Կարինէ Բարոյեան
Արտաքին տեսք
| Ծննդավայր |
|
|---|---|
| Ազգութիւն | Հայ |
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
| Կոչում | դոցենտ |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
| Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Կարինէ Մինասի Բարոյեան (, Երեւան), հայ բժիշկ, բժշկական գիտութիւններու թեկնածու (2003), տօցենթ (2005), Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանի փրոֆէսէօր (2025)[1]։
Ան Երեւանի Մխիթար Հերացիի անուան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկութեան բաժանմունքի տէքանն է եւ նորմալ անաթոմիայի ամպիոնի վարիչը[2]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարինէ Բարոյեան ծնած է 11 Օգոստոս 1966-ին, Երեւանի մէջ։
1973-1983 թուականներուն սորված է Երեւանի թիւ 86 միջնակարգ դպրոցին մէջ։
1984-ին ընդունուած է Երեւանի պետական բժշկական հիմնարկը եւ աւարտած՝ 1990-ին։
Աշխատանքային գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1990-1991 — Լենինականի ՍԷԿ՝ դպրոցական հիւժենիսթ
- 1991-1992 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոն՝ ասիսթենթ-հայցորդ
- 1992-2004 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոն՝ ասիսթենթ
- 2004 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոն՝ տօցենթ[3]
- 2005-2006 — ԵՊԲՀ ստոմաթոլոգիական բաժանմունքի տէքանի տեղակալ
- 2006-23 Օգոստոս 2011 — ԵՊԲՀ ստոմաթոլոգիական բաժանմունքի տէքան
- 20 Մայիս – 28 Դեկտեմբեր 2011 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոնի վարիչի պաշտօնակատար
- 28 Դեկտեմբեր 2011 – 29 Դեկտեմբեր 2016 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոնի վարիչ
- 9 Հոկտեմբեր 2016 — ԵՊԲՀ ուսումնամեթոտական վարչութեան պետ
- 29 Դեկտեմբեր 2016 — ԵՊԲՀ նորմալ անաթոմիայի ամպիոնի վարիչի պաշտօնակատար
- 2018-էն մինչեւ այսօր — ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան բաժանմունքի տէքան[4]
Գիտական գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1999 — Հայաստանի մօրֆոլոգներու ընկերակցութեան անդամ
- 2003 — պաշտպանած է թեկնածուական ատենախօսութիւն եւ ստացած բժշկական գիտութիւններու թեկնածուի աստիճան[5][6]
- 2005 — ստացած է տօցենթի գիտական կոչում՝ բժշկագիտութիւն մասնագիտութեամբ
- 2006 — ԵՊԲՀ գիտակորդինացիոն խորհուրդի անդամ
- 2006 — ԵՊԲՀ «Տեսական բժշկութիւն» մասնագիտական խորհուրդի անդամ
- 2014 — հաստատուած է իր դոկտորական ատենախօսութեան ծրագիր-անոթացիան
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Siranush (2025 թ․ փետրվարի 27)։ «Արտավազդ Սահակյանին և Կարինե Բարոյանին շնորհվեց խորհրդատու պրոֆեսորի կոչում․ Գիտական խորհրդի այս տարվա առաջին նիստը»։ ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (hy-AM)։ արտագրուած է՝ 2025 թ․ մարտի 1
- ↑ «Արխիվացված պատճենը»։ old.ysmu.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-11-04-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 4
- ↑ www.med-practic.com https://www.med-practic.com/arm/929/profile.html։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 6
- ↑ «ԵՊԲՀ ընդհանուր բժշկության և ստոմատոլոգիական ֆակուլտետները նոր դեկան ունեն»։ armenpress.am (հայերեն)։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 6
- ↑ «Կարինե Բարոյան»։ www.bok.am։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 6
- ↑ Բարոյան Կարինե Մինասի (2003 թ․ հոկտեմբերի 8)։ «Ժամանակակից հրազենային վնասվածքի ախտաձևաբանական և մանրէաբանական հատկանիշների փոփոխման դինամիկան վերքի ապաքինման վաղ շրջանում»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020 թ․ նոյեմբերի 29-ին։ արտագրուած է՝ 2020 թ․ դեկտեմբերի 6