։

Անդամակցութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • ՀՀ թերապեւտներու ընկերակցութեան վարչութեան անդամ (1999)
  • ՀՀ պրոկտոլոգիայի ընկերութեան անդամ (2003)
  • «Կարինե Սարգսյանի հիշատակին»։ Հ. Ս. Թամազյանի անվան Հայաստանի Վիրաբուժության Լրաբեր։ 2014 

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007