Կարինէ Թոխունց
| Մասնագիտութիւն | բժիշկ |
|---|---|
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
| Աշխատավայր |
ԵՊԲՀ Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց |
Կարինե Թոխունց՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ[1], ուլտրաձայնային հետազոտութեան մասնագէտ, բժշկական գիտութիւններու դոկտոր, Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանի պրոֆէսօր, եւ Երեւանի թիւ 3 կլինիկական հիւանդանոցի ռեպրոդուկտոլոգիական ծառայութեան ղեկավար։
Ան նաեւ ղեկավար դիրքեր ունի վերարտադրողական բժշկութեան եւ ուլտրաձայնային ախտորոշման ոլորտներու հայկական մասնագիտական միութիւններուն մէջ, եւ կը համագործակցի տարբեր գիտական ու բարեգործական կառոյցներու հետ, այդ թիւին՝ «Արագիլ» հիմնադրամին[2][3][4][5]։
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Գերազանցութեամբ աւարտած է Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանը
- Անցած է կլինիկական օրդինատուրա՝ մանկաբարձութիւն եւ գինեկոլոգիա մասնագիտութեամբ
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարինէ Թոխունց աշխատած է Երեւանի տարբեր բժշկական հաստատութիւններու մէջ, այդ թիւին՝ «Պրոմեթէյ» բժշկական կեդրոնին մէջ, եւ ներկայիս կը ղեկավարէ վերարտադրողական ծառայութիւնը Երեւանի թիւ 3 կլինիկական հիւանդանոցին մէջ։
Ան նաեւ կը դասաւանդէ «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձութեան, գինեկոլոգիայի եւ ֆետալ բժշկութեան մէջ» կուրսը։
Մասնագիտական անդամակցութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Բարձրագոյն ատեստաւորման յանձնաժողովի գիտական խորհուրդի անդամ
- «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի մէջ» հայկական ասոցիացիայի նախագահ
- Վերարտադրողական բժշկութեան հայկական ասոցիացիայի փոխնախագահ
- Միջազգային համաժողովներու նախագահական յանձնախումբերու ղեկավար
- ISUOG-ի (International Society of Ultrasound in Obstetrics and Gynecology) դեսպան[6]
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 90+ գիտական յօդուածներ[7]
- Թեկնածուական ատենախօսութիւն՝ պոլիկիստոզ ձուարանային համախտանիշ եւ էնդոմետրիոզ
- Դոկտորական ատենախօսութիւն՝ վերարտադրողական համակարգի պաթոլոգիաներ եւ անբաւարարութիւններ
Կարինէ Թոխունցի աշխատանքները կը կեդրոնանան վերարտադրողական բժշկութեան, անպտղութեան ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոտներու վրայ[2][8]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայաստանում ամեն 7-րդ զույգը տառապում է անպտղությամբ. Կարինե Թոխունց | Epress.am» (hy-AM)։ 2012 թ․ նոյեմբերի 20։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23
- 1 2 «Կարինե Հակոբի Թոխունց»։ www.doctors.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23
- ↑ ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց»։ www.online-apteka.am։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23
- ↑ ««Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց»։ med-practic.com։ 28.10.2013
- ↑ «Բժ. Կարինե Թոխունց (Գինեկոլոգ)»։ www.topdoctors.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23
- ↑ ysmu-admin (2023 թ․ հուլիսի 31)։ «Պրոֆեսոր Կարինե Թոխունցը՝ ISUOG դեսպան»։ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (hy-AM)։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23
- ↑ «Կարինե Թոխունց»։ med-practic.com
- ↑ «Supreme Certifying Committee»։ bok.am (հայերեն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-05-27-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 23