Կարինէ Առուստամեան
|
| |
| Ծնած է | 23 Սեպտեմբեր 1953 (72 տարեկան) |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտութիւն | գինեկոլոգ և մանկաբարձ |
| Աշխատավայր | Մօր եւ մանկան առողջութեան պահպանման գիտահետազօտական կեդրոն, Առողջապահութեան ազգային ինստիտուտ և Երեւանի Պետական Բժշկական Համալսարան |
| Պարգեւներ | Հայաստանի Հանրապետութեան Նախագահի մրցանակ |
Կարինէ Կարէնի Առուստամեան (23 Սեպտեմբեր 1953), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (2007), փրոֆեսոր։ Մօր եւ մանկան առողջութեան պահպանման գիտահետազօտական կեդրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ[1]։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1976 թուականին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։
1976-1978 թուականներուն եղած է Մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի գիտահետազօտական ինստիտուտի կլինիկական օրդինատոր, 1979-1995 թուականներուն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, կրտսեր գիտաշխատող, 1995-2003 թուականներուն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, աւագ գիտաշխատող, 2003 թուականէն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, առաջատար գիտաշխատող։
1997 թուականէն՝ Մօր եւ մանկան առողջութեան պահպանման գիտահետազօտական կեդրոնի ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, միաժամանակ՝ գիտական գծով փոխտնօրէն։
2007 թուականին պաշտպանած է դոկտորական թեզ եւ ստացած է բժշկական գիտութիւններու դոկտորի կոչում։
2009-2010 թուականներուն եղած է ՀՀ առողջապահութեան նախարարութեան Առողջապահութեան ազգային ինստիտուտի մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2011 թուականէն՝ Մխիթար Հերացիի անուան բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական կրթութեան ֆակուլտետի մանկաբարձութեան եւ գինեկոլոգիայի ամպիոնի փրոֆեսոր[2]։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մօր եւ մանկան առողջութեան պահպանման գիտահետազօտական կենտրոնի գիտական խորհուրդի անդամ
- Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի անդամ
- Մարդու սաղմնաբանութեան եւ վերարտադրողականութեան եւրոպական ասոցիացիայի անդամ
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայաստանի առողջապահութեան նախարարութեան պատուոգիր, 2001 թուական
- Պօղոսեան մրցանակ՝ Հայաստանի մէջ արտամարմնային բեղմնաւորման մեթոդի ներդրման եւ իրականացման համար, 2008 թուական[3]
Գեղանկարչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կարինէ Առուստամեան կը զբաղի նաեւ գեղանկարչութեամբ։ Անոր «Կենաց ծառ», «Անուերջութիւն» եւ «Մի կակաչի պատմութիւն» աշխատանքները ներկայացուած են 2019 թուականին Երեւանի Հայ Արտ կեդրոնին մէջ կազմակերպուած «Ստեղծագործում են բժիշկները», «Երբ արարում են բժիշկները, բժշկում է արուեստը» ցուցահանդէսին[4][5]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կարինե Առուստամյանի կենսագրությունը ՄՄԱՊԳԿ կայքում
- ↑ «Կարինե Առուստամյան»։ www.med-practic.com։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 30
- ↑ «Կարինե Առուստամյան»։ boghossianprize.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021 թ․ նոյեմբերի 22-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ մարտի 30
- ↑ «Ստեղծագործում են բժիշկները»
- ↑ Երբ արարում են բժիշկները՝ բժշկում է արվեստը