Կարինէ Ռաֆայէլեան
| Կարինէ Ռաֆայէլեան | |
|---|---|
| Ծնած է | 5 Յունուար 1964 (62 տարեկան) |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ |
| Կրօնք | քրիստոնէութիւն |
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան և Խ. Աբովեանի Անուան Մանկավարժական Համալսարան |
| Մասնագիտութիւն | գրականագէտ, հրապարակախօս, գրագէտ, թարգմանիչ, մենեջեր և լրագրող |
| Աշխատավայր | Դերենիկ Դեմիրճեանի Տուն-Թանգարան |
Կարինէ Ռաֆայէլեան (5 Յունուար 1964, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ գրող, գրականագէտ, հրապարակախօս եւ թարգմանիչ։ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ (2021)։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած Երեւան: 1985-ին աւարտած է Երեւանի Խաչատուր Աբովեանի անուան Պետական Մանկավարժական Հիմնարկի (այժմ Համալսարան) հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը։
1994-էն Գրականութեան եւ արուեստի թանգարանի մասնաճիւղ Դերենիկ Դեմիրճեանի տուն-թանգարանի վարիչն է:
2008-էն իբրեւ մշակութային լրագրող կը պաշտօնավարէ «Իրատես» լրատուական ցանցին մէջ։
2014էն կ'աշխատակցի «Հայկազեան Հայագիտական Հանդէս»ին:
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կազմած, վերծանած, հրատարակութեան պատրաստած եւ խմբագրած է շարք մը երկեր:
Հրատարակած է գրականագիտական ուսումնասիրութիւններ:
Գիտական հետաքրքրութիւնները կ'ընդգրկեն գրականագիտութիւնը, թանգարանագիտութիւնը, մշակութաբանութիւնը:
Գրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Երբ գիշերանա...» (1998, բանաստեղծութիւններու ժողովածու),
- «Երկվություն» (1999, բանաստեղծութիւններու ժողովածոյ),
- «Ժամանակի նոր չափումներում» (2016, պատմուածքներու ժողովածոյ)[1],
- «Մենիկ» (2023, պատմուածքներու ժողովածոյ),
- «Փոխատեղումներ» (2023, գրականագիտական յօդուածներու, թարգմանութիւններու, հարցազրոյցներու ժողովածոյ),
- «Հայը․ ինքնանկար» (2024, հայապատումներ եւ գրականագիտական ուսումնասիրութիւն, ժողովածոյի կազմողն է, գրականագիտական ուսումնասիրութեան հեղինակը)[2],
- «Հույսի շավիղ» (2024, վիպակներու ժողովածոյ)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Ժամանակի նոր չափումներում -» (hy-AM)։ 2016-11-13։ արտագրուած է՝ 2026-03-30
- ↑ ««Հայը. ինքնանկար». հուշել ու հիշեցնել՝ ով է հայը»։ www.aravot.am (անգլերեն)։ արտագրուած է՝ 2026-03-30
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Հայկազեան Հայագիտական Հանդէս», հտր․ 43/1, 2023, էջ 506։