Կարէն Գարակիւլեան
Արտաքին տեսք
| Կարէն Գարակիւլեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1969[1] |
| Ծննդավայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | դերասան, ժապաւէն արտադրող և հեղինակ |
Կարէն Գարակիւլեան (1969[1], Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ դերասան եւ բեմագիր[2]։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Երեւան։ 18 տարեկանին հեռացած է Խորհրդային Հայաստանէն եւ ծառայած է խորհրդային բանակին մէջ ՝ Ս․ Փեթերսպուրկ։
20 տարեկանին գաղթած է Նիւ Եորք։
Գարակիւլեան ծանօթ է գլխաւորաբար «Սթարլեթ» (2012), «Թանճերին» (2015) եւ «Ռետ Ռաքեթ» (2021) ժապաւէններով։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2 Մարտ 2025-ին տեղի ունեցած շարժապատկերի աշխարհահռչակ Օսքարներու մրցանակաբաշխութեան օրուան մեծագոյն մրցանակակիրը հանդիսացած են հայ դերասաններ Կարէն Գարակիւլեանի եւ Վաչէ Թովմասեանի մասնակցութեամբ պատրաստուած, բեմադրիչ Շան Պէյքըրի «Անորա» ժապաւէնը[3]:
Նոյն ժապաւէնը, 2024-ին, արժանացած է Քաննի միջազգային փառատօնին հեղինակաւոր «Ոսկեայ արմաւենի» մրցանակին[4]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #112540518X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ «Karren Karagulian | Actor, Writer, Producer»։ IMDb (անգլերէն)
- ↑ «Երկու Հայ Դերասաններ Ունեցող «Անորա» Ժապաւէնը Հինգ Օսքարներ Ստացաւ»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (en-US)։ 2025-03-13։ արտագրուած է՝ 2026-06-23
- ↑ «Երկու Հայ Դերասաններ Ունեցող «Անորա»ն Արժանացաւ Քաննի Փառատօնի «Ոսկե»։ Asbarez - Armenian (en-US)։ 2024-05-29։ արտագրուած է՝ 2026-06-23