Jump to content

Կարէն Իւզպաշեան

Կարէն Իւզպաշեան
Ծնած է 6 Յունուար 1927(1927-01-06)[1]
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 5 Մարտ 2009(2009-03-05) (82 տարեկանին)
Մահուան վայր Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն,  Հայաստան և  Ռուսիա
Ազգութիւն Հայ[1]
Մայրենի լեզու ռուսերէն
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ?[1]
Ազդուած է Յովսէփ Օրբելի
Մասնագիտութիւն պատմաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, հայագէտ, բիւզանդագէտ և համալսարանի դասախօս
Աշխատավայր Մատենադարան[1], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտ?[1] և Ս. Փեթերսպուրկ Համալսարանի Արեւելագիտութեան Բաժանմունք
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Անդամութիւն Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերություն?
Ծնողներ հայր՝ Մկրտիչ Յուզբաշյան?

Կարէն Իւզպաշեան (6 Յունուար 1927(1927-01-06)[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] - 5 Մարտ 2009(2009-03-05), Սեն Փեթերսպուրկ, Ռուսիա), հայ պատմաբան, հայագէտ-բիւզանդագէտ, միջնադաեան հայոց պատմագրութեան երկերու թարգմանիչ, պատմական գիտութիւններու դոկտոր (1974)։ ՀՀ Գերագոյն խորհուրդի առաջին գումարման պատգամաւոր[2]։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Թիֆլիս, Շուշիէն ճարտարագէտի մը ընտանիքին մէջ:

1955-58 թուականներուն աշխատած է Մաշտոցի անուան Մատենադարանին մէջ։

1958-էն մինչեւ մահ՝ Գիտութիւններու ակադեմիոյ Արեւելագիտութեան հիմնարկի Լենինկրատի (այժմ Ս. Փեթերսպուրկ) բաժանմունքէն ներս:

Ան զբաղած է Հայոց պատմութեան եւ մատենագրութեան, հայկական ձեռագիրներու, հայ-բիւզանդական յարաբերութիւններու, հայագիտութեան պատմութեան, ինչպէս նաեւ Բագրատունեաց Հայաստանի պատմութեան ուսումնասիրութիւններով:

Վերջին տարիներուն դասաւանդած է Ս. Փեթերսպուրկի համալսարանի ուսանողութեան:

Իւզպաշեան 1990-1995 թուականներուն ընտրուած է Հայաստանի հանրապետութեան Գերագոյն խորհուրդի պատգամաւոր, իսկ ղարաբաղեան շարժումի առաջին օրերէն արդէն, արտասահմանի մէջ ան տարած է շարժման քարոզչական ազդեցիկ գործունէութիւն[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3 — հատոր 3. — է. 130.
  2. http://www.parliament.am/deputies.php?lang=arm&sel=factions&show_session=100
  3. «82 Ամեայ Հայագէտ-Պատմաբան Կարէն Իւզպաշեան Ոչ Եւս Է»։ Asbarez - Armenian (en-US)։ արտագրուած է՝ 2025-08-14