Jump to content

Կարինէ Աթայեան

Կարինե Աթայան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր
 մարտի 31, 2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար
 2016
Նախորդող Հարություն Քուշկյան
 
Կուսակցութիւն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթութիւն՝ Երեւանի Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Ծննդեան օր 15 Յուլիս 1961(1961-07-15) (64 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ
 
Կայք՝ moh.nkr.am

Կարինէ Եղիշի Աթայեան (15 Յուլիս 1961(1961-07-15), Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ), հայ բժիշկ, Եւրոպայի Սրտաբաններու Ասոցիացիաի անդամ, Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախկին նախարար (2016-2018)[1] եւ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամաւոր (2020-էն սկսեալ)։ Ան «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութեան անդամ է[2]։

Կարինէ Աթայան ծնած է 15 Յուլիս 1961-ին, Ստեփանակերտ քաղաքին մէջ։ 1985-ին աւարտած է Երեւանի պետական բժշկական համալսարանը։

1985-1986 թուականներուն ԼՂԻՄ մարզային հիւանդանոցին մէջ անցուցած է ինտէրնաթուրա եւ ստացած՝ թերափեւթի որակաւորում։ 2003-ին պաշտպանած է գիտական ատենախօսութիւն եւ ստացած բժշկական գիտութիւններու թեկնածուի աստիճան։

2003-էն սկսեալ անդամակցած է Եւրոպայի Սրտաբաններու Ասոցիացիաին

1978-1979 թուականներուն աշխատած է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնութեան կայանին մէջ՝ որպէս սանիթար։

1986-ին աշխատանքի անցած է մարզային հիւանդանոցին մէջ՝ որպէս տեղամասային թերափեւթ։ 1989-ին աշխատած է Ստեփանակերտի քաղաքային պոլիքլինիքին մէջ՝ որպէս սրտաբան։

1999-ին դարձեալ աշխատած է որպէս տեղամասային թերափեւթ։

2008-2010 թուականներուն վարած է Արցախի առողջապահութեան նախարարութեան «Արմինէ Փակումեանի անուան պոլիքլինիքա» ՓԲԸ-ի գործադիր տնօրէնի պաշտօնը։

2010-ին աշխատած է որպէս սրտաբան։

2014-ին նշանակուած է Արցախի առողջապահութեան նախարարութեան «Հանրապետական բժշկական կեդրոն» ՓԲԸ-ի ամբուլաթոր բուժօգնութեան գծով գործադիր տնօրէնի տեղակալ։

24 Մարտ 2016-ին, ԼՂՀ նախագահի հրամանագիրով, նշանակուած է Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարար[3][4]։

7 Յուլիս 2018-ին Արցախի նախագահ Բակօ Սահակեան ստորագրած է հրամանագիր մը, որով Կարինէ Աթայեան ազատուած է առողջապահութեան նախարարի պաշտօնէն՝ իր դիմումին համաձայն[5]։

Պարգեւներ եւ շքանշաններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • «Վաչագան Բարեպաշտ» մեհալ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»։ moh.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017 թ․ օգոստոսի 31-ին
  2. «ԱԹԱՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԵՂԻՇԻ»։ nankr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023 թ․ նոյեմբերի 25-ին։ արտագրուած է՝ 2023 թ․ նոյեմբերի 26
  3. «ԼՂՀ Կառավարություն»։ gov.nkr.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018 թ․ փետրվարի 22-ին։ արտագրուած է՝ 2018 թ․ հունվարի 31
  4. «Արցախի նախագահն առողջապահության նախարար է նշանակել Կարինե Աթայանին»։ Արմենպրես
  5. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բակո Սահակի Սահակյան, Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար»։ www.president.nkr.am։ 2018 թ․ հուլիսի 7